Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում

Լվով, պաշտոնապես՝ Լվիվ (ուկրաիներեն՝ Львів Լվիվ, արտասանությունը (օգնություն • ինֆո)), քաղաք Ուկրաինայի արևմուտքում, Լվովի մարզի, Լվովի շրջանի, Լվովի համայնքի կենտրոնը։ Ազգային, մշակութային, կրթական և գիտական, խոշոր արդյունաբերական կենտրոն, ինչպես նաև տրանսպորտային հանգույյց, համարվում է Գալիցիայի և Արևմտյան Ուկրաինայի մայրաքաղաքը։

Քաղաք
Լվով
Львів
Դրոշ Զինանշան
Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում

Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում
Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքումԼվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում
Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքումԼվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում
Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում
Վերևից ներքև, ձախից աջ. Լվովի պատմական կենտրոն, Լվովի օպերային թատրոն, Վերափոխման եկեղեցի, Սուրբ Էլժաբեթի կաթոլիկ եկեղեցի, Շուկայի հրապարակ, Պոտոցկու պալատ
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ներքին բաժանումHalych Raion?, Shevchenko Raion?, Lychakiv Raion?, Zaliznytsia Raion?, Franko Raion? և Sykhiv Raion?
Հիմնադրված է1256 թ.
Առաջին հիշատակում1256
Մակերես182 կմ²
ԲԾՄ296±1 մետր
Պաշտոնական լեզուուկրաիներեն
Բնակչություն717 273 մարդ (հունվարի 1, 2022)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ322
Փոստային դասիչ79000–79490
Ավտոմոբիլային կոդBC / 14
Պաշտոնական կայքcity-adm.lviv.ua
Լվով (Ուկրաինա)##
Լվով (Ուկրաինա)
Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում

Լվովը հիմնադրել է գալիցիացի իշխան և Ռուսիո արքա Դանիլ Գալիչկին 13-րդ դարի կեսերին, ենթադրաբար մոտ 1256 թվականին դարձել է Գալիցիա-Վոլինիայի թագավորության մայրաքաղաքը։ Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումից հետո՝ 1775-1918 թվականները եղել է Հաբսբուրգների կողմից ձևավորած Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության մայրաքաղաքը։ Նրանք իրենց համարում էին Ռուսիայի իրավահաջորդը և իրենք իրենց անվանում էին Գալիցիայի և Լոդոմերիայի արքաներ։ Ավստրո-Հունգարիայի փլուզման արդյունքում՝ 1918 թվականին դարձել է Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքը, սակայան լեհ-ուկրաինական պատերազմի արդյունքում միացվել է Լեհաստանին։

1998 թվականից Լվովի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2009 թվականին նրան շնորհվել Է Ուկրաինայի մշակութային մայրաքաղաքի կոչումը։ Քաղաքը պարբերաբար առաջատար տեղ է զբաղեցնում զբոսաշրջային և ներդրումային գրավչության վարկանիշներում։ 2012 թվականին եղել Է Ուկրաինայի չորս քաղաքներից մեկը, որն ընդունել է 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Քաղաքի օրը նշվում է մայիսի 1-ին։

Անվանում

Հայտնի է 1256 թվականից։ Հիմնադրվել է Գալիցիա-Վոլինյան իշխան Դանիլ Ռոմավիչը և իր Լև որդու անունով կոչել Լվով․ -ով վերջածանցը ցույց է տալիս պատկանելիություն։

1772 թվականին Գալիցիայի կազմում անցել է Ավստրիային և կոչվել Լիմբերգ։

Հայերը Լվովում

Լվով քաղաքը հիմնադրվել է 1256-ին՝ մինչ այդ գոյություն ունեցող Պոդզամչե ավանի տեղում, որտեղ, ըստ լեհական սկզբնաղբյուրների, 1183-ին հայերն արդեն ունեին իրենց փայտաշեն եկեղեցին։ Հայերը Լվովի առաջին բնակիչներից էին։ 1360-ական թթ. Լվովը դարձել է ամբողջ Հարավարևելյան Եվրոպայի հայության հոգևոր կենտրոնը։ 1407-ին այստեղ ապրել է շուրջ 300, 1633-ին՝ 2000 հայ ընտանիք։ 1356-ին հայերը Լեհաստանի թագավոր Կազիմեժ III-ից ստացել են ներքին ինքնավարության իրավունք։ Համայնքում կիրառվել է ազգային դատաստանագիրք։ 16-րդ դարի վերջին քաղաքի 38 հարուստ ու խոշոր խանութներից 22-ը, իսկ 24 միջին կարողության խանութներից 19-ը պատկանել է հայերին։ Շնորհիվ հայ վաճառականների՝ Լվովը կապող օղակ է դարձել Արևելքի և Արևմուտքի միջև։

Հայկական առանձին տոհմեր (Բոգդան Դոնավակովիչը, Կժիշտոֆ Ավեդիկ Բեռնատովիչը և այլն) հռչակվել են ամբողջ Լեհաստանում և եղել են լեհ թագավորների վարկատուները։ Քաղաքում մեծ թիվ են կազմել հայ արհեստավորները (ոսկերիչներ, կաշեգործներ, ջուլհակներ, վրանագործներ, ներկարարներ), որոնք միավորված էին առանձին համքարություններում։ Հայերն ունեին նաև կալվածքներ։ Կառուցել են վանք, եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Գործել է «Կտրիճվորաց եղբայրություն» երիտասարդական կազմակերպությունը։ Հայկական առաջին դպրոցը Լվովում հիշատակվում է 1590-ից (17-րդ դարի կեսին ունեցել է ավելի քան 80 աշակերտ)։ Հայկական եկեղեցիներին կից գործել են տարրական դպրոցներ, 17-րդ դարի 60-ական թթ. գործել է ևս մեկ հայկական և մեկ գիշերօթիկ հոգևոր դպրոց (որբերի համար)։ 1665-ին հիմնվել է հայ հոգևոր կաթոլիկ բարձրագույն սեմինարիումը (լեհահայերի մեջ կաթոլիկություն տարածելու և կաթոլիկ հոգևորականներ պատրաստելու նպատակով, փակվել է 1784-ին)։ 19-րդ դարի սկզբին հայկական կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց (1820-ին՝ 400 աշակերտուհի)։ 1865-ին Հովսեփ Թորոսովիչի միջոցներով հիմնվել է հայ կաթոլիկ գիշերօթիկ դպրոց (գործել է մինչև XX դ. սկիզբը)։ XVI-XVII դդ. Լվովի հայերը մեծ դեր են խաղացել Լեհաստանի պետական-քաղաքական, դիվանագիտական կյանքում (Քրիստափոր Սերեբկովիչ, Պյոտր Գրիգորովիչ, Իվան Նիկորովիչ, Սուլեյման Կոստանդին Կոմս դը Սիրի և ուրիշներ)։ Լվովի գաղթավայրը եղել է Ուկրաինայում և Լեհաստանում հայկական մշակույթի խոշոր կենտրոններից, որտեղ ստեղծվել են իրավագիտական, բժշկագիտական, բառարանագրության, մատենագրության (Ստեփանոս Լեհացի), պատմագրության (Հովհաննես Ավագերեց, Բարթլոմեյ, Զիմորովիչ Սիմեոն Լեհացի, Սադոկ Բարոնչ), տաղասացություն (Մինաս Թոխաթեցի, Պարսամ Տրապիզոնցի), ճարտարապետական, նկարչական (Պավել և Շիմոն Բոգուշներ), մանրանկարչական (Գրիգոր Լվովցի, Ղազար Բաբերդացի), ոսկերչական արվեստի (Բեդրոս Զախարիասևիչ) աշխատանքներ։

18-րդ դարի վերջի Լեհաստանի բաժանման, Լվովի տնտեսական անկման, հայերի նկատմամբ կիրառված տնտեսական և կրոնական անհանդուրժողականության պատճառով, ինչպես նաև Լեհաստանի վերաբաժանման հետևանքով Լվովի հայ համայնքն անկում է ապրել։ 1782-ին Լվովում մնացել էր շուրջ 200 տուն հայ։ Լվովը գրաված ավստրիացիները 1787-ին վերացրել են հայկական ինքնավարությունը։ Շարունակել է գոյատևել միայն հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը։ Լեհաստանի անկախության վերականգնումը (1918) էական ազդեցություն չի ունեցել Լվովի հայ համայնքի համար։ 1939-ին Լվովը միացվել է Խորհրդային Ուկրաինային։ 18-19-րդ դդ. Լվովում են գործել հայ պատմաբաններ Յան Տոմաշ Յուզեֆովիչը (1663-1729), Կղեմենս Խոդիկևիչը (1715-97), քանդակագործ Տ. Բարոնչը (1842-1905), արվեստաբան Յան Բոլոզ Անտոնևիչը (1858-1922) և ուրիշներ։ 1930-ական թթ. Լվովի հայերը հրատարակել են լեհերեն պարբերականներ։ Հայկական եկեղեցիներն ու այլ կազմակերպություններն իրենց գործունեությունը դադարեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Լվովի հայկական թաղամասը գտնվում էր հին քաղաքի հյոաիս-արևելքում՝ Կրակովյան դարպասների և կենտրոնի՝ Ռընեկ կոչվող հրապարակի միջև՝ ընդգրկված Հայկական (Ներքին և Վերին), Սկարբկովյան (այժմ՝ Լեսյա Ուկրաինկայի), Կրակովյան փողոցներով։ 14-15-րդ դդ. բնակելի տները 3-4-հարկանի էին (երբեմն՝ միջնահարկով)։ Պատերազմների և հաճախակի հրդեհների պատճառով թաղամասը կառուցապատվել է քարաշեն տներով, որոնց բնորոշ են հայկական ճարտարապետության ավանդների առանձնահատկություններ։

Լվովի գաղթավայրը եղել է Լեհաստանի և Հարավարևելյան Եվրոպայի հայության ճանաչված հոգևոր կենտրոն։ 15-16-րդ դդ. Լվովի արվարձաններում գործել են 5-ից ավելի, իսկ քաղաքի կենտրոնում՝ 4 հայկական եկեղեցիներ՝ Ս. Աստվածածնի Վերափոխման, Ս. Աննա եկեղեցին՝ իր վանքով, Ս. Հակոբ և Ս. Խաչ եկեղեցիները։ 12-րդ դարի վերջին գոյություն ունեցող փայտաշեն, ապա աղյուսաշեն եկեղեցու տեղում կառուցվել է (շինարարությունն ավարտվել է 1363-ին) Օձունի եկեղեցին հիշեցնող մայր տաճարը, որը դարձել է աթոռանիստ եկեղեցի։ 1381-ին մեծ հրդեհի ժամանակ մայր եկեղեցին այրվել է. վերակառուցվել է Անիի մայր տաճարի նմանակությամբ (աշխատանքներն ավարտվել են 1437-ին)։ 1364-ից Լվովը Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսության կենտրոնն էր, իսկ լեհահայերի կաթոլիկացումից հետո՝ Հայ կաթողիկե արքեպիսկոպոսության կենտրոնը։

Հայերն ունեցել են դպրոցներ, գրադարաններ, տպարան (գործել է 1616-18-ին)։ 1666-1783-ին գործել է Լվովի պապական հայկական սեմինարիումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը պատրաստում էր հոգևորականներ Հայ կաթողիկե եկեղեցու համար։ Լվովում տարբեր ժամանակաշրջաններում ապրել և ստեղծագործել են ժամանակագիր Սիմեոն Լեհացին, պատմաբան Սադոկ Բարոնչը, բանաստեղծ Մինաս Թոխաթեցին, մշակույթի և գիտության այլ գործիչներ։

1988-ից Լվովում գործում է հայկական մշակութային «Աղբյուր» ընկերությունը։ Նպատակն է Լվովի հայ մշակութային ժառանգության պահպանումը, հայ և ուկրաինական ժողովուրդների բարեկամության ամրապնդումը։

Ծանոթագրություններ

Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 865
ռուս..անգլ..ֆր.
Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 670 Լվով: քաղաք Ուկրաինայի արևմուտքում 

Tags:

Uk-Львів (2).ogaԳալիցիաԼվովի մարզՈւկրաիներենՊատկեր:Uk-Львів (2).ogaՎիքիպեդիա:Մեդիաֆայլեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոկորդաբորբԳուգլ (որոնողական համակարգ)ԱծանցյալՍյունիքի մարզԲիբլիական (պոեմ)Եվրոպայի դրոշներԱմենայն Հայոց ԿաթողիկոսSourՏեսակարար ջերմունակությունՋրհեղեղՀայաստանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Սասնա ծռերԲուլինգԱյրվածքԲացականչական նշանԽաղաղ օվկիանոսԴիկլոֆենակՍիլվա ԿապուտիկյանԳևորգ ՉաուշՋուրՎայոց ձորի մարզԳարեգին ՆժդեհՄեղուներՀունաստանԵռանկյան բարձրությունՀայաստանի քաղաքներըԱմերիկայի հայտնագործումԱլբերտ ԱզարյանԽորանարդԳետՇախմատՆիկոլ ՓաշինյանԵղնջացանՀայաստանի ՍահմանադրությունՓիղՉակերտներԱնորոշ դերբայԵրիկամաքարային հիվանդությունՆատրիումի քլորիդՁայնավորներԽրիմյան ՀայրիկԳևորգ ԷմինԱնրի ՎեռնոյՎիքիպեդիաԲաթումի պայմանագիրԿիպրոսՀիսուսԱրյան ընդհանուր հետազոտությունԵրեքնուկՄատյան ողբերգությանՄուրացանԱլգորիթմԳերմանիաՌուդոլֆ Էրիխ ՌասպեԿանադաԻսրայել ՕրիՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿիստաՊետրոս ԴուրյանՆյութափոխանակությունՍեբաստիան ՄարոքինԲագրատ ԳալստանյանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄանկական և պատանեկան հանրագիտարաններՕդՊարզ թիվԴիլիջանԿրիաներՄյունխհաուզենի համախտանիշԴերանունՀայկական մանրանկարչությունԿիլիկիաԹրաֆիքինգՆաիրի ԶարյանԼյուդվիգ վան ԲեթհովենԳյումրիՀայ գրերի գյուտ🡆 More