Գալիցիա

Գալիցիա, Գալիչինա, արևմտաուկրաինական հողերի (Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի) և հարավային և հարավ-արևելյան լեհական հողեր (Կրակով, Տարնուվ, Նովի Սոնչ, Ժեշուվ, Պշեմիշլ) մարզերը։ 9-11-րդ դարերում մտել է Կիևյան Ռուսիայի, այնուհետև Գալիցիա Վոլինյան իշխանության 1352 թվականից` Լեհաստանի թագավորության կազմի մեջ։ 1772 թվականին եղել է Ավստրիայի կայսրության կազմում։ 1918 թվականին Գալիսիան կրկին մտավ Լեհաստանի կազմում, 1939-1941 թվականներին՝ խորհրդային և գերմանական, 1941-1944 թվականներին՝ գերմանական օկուպացիայի տակ, իսկ 1945 թվականին բաժանվեց Լեհաստանի և ԽՍՀՄ-ի, իսկ 1991 թվականից՝ Լեհաստանի և Ուկրաինայի միջև։

Բնակավայր
Գալիցիա
Զինանշան
Գալիցիա

Գալիցիա
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Գալիցիա (Ուկրաինա)##
Գալիցիա (Ուկրաինա)
Գալիցիա

1945 թվականին ԽՍՀՄ կազմի մեջ մտած Գալիցիայի այն հատվածում բնակվող լեհերը հիմնականում տեղահանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ենթադրվում է, որ այսօր այս տարածքներում մնացել է ընդամենը 100 հազար։ լեհերը, մինչդեռ մինչ պատերազմը նրանց թիվը գերազանցում էր 2 միլիոնը։ Բացի այդ, Գալիսիայից մոտ 100,000 լեհեր սպանվել են ուկրաինացիների կողմից ուկրաինացիների կողմից լեհերի ցեղասպանության ժամանակ 1943-1945 թվականներին։

Հայերը Գալիցիայում

Հայերը Գալիցիայում հիշվում են 12-13-րդ դարերում։ Գալիցիայի իշխան Դանիիլ Ռոմանովիչը հրավիրել է հայ ռազմիկներին արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար։ Կամենեց-Պոդոլսկը մոնղոլներից պաշտպանելու համար 1241 թվականին Ղրիմի Կաֆա քաղաքից հայկական մի զորամաս է օգնության գնում։ 14-րդ դարում այստեղ հայեր են եկել մերձվոլգյան վայրերից, ապա Կիլիկիայից, 15-րդ դարի վերջերին` Ղրիմից, 16-րդ դարի վերջերին Ջալալիների ապստամբության և 17-րդ դարի սկզբին Աբաս I-ի բռնագաղթի հետևանքով`բուն Հայաստանից։ Հայկական հնագույն գաղթօջախ է եղել Լվովը, որի շինարարությանը Լև Դանիլովիչ իշխանը հրավիրել է հայ արհեստավորների։ Տարբեր ժամանակներում հայեր են հաստատվել Ստանիսլավում, Լիսեցում, Տիսմենեցում, Գորոդենկայում և այլուր։ Լեհական թագավորները հայերին տվել են արտոնություններ Հայաբնակ քաղաքներում ինքնավարության գերագույն մարմինը 40 հոգուց բաղկացած ավագների խորհուրդն էր (40 եղբարց խորհուրդ), որն ընտրվել է հարուստներից և ցմահ։ Հայ արհեստավորները ունեցել են իրենց համքարությունները։ 17-րդ դարում Վատիկանի հրամանով հայերին պարտադրվել է կաթոլիկություն լեհական Իշխանությունների և կաթոլիկ հոգևորականության կողմից։ Գալիցիայի հայերի 40-ամյա պայքարն ավարտվել է պարտությամբ։ Կաթոլիկության պարտադրումից հետո հայերն աստիճանաբար ձուլվել են, և 18-րդ դարի վերջերին երբ Գալիցիան միացվել է Ռուսաստանին, Գալիցիայի հայերի մեծ մասն արդեն լեհացել էին։

Լեհահայ հարաբերություններ

Գալիցիայի հայերը սերտ հարաբերությունների մեջ են եղել իրենց հարևանների`լեհերի և ուկրաինացիների հետ։ 1621 թվականին նրանք լեհ-թուրքական պատերազմի ժամանակ կռվել են թուրքերի դեմ, իսկ 1672 թվականին Կամենեցը պաշտպանել են թուրքերից։ Հայերը հանգանակություն են արել լեհ գերիներին փրկագնով ազատելու համար։ Նրանք լեհական արքունիքում դիվանագիտական կարևոր պաշտոններ են զբաղեցրել։ Գալիցիայի շատ հայեր մասնակցել են Դավիթ Բեկի ապստամբությանը։

Ծանոթագրություններ

Գալիցիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիցիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 655 Գալիցիա 

Tags:

1772ԺեշուվԻվանո-Ֆրանկովսկի մարզԼվովի մարզԿիևյան ՌուսիաԿրակովՏարնուվՏերնոպոլի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էկոլոգիական գործոններԱնմոռուկՄիքայել ՆալբանդյանՈւիլյամ ՇեքսպիրԳյումրիԱսիաԲարդ նախադասությունԱրամ ԽաչատրյանԿառավարում (տնտեսագիտություն)Հայկական բանակ (1918-1920)Սերգեյ ՓարաջանովԼոռու մարզԿայծակՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԱվշային հանգույցԱստվածաշունչՀամբարձում (տոն)ԱուտիզմՕրենսդիր իշխանությունԲրոնխաբորբԽոնարհումՀայկ նահապետԲանաստեղծությունԱմբողջ թիվՕվկիանիաՄուսա լեռան քառասուն օրըԿատուներՀայկական ատոմային էլեկտրակայանԹռչնագիրՎարդանանց պատերազմԱրշակ ԲՆեմեսիս գործողությունԱլբերտ ԱյնշտայնԱնտարկտիդաԿենդանակերպի նշաններՀին ՀունաստանՍառը պատերազմԱծանցԱրգանդի միոմաՄարի ԱնտուանետՀամեմատությունՀայաստանի տնտեսությունՌոբերտ ՖիշերԷկոհամակարգՊղինձՉարլզ ԴարվինԼյարդի հիվանդություններՅանդեքսՔրիստոնեությունԵրիկամՄեջքի ցավԼևոմեկոլԱլմա-Աթայի հռչակագիրԱրձակՇիրակի մարզՄամփրե արքանԵռանկյունԱյրին (նորավեպ)Միզուղիների ինֆեկցիաներԻսահակ ՆյուտոնԱնլռելի զանգակատունՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Հայկական մանրանկարչությունԿոմիտասԳլխուղեղի ուռուցքՍուրբ ծնունդՎահան ՏերյանՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ԽաչքարԽտությունԲացահայտիչՊոլ ՄորֆիՋուրՄովսես ԽորենացիԲյուզանդական կայսրությունՍտրեպտոկոկային ֆարինգիտԵրիկամաքարային հիվանդությունԵգիպտոս🡆 More