Ժանգագույն Բծերով Կատու

Ժանգագույն բծավոր կատու, կատվազգիների ամենափոքր անդամներից մեկը, որի մասին պատմական գրառումները հայտնի են միայն Հնդկաստանից և Շրի Լանկայից։ 2012 թվականին այն գրանցվել է նաև Նեպալի արևմտյան Տերայում։ 2016 թվականին այս կատվազգին ընդգրկվել է Կարմիր գրքում՝ որպես գրեթե վտանգված։

Ժանգագույն բծերով կատու
Ժանգագույն Բծերով Կատու
Տեսակտաքսոն
Ժանգագույն Բծերով Կատու Prionailurus rubiginosus Վիքիպահեստում

Բնութագիր

Ժանգագույն բծերով կատուն մարմնի մեծ մասում կարճ կարմրավուն մոխրագույն մորթի ունի՝ մեջքի և կողքերի վրա ժանգագույն բծեր։ Աչքերի վրայով անցնում են չորս սև գծեր, որոնցից երկուսը տարածված է պարանոցի վրա։ Գլխի յուրաքանչյուր կողմում վեց մուգ գծեր կան, որոնք տարածված են այտերի և ճակատի վրա։ Նրա կզակը, կոկորդը, որովայնը սպիտակավուն են՝ փոքր շագանակագույն բծերով։ Կրծքավանդակին ունի ժանգոտ ժապավեն։ Նրա թաթերն ու պոչը միատեսակ կարմրավուն մոխրագույն են։

Այն Ասիայի ամենափոքր վայրի կատուն է, իսկ նրա պոչը մարմնի երկարության մոտավորապես կեսն է։

Տարածվածություն

Ժանգագույն բծերով կատվի տարածումը քիչ է։ Այն հիմնականում հանդիպում է խոնավ և չոր սաղարթավոր անտառներում, ինչպես նաև թփուտներում և խոտածածկ տարածքներում։ Այս կատվազգին նախընտրում է խիտ բուսականություն և քարքարոտ տարածքներ։

Հնդկաստանում երկար ժամանակ կարծել են, որ այս ցեղատեսակի տարածումը քիչ է, սակայն արձանագրությունները հաստատել են, որ նրանք տարածված են երկրի մեծ մասում։ Նրանց նկատել են Արևելյան Գուջարաթի Գիր ազգային պարկում, Մահարաշտրա նահանգի Թադոբա-Անդհարի վագրերի արգելոցում և Հնդկաստանի Արևելյան Գաթներում։ Տեսախցիկները բացահայտել են նրանց առկայությունը հնդկական Թերայի Պիլիհիտ վագրերի արգելոցում և Մահարաշտրայում գտնվող Նագզիրա վայրի բնության արգելավայրում։

Արևմտյան Մահարաշտրայում ժանգագույն բծերով կատուն բազմանում է մարդկանց գերակշռող գյուղատնտեսական լանդշաֆտում, որտեղ կրծողների խտությունը մեծ է։ 2014 թվականի դեկտեմբերին և 2015 թվականի ապրիլին այն տեսագրվել է Հարյանայի Կալեսար ազգային պարկում տեսախցիկներով։ Այն նաև տեսախցիկներով տեսագրվել է Ուտար Պրադեշ նահանգի Միրզապուր անտառային բաժանմունքում 2018 թվականին։

Էկոլոգիա և վարքագիծ

Ժանգագույն Բծերով Կատու 
Ժանգագույն բծավոր կատուն իր բնական միջավայրում
Ժանգագույն Բծերով Կատու 
Ժանգագույն բծերով կատվի լուսանկարը՝ Անաիմալայ բլուրներում

Շատ քիչ բան է հայտնի վայրի բնության մեջ ժանգագույն կատվի էկոլոգիայի և վարքագծի մասին։ Նրանք հիմնականում գիշերային կենդանիներ են, բայց նաև կարճատև ակտիվ են ցերեկային ժամերին։ Շրի Լանկայի Հորթոն Փլեյն ազգային պարկում դրանք հիմնականում նկատվել են մայրամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում, ցերեկը սահմանափակ ակտիվություն են ունեցել։ Նկատվել է, որ նրանցից մի քանիսը քարանձավներում են։

Սնվում է հիմնականում կրծողներով, թռչուններով, մողեսներով, գորտերով և միջատներով։ Նա որս է անում հիմնականում գետնի վրա։ Ըստ երևույթին, նա թաքնվում է ծառերի բների և քարանձավների մեջ՝ փախչելու ավելի մեծ գիշատիչներից։

Էգերի էստրուսը տևում է հինգ օր, և զուգավորումն կարճ է։ Քանի որ այս ժամանակահատվածում էգը խոցելի է, նրա բեղմանվորման կարճությունը կարող է օգնելու նրան խուսափել ավելի մեծ գիշատիչներից։ Նա մեկուսացված վայրում որջ է պատրաստում և 65-70 օր հղիությունից հետո մեկ կամ երկու ձագ է ծնում։ Ծննդյան պահին ձագերը կշռում են ընդամենը 60-77 գրամ և ծնվելուց սև բծերով են։ Նրանք հասնում են սեռական հասունության մոտ 68 շաբաթականում և այդ ժամանակ նրանց մորթին ստանում է իրենց բնորոշ ժանգագույն տեսքը։ Ժանգագույն բծերով կատուները տասներկու տարի ապրել են արգելոցներում, բայց վայրի բնության մեջ նրանց կյանքի տևողությունը անհայտ է:

Ժանգագույն Բծերով Կատու 
Ժանգագույն բծերով կատվի տեսակը՝ ֆրանսիական Parc des Félins-ում

Վտանգ

Բնակելի միջավայրի կորուստը և մշակության տարածումը լուրջ խնդիրներ են վայրի բնության համար ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Շրի Լանկայում։ Թեև կան ժանգոտ խայտաբղետ կատվի մի քանի գրառումներ մշակովի և բնակեցված տարածքներում, հայտնի չէ, թե որքանով են այդ պոպուլյացիաները կարողանում գոյատևել նման տարածքներում։ Ժամանակ առ ժամանակ եղել են տեղեկություններ առևտրում ժանգոտված կատվի մորթիների մասին։ Որոշ շրջաններում այն որսում են սննդի համար կամ որպես անասունների վնասատու։

Կենսամիջավայրի կորուստը և մշակության տարածումը վայրի բնության համար լուրջ մարտահրավերներ են ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Շրի Լանկայում։ Չնայած կան որոշ ապացույցներ մշակովի և բնակելի տարածքներում ժանգգույն բծերով կատուների առկայության մասին, անհայտ է, թե որքանով է այդ ցեղատեսակները կարողանում գոյատևել նման տարածքներում։ Ժամանակ առ ժամանակ առևտրում հայտնվել են այս ցեղատեսակի մորթիներից։ Որոշ տարածքներում այն որսացել են սննդի համար կամ որպես անասունների վնասատու։

Պահպանում

Ժանգագույն Բծերով Կատու 
Ժանգագույն բծերով կատուն Բեռլինի կենդանաբանական այգում, 2008 թվական

Ցեղատեսակը լիովին պաշտպանված է իր տիրույթի մեծ մասում, որսն ու առևտուրն արգելված են Հնդկաստանում և Շրի Լանկայում։

2010 թվականի դրությամբ P. R. phillipsi-ում գտնվող ցեղատեսակը ութ հաստատություններում ուներ 56 ժանգագույն բծերով կատու, որոնցից 11-ը պահվում էին Շրի Լանկայի Կոլոմբո կենդանաբանական այգում և 45-ը՝ եվրոպական յոթ կենդանաբանական այգիներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ժանգագույն Բծերով Կատու ԲնութագիրԺանգագույն Բծերով Կատու ՏարածվածությունԺանգագույն Բծերով Կատու Էկոլոգիա և վարքագիծԺանգագույն Բծերով Կատու ՎտանգԺանգագույն Բծերով Կատու ՊահպանումԺանգագույն Բծերով Կատու ԾանոթագրություններԺանգագույն Բծերով Կատու Արտաքին հղումներԺանգագույն Բծերով ԿատուԿատվազգիներԿարմիր գիրքՀնդկաստանՆեպալՇրի Լանկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄիջատներՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱրքիմեդեսԱմերիկաՔիշ (կղզի)Բացականչական նշանՍակավարյունություն22-րդ դարՕլիմպիական խաղերՀեքիաթՍան Ստեֆանոյի պայմանագիրՄագնեզիումՔարՁգողականությունՅուպիտեր (մոլորակ)Պետրոս ԴուրյանԽատուտիկ սովորականԲուրգ (երկրաչափություն)ԺամՍուրբ Յոթ ՎերքԴիկլոֆենակԹթվածինՀայաստանի ձկների ցանկՀանգԿոտայքի մարզՄարքեթինգԻրանՀայերԵռանկյան մակերեսԷկոլոգիաՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Իսահակ ՆյուտոնՇեղանկյունԼոռու մարզՀարցական նշանԴանթեական առասպելԷկոհամակարգԱնուղղակի խնդիրԿոռուպցիաԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՊարզ նախադասությունԱրաքսՀնձանՀայաստանի կուսակցությունների ցանկԲջջային հեռախոսՔաղցկեղՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀականիշՌոբերտ ՖիշերԱրագածԵրկաթՄատյան ողբերգությանՀայկական ատոմային էլեկտրակայանԲարդ ստորադասական նախադասությունՇախմատԱստղԱրցախյան շարժումՇաքիի ջրվեժԱրևածաղիկԴանիել ՎարուժանԹմրամիջոցՄոլորակԼուսինԱրյան շրջանառությունԵնթակաԱդրբեջանԲայՄակբայԿայծակԱֆրիկաՀայերենի այբուբենՎարդգես ՍուրենյանցԱշտարակ (քաղաք)Booking.comԱղմուկ ականջներումԱնորոշ դերբայ🡆 More