Թորգոմ Բ: հայ քահանա

Թորգոմ Բ (Թորգոմ Մանուկյան, փետրվարի 16, 1919(1919-02-16), Բաքուբա, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 12, 2012(2012-10-12), Երուսաղեմ), հայ եկեղեցական գործիչ, գրող։ Երուսաղեմի Հայոց Պատրիարք (1990-2012)։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թորգոմ Բ
Ծնվել էփետրվարի 16, 1919(1919-02-16)
ԾննդավայրԲաքուբա, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 12, 2012(2012-10-12) (93 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԵրուսաղեմի հայոց պատրիարք
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Էլիս Այլընդ պատվո մեդալ

Կենսագրություն

Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում։ Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան։ 1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի։ 1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը։ 1939-1946 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ։ 1946 թ. հուլիսին մեկնել է ԱՄՆ և նշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ։ 1951 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմի առաջնորդական փոխանորդ։ 1954 թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկ տարով վերսկսելով ծառայությունը՝ Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել ճեմարանի տեսուչ։ Նա նաև վարել է Պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները։ 1960 թ. վերադառնալով ԱՄՆ՝ ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական Աստվածաբանական Դպրոց (Մասաչուսեթս)։ 1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս։

1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ։ Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ։ Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք։ 1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո Ամենապատիվ Սրբազան Հայրը նշանակվել է Կաթողիկոսական Տեղապահ։ Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է մի շարք ակադեմիական պարգևներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր Աստվածաբանական Ճեմարանի պատվավոր դոկտորի կոչման։ 1986 թ. ստացել է նաև Ամերիկայի երկու գլխավոր պարգևները. «Ազատության Արձան» և «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները։

Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում։ Նա ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը։ Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում՝ բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց։ Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր։

Պարգևներ և կոչումներ

Աշխատություններ

  • Կոմիտասի Հանճարը Իր Պատարագին մէջ, Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 2003։
  • Վանքի Օրեր և Սէրը Կամար - Բ տպագրութիւն։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ Շէն - Մահ, 2001։
  • Ա. Օրագրութիւն Սարկաւագի Բ. Քառասունք Գ. Ուսուցիչ Դ. Ականչդ տուր ինծի։ 2001։
  • Օրագրութիւն Բեթղեհէմի Տեսչութեան Բ. Մաս 1934-1981 ըստ Հին Տոմարի։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ 2000։
  • Օրագրութիւն Ս. Ծննդեան Այրին Արարողութեանց և Սովորութեանց - Ա. Մաս 1929-1933 ըստ Հին Տոմարի։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ 1996։
  • Արարողութիւնք Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Տաճարի և Սուրբ Տեղեաց մէջ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տպարան։ 1995։
  • Նամականի Երաժիշտ Վարդան Սարգսեանի։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ 1995։
  • Արձագանգուն մեղեդիներ (Անձնական Մեկնութիւններ)։ Տպարան Սրբոց Յակոբեանց , Երուսաղէմ։ 1995։
  • Սարկաւագի Ուղեցոյց Ս. Պատարագի մէջ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տպարան։ 1994։
  • Վերելք։ 1993։
  • Հայրիկ Ջան։ 1990։
  • Սարկաւագ (Առաւօտեան ժամերգութիւն)։ Նիւ Եորք։ 1988։
  • Կոմիտասի Հանճարը։ Նյու Յորք։ 1985։
  • Բացատրական «Սարկաւագի Ուղեցոյց » Գիրքին մասին։ Նիւ Եորք։ 1985։
  • Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեան - Յոբելեան։ Published by the Diocese of the Armenian Church of A, erica, New York.
  • Հայ Եկեղեցւոյ Կորուստը Եղեռնին։ Նիւ Եորք։ 1972։
  • Վանքի Օրեր։ Շէն-Մահ։ 1972։
  • Հայ ուխտաւոր։ Տպարան Սրբոց Յակոբեանց - Երուսաղէմ։ 1958։
  • Խումբին հետ (Հաւատքի Կայծեր)։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ 1958։
  • Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեան։ Յոբելինական կեդրոնական յանձնախումբ։ 1954։

Տես նաև

Գրականություն

  • Թորգոմ Պատրիարք Մանուկեանի գեղարուեստական արձակը։ Սրբոց Հակոբեանց Տպարան, 2002, 387 էջ։

Ծանոթագրություններ

Թորգոմ Բ: Կենսագրություն, Պարգևներ և կոչումներ, Աշխատություններ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորգոմ Բ» հոդվածին։
Նախորդող՝
Եղիվարդ
Երուսաղեմի Հայոց Պատրիարք
1990–2012
Հաջորդող՝
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

Tags:

Թորգոմ Բ ԿենսագրությունԹորգոմ Բ Պարգևներ և կոչումներԹորգոմ Բ ԱշխատություններԹորգոմ Բ Տես նաևԹորգոմ Բ ԳրականությունԹորգոմ Բ ԾանոթագրություններԹորգոմ Բ19192012d:Q270821ԵրուսաղեմԵրուսաղեմի Հայոց Պատրիարքների ցանկՀոկտեմբերի 12Փետրվարի 16Օսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնիԵվրոպաԾնեբեկԷկոլոգիաԳարեգին ՆժդեհԺենգյալով հացՎարդանանց պատերազմՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱզոտՍպիտակ ձին (պատմվածք)ԹմրամիջոցՄանկական և պատանեկան հանրագիտարաններՍեռական բազմացումՀին ՀունաստանՊյութագորասԹոմաս ԷդիսոնՎահագն ԴավթյանԺառանգական հիվանդություններՇուշիի ազատագրումՄակերեսԲանաստեղծությունԱրևմտյան ՀայաստանՓոխաբերությունԱլկալիական մետաղներՇառլ ԱզնավուրՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՈրոտանի կիրճՏեսակարար ջերմունակությունՔրիստոնեությունՀայկական ատոմային էլեկտրակայանԱվստրալիաՎերաբերական (խոսքի մաս)Երկրների հեռախոսային կոդերի ցանկՏիգրան ՄեծԿարմիր գիրքՀեպատիտ BԳուսան ԱշոտԴավիթ ԲեկՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Գենետիկ հիվանդություններՄեծ Հայքի նահանգների ցանկԵրաժշտությունԲառակապակցությունՄոնա ԼիզաՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄոլորակՀայկական գորգԿիպրոսՆևրոզներՄարդու իրավունքներԻտալիաԵրկկենցաղներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԸղձական եղանակՇաղկապենաբորբԴիլիջանԽոստումը (ֆիլմ, 2016)ՓոշոտումԿապ (խոսքի մաս)Արյան շրջանառությունՎիքիպեդիաԷլեկտրոլիզՀայկական խոհանոցՍրտամկանի ինֆարկտԱվարայրի ճակատամարտՄուսա լեռան քառասուն օրըԴանիել ՎարուժանԱրամ ԱՎարդան ՄամիկոնյանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայոց լեզվի պատմությունԱզատի ջրամբարԳործադիր իշխանությունԵրևանի պետական համալսարանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթ🡆 More