Թեյթ Մոդեռն

Թեյթ Մոդեռն (անգլ.՝ Tate Modern), Լոնդոնի մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի թանգարան է։ Թեյթ Մոդեռնը պատկանում է Թեյթ թանգարանների խմբին ՝ Թեյթ բրիտանական պատկերասրահի Tate Britain, Թեյթ Լիվերպուլի Tate Liverpool, Թեյթ Սենտ Այվսի Tate St Ives և Թեյթ Օնլայինի Tate Online հետ։ Թեյթ թանգարանների խմբում ցուցադրվում են բրիտանական ազգային հավաքածուներ 1500 թվականից։ Թեյթ Մոդեռնում գտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործեր, որոնք ստեղծվել են 1900 թվականից սկսած։ Թեյթ Մոդեռնը մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների ցանկի կազմի մեջ։ Թեյթ Մոդեռնը համարվում է մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի աշխարհի ամենամեծ թագարաններից մեկը։ Ինչպես Լոնդոնի մյուս թանգարաններում Թեյթ Մոդեռնում նույնպես մուտքն անվճար է, սակայն լինում են ցուցահանդեսներ, որոնց մուտքը վճարովի է։

Թեյթ Մոդեռն
Թեյթ Մոդեռն
Թեյթ Մոդեռն
Տեսակպատկերասրահ, non-departmental public body? և ազգային թանգարան
ԵրկիրԹեյթ Մոդեռն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՍաութուրք
ՎայրBankside?
Մասն էԹեյթ
Պատկանում էԹեյթ
ՀասցեBankside, London, SE1 9TGSE1 9TG
Հիմնադրվել է1992
ՀիմնադիրՀենրի Թեյթ
Մակերես35 000 քառակուսի մետր
Այցելուներ6 098 340 մարդ (2019) և 1 156 037 մարդ (2021)
ՏնօրենFrances Morris?, Lars Nittve?, Vicente Todoli? և Chris Dercon?
Կայքtate.org.uk/visit/tate-modern(անգլ.)

Պատմություն

Թանգարանը բացվել է 2000 թվականին նախկին էլեկտրակայանի շենքում Bankside Power Station Թեմզա գետի հարավային ափում։ Շենքը նախագծվել է Սըր Գիլիս Գիլբերտ Սքոթի Sir Giles Gilbert Scott կողմից։

Նախնական վերանախագծում

Թեյթ Մոդեռն 
The Turbine Hall

Էլեկտրակայանի փակվելուց շատ տարիներ հետո ծրագրվում էր քանդել շենքը, սակայն շատերը պահանջում էին, որ շենքը պահպանվի և շարունակ նոր մտքեր էին առաջարկում այն վերակառուցելու մասին։ 1994 թվականին Թեյթ թանգարանը հայտարարեց, որ էլեկտրակայանի շենքը կդառնա Թեյթ Մոդեռն թանգարան։ Հայտարարվեց միջազգային մրցույթ շենքի՝ վերակառուցման համար ճարտարապետ գտնելու նպատակով։ 1995 թվականին հայտարարվեց, որ մրցույթի հաղթողն է Հացեգ և դե Մյուրոն շվեյցարական ընկերությունը։ Շենքի վերակառուցումը տևեց 5 տարի և 2000 թվականին թանգարանը բացվեց։ ։ Շենքի ակնհայտ արտաքին փոփոխություններից ամենաակնառուն՝ երկհարկանի ապակե տանիքն է, որը ձգվում է շենքի ամբողջ տրամագծով։ Շենքի բուն կառուցվածքից շատ բան նույնն է մնացել, այդ թվում նաև հիմնական՝ տուրբինների սրահը, որում պահպանվել են կամուրջային կռունկները։ Թանգարանի շենքի վերակառուցման պատմություն հիմք հանդիսացա փաստավավերագրական ֆիլի համար։

Թեյթ Մոդեռն 
Տեսարան՝ Թեյթ Մոդեռնի պատշգամից

Բացում և առաջին այցելուներ

2000 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ Թեյթ Մոդեռն թանգարանի հանդիսավոր բացումը՝ Թագուհի Ելիզաբեթ II-ի կողմից։ Բացման առաջին տարում Թեյթ Մոդեռն այցելել է 5.25 միլիոն մարդ։ Այդ տարի արդեն գոյություն ունեցող մյուս Թեյթ թանգարանների այցելուների թիվը եղել է 2.5 միլիոն։

Ընդլայնման նախագիծ

Թեյթ Մոդեռն 
Switch House -ի արտաքին տեսքը

Թեյթ Մոտերնը իր բացման օրից ավելի շատ այցելուներ էր գրավում, քան սպասվում էր նախապես։ Այդ պատճառով 2004 թվականից սկսվեցին քննարկումներ՝ թանգարանը ընդլայնելու նախագծերի շուրջ։ Ընդլայնման ծրագրերը մասնավորապես կենտրոնացած էր շենքի հարավ-արևմուտյան հատվածում գտնվող ցուցասրահը մեծացնելու ուղղությամբ։ Թանգարանի բացումից հետո շենքում դեռ աշխատում էր ֆրանսիական էլեկտրական ընկերություն, որը գտնվում էր շենքի հարավային հատվածում, սակայն 2006 թվականին ընկերությունը՝ շենքի իրենց զբաղեցրած մի մասը, հանձնեց թանգարանին։ Դա շենքի աշտարակով հատվածն է։ Որոշում կայացվեց այդ հատվածը ևս միացնել ցուցադրությունների սրահներին։ Ընդլայնման նախագիծը կազմեց 215 միլիոն ֆունտ սթերլինգ, որից 50 միլիոն ֆունտ սթերլինգը վճարեց Մեծ Բրիտանիայի կառավարությունը, 7 միլիոնը Լոնդոնի ինքնակառավարման մարմինները, իսկ մնացած գումարը ստացվեց ֆոնդահայթհայթման միջոցով։

Սուիչ շենք (The Switch House)

Տաս հարկանի 65 մետր բարձրությամբ աշտարակը կառուցվել է նախկին նավթային աշտարակի փոխարեն։ Աշտարակը ունի 4 մակարդակի ցուցասրահներ։ Աշտարակի ցուցասրահներն ունեն բնական լուսավորություն։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

ankside Power Station with Antony Gormley 1991] ՅուԹյուբում

Թեյթ Մոդեռն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյթ Մոդեռն» հոդվածին։

Tags:

Թեյթ Մոդեռն ՊատմությունԹեյթ Մոդեռն ՊատկերասրահԹեյթ Մոդեռն ԾանոթագրություններԹեյթ Մոդեռն Արտաքին հղումներԹեյթ Մոդեռն15001900ԱնգլերենԱշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների ցանկ (2014)Թեյթ բրիտանական պատկերասրահԼոնդոնՄոդեռնիզմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇաղկապԱրագիլանմաններՀիսուսԵրիկամի քրոնիկ հիվանդությունԱշոտ Բ ԵրկաթԿովՈրոնողական ռոբոտՊեպոԳյումրիԽտությունՍուրբ շաբաթՀայաստանի պատմական մայրաքաղաքներԷջմիածնի Մայր ՏաճարԻմպրեսիոնիզմՀնդեվրոպական լեզուներՎինսենթ վան ԳոգՍիրիաԹեհրանի կոնֆերանսՁկներՎերածնունդՎլադիմիր ԳասպարյանԷլեկտրական հոսանքԵրիկամՂազարոս ԱղայանՀայաստանի անտառներԱլբանիաՍեքսիզմՄիզուղիների ինֆեկցիաներԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԱրմավիրԴերանունՕրգանական միացություններՍև անգղԱնտառային կատուՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըԱսորեստանԹվական անունԱրյունահոսությունԷպիլեպտիկ նոպաՖրեդերիկ Բանտինգ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԹմրամիջոցԱլեն ՍիմոնյանԳեղարդԲնական թիվՀելլենիզմՊակիստանԾաղկեվանքՋուրՀակոբ ՊարոնյանՀայկ նահապետԿոսովոյի հուշարձաններՀարցական նշանՀեպատիտ CԱրամ ԽաչատրյանSWOT վերլուծությունՄարտի 29ՇիզոֆրենիաՏրանսպորտԵրազահանՎիկտոր ՀամբարձումյանՆշիկաբորբՄոտիվացիաԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԿոնքի բորբոքային հիվանդությունԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՀովհաննես ՇիրազԿիլիկիայի հայկական թագավորությունԱշոտ ՆավասարդյանՄեքսիկաԱվշային հանգույցների բորբոքումԴերենիկ ԴեմիրճյանԱշխարհի բնակչությունՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԱրեգակնային համակարգ🡆 More