Էյր

Էյր (անգլ.՝ Kati Thanda-Lake Eyre; այժմ՝ անգլ.՝ Lake Eyre), անհոսք աղի լիճ Ավստրալիայի հարավում, ծովի մակարդակից ցածր է 12 մ-ով ։ Մակերեսն առավել մեծանում է ամռանը՝ տեղումների շրջանում (մինչև 15 հազար կմ2, խորությունը մինչև 20 մ)։ Տարվա մնացած մասում հաճախ ցամաքում է և վերածվում աղուտի։ Գտնվում է համանուն ընդարձակ ավազանի կենտրոնում։ Հազվադեպ լցվում է՝ դառնալով ծովի մակերեսից 9 մետր ցածր։ Այդ դեպքում նրա մակերեսը կազմում է 9500 կմ2, որով էլ նա Ավստրալիայի ամենախոշոր լիճն է։ Ցամաքելու դեպքում լճի ամենացածր կետը դառնում է 16 մետր, որը մայրցամաքի ամենացածր կետն է։

Էյր
Էյր
Lake Eyre (en)
Էյր
'
Կոորդինատներ
Տեղագրություն Ավստրալիա Ավստրալիա
Հարավային Ավստրալիա
Ավազանի մակերեսը 9500 կմ²
Միջին խորությունը 1,5 մ
Միջին բարձրությունը -15 ÷ -9 մ
Էյր (Ավստրալիա)##
Էյր (Ավստրալիա)
Էյր
Էյր
Էյր, Ավստրալիա

Բնութագիր

Լիճը տեղակայված է Ավստրալիայի կենտրոնում, Հարավային Ավստրալիա նահանգի հյուսիսային մասում։ Էյր լճի ջրավազանն իրենից ներկայացնում է փակ համակարգ։ Լճի շրջակայքը պատված է աղի հաստ շերտով, որի պատճառը ջրի սեզոնային գոլորշացումներն են։ Լիճը կազմված է երկու մասից՝ Մեծ՝ Հյուսիսային և Փոքր՝ Հարավային , որոնք միմյանց միացած են Գոյդեր Չենել նեղ նեղուցով։ Նույնիսկ չորային սեզոնին Էյրում քիչ ջուր է մնում, որն էլ սովորաբար հավաքվում է փոքրիկ լճակներում։ Անձրևային սեզոնի ժամանակ Քվիսլենդի հյուսիս-արևելքի գետերը հոսում են դեպի լիճը։ Մուսոնների ազդեցությամբ է պայմանավորված լճի ջրի մակարդակի բարձրացումը։ Հորդ անձրևների պատճառով տեղի են ունենում նաև փոքր ու միջին չափի հեղեղներ, որոնք ողողում են ամբողջ տարածքը։ Լճում կա նաև սպորտանավերի կայան։

Անվանում

Լիճը 1840 թվականին հայտնագործել է Ավստրալիայի անգլիացի հետազոտող Ջոն Էդուարդ Էյրը, ում ազգանունով էլ իր անունն է ստացել։

Պատմություն

1840 թվականին լճի մասին նկարագրել է լիճը հայտնագործող Ջոն Էդուարդ Էյրը, ում պատվին այն հետագայում անվանակոչվեց։ 2012 թվականի դեկտեմբերին տեղաբնիկնեը վերանվանեցին Kati Thanda: Ավստրալիա ժամանելով որպես ֆերմեր, Ջոն Էյրը դարձավ հինգերորդ մայրցամաքի երդվյալ ու մոլի հետազոտողը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնության մասին հավաքելով հարուստ տվյալներ։

Լճի աշխարհագրությունը

Այս տարածաշրջանում անձրևները հազվադեպ երևույթ են, և նույնիսկ լիճը սնող հիմնական գետ Դիամանտինան ամեն տարի չէ, որ լցնում է լիճը։ Հորդացումը տեղի է ունենում ամռանը, երբ ջուրը հիմնականում լիճ է հասնում ժամանակավոր գետահուներով՝ քրիկներով։ Վերջին 160 տարիների ընթացքում լիճը ջրով առավելագույն չափով լցվել է միայն երեք անգամ։ Լճի տարածքը կազնում է 9500 կմ²։ Լճի ջուրը վարդագույն երանգ ունի, որի պատճառը բետա-կարոտինային պիգմենտի հագեցվածությունն է Dunaliella salina: Նույնիսկ չորային սեզոնի շրջանում Էյր լճում որոշակի ջուր է մնում, որը սովորաբար հավաքվում է աղի լիճի հատակում չորացած փոքր լճերում։

Բուսական աշխարհ

Հարթավայրային լճափում տարածվում են դյուներ՝ ծածկված Միտչելի խոտածածկով։ Դրանք կենդանական աշխարհի համար կեր են համարվում։ Հանդիպում են էվկալիպտի ծառեր և ավստրալիական ակացիա, սագախոտի մացառուտներ։

Կենդանական աշխարհ

Լճի կենդանական աշխարհը հարստանում է վարարումների ժամանակ, երբ հայտնվում են փետրավորներ, երբ լիճը լեփ-լեցուն է գորտերով, ձկներով և ջրիմուռներով։ Չորային ժամանակաշրջանում՝ ապրիլից հոկտեմբեր ամիսներին, ջրի աճող աղիությունը սպանում է կենդանի էակներին, և լիճը դառնում է անկենդան։ Լճի տարածքի մեծ մասը վերածվում է աղուտի։ Աղուտի մակերևույթն այնքան հարթ է, որ 1964 թվականին աշխարհի ցամաքային ռեկորդներց մեկը իրականացվեց հայտնի մրցարշավորդ Դոնալդ Քեմփբելիի կողմից։ Լճի վրա կարելի է տեսնել ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ հավալուսների վերադարձը։ Ինչ-որ կերպ իմանալով ջրի մակարդակի բարձրացման մասին, հավալուսները թռչում են դեպի լիճ՝ բազմացման համար, հաղթահարելով մինչև հազար կիլոմետր հեռավորություն։ Շրջակայքում հանդիպում են կաթնասուններ՝ բիլբի, սցինկ մողեսներ, երկարամազ առնետներ։ Բացի հավալուսներից, թռչուններից գալիս են բադեր, ծովաորորներ, ջրագռավներ։ Լճի էկոհամակարգը պաշտպանվում է պետության կողմից, որը Լեյք Էյրի ազգային պարկի մի մասն է համարվում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էյր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51 Էյր 

Tags:

Էյր ԲնութագիրԷյր ԱնվանումԷյր ՊատմությունԷյր Լճի աշխարհագրությունըԷյր Բուսական աշխարհԷյր Կենդանական աշխարհԷյր ԾանոթագրություններԷյր Արտաքին հղումներԷյրԱնգլերենԱվստրալիաԼիճ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի լեռներԿապ (խոսքի մաս)Սև արագիլՊահքԱրագիլանմաններԳոշավանքԱվստրիաՀռոմԲիզնես պլանավորումՌոմանոս ՄելիքյանՕհմի օրենքՄիջին ականջի բորբոքումԽոր ՎիրապՀայկ նահապետԺան Բատիստ Կամիլ ԿորոՍակուրաՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԳեղարդի վանքԼեղապարկՏավուշի մարզԽատուտիկՖեյսբուքԾովՀայոց ցեղասպանությունՈւղիղ խնդիրՀակաբիոտիկներՍթրեսՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՌուսաստանՐաֆֆիՄայիսյան հերոսամարտերԹթվածինՀուդայականությունՄոնթե ՄելքոնյանՍրտի ռիթմի խանգարումներԹութքԱրտարգանդային հղիությունԷջմիածնի Մայր ՏաճարՍտորոգյալԱբեղախոտՊապ թագավորՄելանոմաԱրյունԱրտաշատԼեոնարդո դա ՎինչիԱմերիկայի Միացյալ ՆահանգներՋավախքԴիֆթերիաԼարման կայունարարՎերաբերական (խոսքի մաս)Հայաստանի քաղաքներըԿույր աղիքԱստիգմատիզմՕդի ջերմաստիճանԱշոտ ՆավասարդյանԹուրքիաՄիջուկային զենքՕրալ սեքսՋոդի ՖոսթերԹոքերՀիսուսի հարությունՀրեաներԼուսինԵրվանդ ՔոչարՄայր Հայաստան հուշահամալիրԿրծքավանդակի ցավՎեներա (մոլորակ)Դանթեական առասպելՀայաստանի ՍահմանադրությունՄեքսիկաԽաչատուր ԱբովյանՀովհաննես ԱյվազովսկիԶատիկը ՀայաստանումՖիմոզԿաուչուկներԱզատի ջրամբարԷլեկտրական հոսանքՎի (երգիչ)🡆 More