Դոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում

«Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» (անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness), Marvel Comics-ի կերպար Դոկտոր Սթրենջի մասին սպասվող ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ։ Ֆիլմի ստեղծմամբ զբաղվում է Marvel Studios-ը։ Տարածման իրավունքը պատկանում է Walt Disney Studios Motion Pictures ընկերությանը։ Ֆիլմը հանդիսանում է 2016 թվականին թողարկված ֆիլմի շարունակությունը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի քանակով 27-րդ ֆիլմը։ Գլխավոր դերակատարն է Բենեդիկտ Քամբերբեչը։ Նաև իրենց դերերին են վերադառնալու Էլիզաբեթ Օլսենը, Ռեյչել Մաքադամսը և Բենեդիկտ Վոնգը։

Դոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում
Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում
անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness
Դոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում
ԵրկիրԴոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և սարսափ ֆիլմ
Թվականմայիսի 6, 2022, մայիսի 4, 2022 և մայիսի 5, 2022
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Ռեյմի
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակՄայքլ Ուոլդրոն
ԴերակատարներԲենեդիկտ Քամբերբեչ, Բենեդիկտ Վոնգ, Չիվիթել Էջիոֆոր, Էլիզաբեթ Օլսեն, Ռեյչել ՄաքԱդամս, Սոչիլ Գոմես, Մայքլ Ստալբերգ, Պատրիկ Ստյուարտ, Հեյլի Էթուել, Լաշանա Լինչ, Էնսոն Մաունթ, Ջոն Կրասինսկի, Ջուլիան Հիլիարդ, Ջեթ Քլայն, Թոփո Ռեսնիվիրո, Շիլա Աթիմ, Շարլիզ Թերոն և Բրյուս Քեմփբել
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԲոբ Մուրավսկի
Նկարահանման վայրԼոնդոն, Սոմերսեթ և Սըրրի
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն126 րոպե
Բյուջե200 000 000 $
Շահույթ955 775 804 $ և 411 331 607 $
ՆախորդԴոկտոր Սթրենջ
Պաշտոնական կայքէջ
Դոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում Doctor Strange in the Multiverse of Madness Վիքիպահեստում

2018 թվականի դեկտեմբերին Սքոթ Դերիքսոնը պայմանագիր է կնքել Marvel Studios-ի հետ «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի շարունակության համար։ Բայց 2020 թվականի հունվարին Դերիքսոնը թողել է ռեժիսորի պաշտոնը ստեղծագործական խնդիրների պատճառով, բայց մնացել է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր։ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են իրենց կերպարներին վերադառնալու մասին։ Էլիզաբեթ Օլսենը նույնպես կհայտնվի ֆիլմում՝ կատարելով Վանդա Մաքսիմոֆի (Ալ կախարդուհի) կերպարը։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմը նկարահանվելու է որպես սարսափ, ինչը նմանօրինակ առաջին ֆիլմն է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում։ Նկարահանումները պետք է սկսվեն 2020 թվականի մայիսին։

«Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում պետք է հայտնվի 2021 թվականի մայիսի 7-ին։

Դերերում

Դերասան Դեր
Բենեդիկտ Քամբերբեչ Դոկտոր Սթրենջ Դոկտոր Սթրենջ
Էլիզաբեթ Օլսեն Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի) Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի)
Ռեյչել Մաքադամս Քրիստինա Պալմեր Քրիստինա Պալմեր
Բենեդիկտ Վոնգ Վոնգ Վոնգ

Արտադրություն

Սցենար

Դոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում 
Բենեդիկտ Քամբերբեչը և Էլիզաբեթ Օլսենը 2019 թվականի San Diego Comic-Con International-ում

2016 թվականի ապրիլին ֆիլմի համահեղինակ Քարգիլը հայտարարել է, որ նա և Դերիքսոնն ունեն «տարօրինակ մտքեր», որոնք կարող են իրականություն դառնալ ֆիլմի հետագա սիքվելներում։ 2016 թվականի հոկտեմբերին Դերիքսոնը հաստատել է, որ նա ունի շարունակության մասին ծրագրեր, որ. «Ինձ դուր է գալիս կերպարը, ինձ դուր է գալիս վիզուալ հնարավորությունները և ես լավ գիտեմ կոմիքսները, առաջին ֆիլմը՝ այսբերգի գագաթն է։ Կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել»։ Ռեժիսորը ցանկացել է հետևել 2008 թվականի «Մռայլ ասպետ» ֆիլմի օրինակին և «ստեղծել խորաթափանց չարագործ»։ Գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեչը ավելացրել է, որ պայմանագիր է կնքել Դոկտոր Սթրենջի մասին պատմող ամենաքիչը մեկ ֆիլմում նկարահանվելու մասին։ Դերիքսոնը հետաքրքրություն է ցուցաբերել Մղձավանջ սիքվելի նկատմամբ որպես գլխավոր անտագոնիստ, նաև պատմել է Ջոնաթան Փենգբորնի և Համիրայի կերպարները բացահայտելու վերաբերյալ, որոնք ունեցել են շատ քիչ էկրանային ժամանակ։ Դերիքսոնի խոսքերով՝ իր և Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգիի և Ջո Ռուսոյի սերտ փոխկապակցվածության շնորհիվ, 2018 թվականի «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» և 2019 թվականի «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմերի ռեժիսորներից մեկը, նա «տեղյակ է եղել», որ ներկայացվելու է նաև Դոկտոր Սթրենջի քրոսովեր ֆիլմը։ Առաջին մասի սցենարիստներից մեկը՝ Ջոն Սթեյթսը հայտարարել է, որ նա կցանկանար տեսնել Քլեային՝ ֆիլմի շարունակությունում։

2017 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Սքոթ Դերիքսոնը վերադառնալու է ֆիլմի շարունակության աշխատանքներին, այն բանից հետո, երբ կավարտի «Լոքքերի բանալիները» հեռուստասերիալում իր պարտականությունները։ 2018 թվականի դեկտեմբերին Դերիքսոնը «աննկատելիորեն» պայմանագիր է կնքել ստուդիայի հետ, սիքվելում ռեժիսորի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ։ Marvel-ը հայտարարել է ֆիլմի ռեժիսորի որոնումների մասին, այն ժամանակ, երբ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են, որ վերադառնալու են Սթիվեն Սթրենջի, Քրիստին Փալմերի և Վոնգի դերերին։ The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ ֆիլմի սցենարը գրվելու է 2019 թվականի ընթացքում, այն ժամանակ, երբ ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2020 թվականի սկզբին, ավելացնելով, որ ֆիլմը մեծ էկրաններին է բարձրանալու 2021 թվականի մայիսին։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան նշանակվել է 2021 թվականի մայիսի 7-ին, նաև հաստատվել է Ալ կախարդուհու դերում Էլիզաբեթ Օլսենի դերակատարման մասին։ Ֆայգիի խոսքերով ֆիլմը կապված է լինելու Disney+ հեռուստաալիքի «ՎանդաՎիժեն» հեռուստասերիալի հետ, որը դարձնում է ֆիլմը՝ միակը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք-ում, որը կապ ունի հեռուստասերիալի հետ։ Դերիքսոնը մտադրություն ունի, որ կոմիքսներից ֆիլմի մեջ ներառի մի շարք «գոթական» տարրեր՝ առաջին ֆիլմի համեմատ։

Նախապատրաստում

2020 թվականի հունվարին Դերիքսոնը լքել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնը՝ Marvel-ի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, բայց համաձայնել է զբաղեցնել գործադիր պրոդյուսերի պաշտոնը։

Նկարահանումներ

Նկարահանումների սկիզբը կայանալու է 2020 թվականի մայիսին։ Որպես բեմադրող օպերատոր հրավիրվել է Յարոն Օրբախը։

Վարձույթ

Ֆիլմն ԱՄՆ-ում վարձույթի մեջ հայտնվելու է 2021 թվականի մայիսի 7-ին։

Ծանոթագրություններ

Դոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» հոդվածին։

Tags:

Դոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում ԴերերումԴոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում ԱրտադրությունԴոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում ՎարձույթԴոկտոր Սթրենջ։ Խելագարության Բազմատիեզերքում ԾանոթագրություններԴոկտոր Սթրենջ։ Խելագարության ԲազմատիեզերքումMarvel ComicsMarvel StudiosMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքWalt Disney Studios Motion PicturesԱնգլերենԲենեդիկտ ՎոնգԲենեդիկտ ՔամբերբեչԷլիզաբեթ ՕլսենՌեյչել ՄաքԱդամս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բիբլիական (պոեմ)Սասնա ծռերՄհեր ՄկրտչյանՕլիմպիական խաղերՎիտամին AԿայծակՀունաստանSWOT վերլուծությունԿրեատինինԱրարատի մարզԱրշակունիներԱՄՆ-ի նախագահների ցանկԱվարայրի ճակատամարտՍաղմոսավանքԶապել ԵսայանՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունԾծմբական թթուՍրտամկանի ինֆարկտԼեոնիդ ԵնգիբարյանԼևոն ԲԱնմոռուկ (խորհրդանիշ)ՌոբոտԲյուրականի աստղադիտարանԼեոնարդո դա ՎինչիՆապաստակներՄարդու պապիլոմավիրուսՏիգրան ՄեծՌուսաստանՄայր Հայաստան հուշահամալիրԷջմիածնի Մայր ՏաճարԱռաքյալը (Մուրացան)ՎիտամինՀայաստանի առաջին հանրապետությունԵռանկյան մակերեսԱլեն ՍիմոնյանԲաժանարարների աղյուսակՏուբերկուլոզՄոլորակՍմբատ Ա ՆահատակԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԼյուդվիգ վան ԲեթհովենՎիտամին B12 անբավարարությունԱրյան շրջանառությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՏիգրանաշենՌևմատոիդ արթրիտԲայՊարույր ՍևակԿրիաներՄաշկաբորբՍողոմոնի երգերըՍերմնահեղուկԲրուցելոզԵռանկյան բարձրությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԿանաչ դաշտը (պատմվածք)Մաշկային հիվանդություններԾնեբեկՄովսես ԳորգիսյանԼեհաստանԱրցախի ՀանրապետությունԲանակում (հեռուստասերիալ)ԱրտաշեսյաններՍառը պատերազմԲագրատունիների թագավորությունԿարմրուկՄեծապատիվ մուրացկաններԾիրանի փողըՀայերենի այբուբենՄայրցամաքՌափայել ՊատկանյանՀայաստանի զինված ուժերԱրևմտյան ՀայաստանSourԼևոն ՇանթՎարդավառՆատրիումի քլորիդ🡆 More