Դոբրինյա Նիկիտիչ

Դոբրինյա Նիկիտիչ (ռուս.՝ Добрыня Никитич), Իլյա Մուրոմեցից հետո ռուսական ժողովրդական էպոսի երկրորդ դյուցազունը։

Դոբրինյա Նիկիտիչ
Դոբրինյա Նիկիտիչ
Տեսակդյուցազն
ԴիցաբանությունՍլավոնական դիցաբանություն
Սեռարական
ԱմուսինNastasya Mikulishna?
Դոբրինյա Նիկիտիչ Dobrynya Nikitich Վիքիպահեստում
Դոբրինյա Նիկիտիչ
Անդրեյ Ռյաբուշկին: «Դոբրինյա Նիկիտիչ»: 1895, «Ռուսական բիլինաների դյուցազունները» գրքի ծաղրանկար
Դոբրինյա Նիկիտիչ
Դոբրինյա Նիկիտիչի մենամարտը վիշապօձ Գորինիչի հետ՝ Վիկտոր Վասնեցովի կտավներից, «Դոբրինյա Նիկիտիչի պայքարը յոթգլխանի վիշապօձ Գորինիչի հետ», 1918 թվական:

Նա հաճախ հանդես է գալիս որպես Վլադիմիր իշխանին ծառայող դյուցազուն։ Կինը՝ Նաստասյան, Միկուլ Սելյանինովիչի դուստրն է։ Բիլինաները հաճախ են խոսում նրա երկար պալատական ծառայության մասին, որտեղ նա ցուցաբերում է իր բնության կողմից տրված բարյացակամությունը։ Իշխանը հաճախ նրան տալիս է հանձնարարականներ՝ հավաքել և տեղափոխել տուրքը, օգնել  իշխանուհի զարմուհուն և այլն. հաճախ և ինքը՝ Դոբրինյան ցանկանում էր կատարել հանձնարարականներ որից հրաժարվում էին այլ դյուցազուններ։ Դոբրինյան իշխանի և նրա ընտանիքի ամենամտերիմ դյուցազունն էր, որը կատարում էր նրանց անձնական հանձնարարականները և տարբերվում էր ոչ միայն քաջությամբ այլ նաև դիվանագիտական կարողություններով։

Երբեմն Դոբրինյային իշխան էին մեծարում, իսկ երբեմն էլ որպես Վլադիմիրի եղբորորդի։ Դոբրինյա Նիկիտիչի պատմական նախատիպ համարում են Դոբրինյա Վոևոդային՝ իշխան Վլադիմիրի հորհեղբայրը և Վոևոդան, նրա մոր Մալուշայի եղբայրը։ Ըստ բիլինաների Դոբրինյա Նիկիտիչը Ռյազանի զորավար Նիկիտայի որդին է։ Դյուցազունը խելացի է, կրթված է և տարբերվում է մի շարք շնորհներով՝ նա արագաշարժ է, լավ է նետ արձակում, լողում է, խաղում է զառ, երգում, նվագում է տավիղ։

Բիլինաների սյուժեներ

Սերգեյ Ազբելևի կողմից գրի առած 53 բիլինաների սյուժեներից 6-ի գլխավոր հերոսը Դոբրինյա Նիկիտիչն է (№ 14-19-ը ըստ Ազբելևի կազմած ուղեցույցի)

14. Դոբրինյայի մենամարտը Իլյա Մուրոմեցի հետ։

15. Դոբրինյան և օձը (բազմաթիվ տարբերակներում Դոբրինյան ոչ միայն կռվում է օձի հետ այլ նաև գերությունից ազատում իշխան Վադիմիրի զարմուհուն՝ Զաբավա Պուտյատիչնային։

16. Դոբրինյան և Մարինկան։

17. Դոբրինյան և Նաստասյան։

18. Դոբրինյան և Ալյոշան («Դոբրինյայի մեկնումը», «Դոբրինյան իր կնոջ հարսանիքին»)։

19. Դոբրինյան և Վասիլի Կազիմիրովիչը։

Ըստ որոշ սյուժեների առանձին տարբերակների թիվը, որը գրի է առնվել տարբեր բանահյուսների կողմից, հաշվարկվում է տասնյակներով (հատկապես հայտնի են № 15, 18, 19, 24): № 16 և 17 բիլինաների սյուժեները հայտնի են եզակի գրառումներում։

Դոբրինյա Նիկիտիչը բիլինաներում կարևոր դեր է խաղում Դունայ Իվանովիչի մասին բիլինայում (№  23 և 24 բիլինաները ըստ Ազբելևի կազմված ուղեցույցի)։

23. Դունայ Իվանովիչի մենամարտը Դոբրինյա Նիկիտիչի հետ։

24. Դունայ Իվանովիչ՝ խնամախոս (Դունայը և Դոբրինյան հարսնացու են գտնում իշխան Վլադիմիրի համար)։

Բնավորություն և նախատիպ

Որպես կանոն, Դոբրինյայի կերպարը բիլինաներում ուրվագծված է վառ ու որոշակի։ Նա քաջությամբ ու հսկայական ֆիզիկական ուժով է օժտված, ընդ որում, տարբերվում է  բարյացակամությամբ՝ այսինքն քաղաքավարությամբ և ճկուն դիվանագիտությամբ։ Դոբրինյան խոսել է 12 լեզուներով, և իմացել է թռչնի խոսակցությունը։

Սյուժեների նշված հետազոտությունները, որոնք կցված են Դոբրինյա Նիկիտիչին, թույլ են տալիս կատարել հետևյալ եզրակացությունները այս Դյուցազնի բիլինայի պատմության մասին։

Մինչթաթարական շրջանում գոյություն ունեին ավանդություններ ու երգեր, որոնցում զգալի դեր է խաղացել Վլադիմիր իշխանի բարեկամ և զորավար Դոբրինյան։ Առավել հին դրվագներ, որոնք բիլինաներում կցված են Դոբրինյա Նիկիտիչի անվան հետ դա նրա դերն է որպես վիշապամարտիկ և խնամի։ Երկու սյուժեներում, կարող են նշված լինել ինչ-ինչ պատմական արձագանքներ։

Առաջին սյուժեն որպես բիլինա մշակվել է, ըստ երևույթին, հյուսիսում, Նովգորոդի շրջանում, ինչի մասին վկայում է նովգորոդյան ավանդությունը վիշապի մասին։

Ծանոթագրություններ

Դոբրինյա Նիկիտիչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոբրինյա Նիկիտիչ» հոդվածին։

Tags:

Իլյա ՄուրոմեցՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷկոհամակարգՄեղուներԾաղկած փշալարերՕհմի օրենքՀայկական խոհանոցԾաղկեվանք (Արա լեռ)Տերունական աղոթքՀակահիստամինային դեղերՔարերի սիմֆոնիաՀայերենի այբուբենԱրևածաղիկՈրդան կարմիրՍարդարապատի հերոսամարտԱրցախյան ազատամարտՀեպատիտ CՀայաստանի քաղաքներըՏեղի պարագաԱրծիվներՔարԱկնարկ (ժանր)ՆյութափոխանակությունՄայր Հայաստան հուշահամալիրԴատաԼեքսԱշոտ Գ ՈղորմածԱՄՆ-ի նախագահների ցանկԱռնո ԲաբաջանյանՊոլ ՄորֆիՄեծապատիվ մուրացկաններՋրհեղեղՀամբարձում (տոն)Արամ ԽաչատրյանՍողոմոն ԹեհլիրյանՁեռնաշարժությունԼեոնիդ ԱզգալդյանԱրեգակնային համակարգԴերանունԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայաստանի կուսակցությունների ցանկՆար-ԴոսԷլեկտրական հոսանքԱպրիլի 24ՓիլիսոփայությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԿիստաԾիրանի փողըՌոբերտ Ֆիշերoginh22-րդ դարԲիբլիական (պոեմ)ՍելեկցիաՍմբատ Ա ՆահատակՇաղկապենաբորբԽոսրովի անտառ պետական արգելոցԵրակների վարիկոզ լայնացումԲաթումի պայմանագիրՍպիտակավոր վանքՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀայոց լեզվի պատմությունՍիրտԹուրք-հայկական պատերազմ (1920)Հայերեն հայհոյախոսությունԿրիաներՎահագնՄիքայել ՆալբանդյանՄոմիկԳերմանիաԼիբանանՄովսես ԳորգիսյանՎարդանանց պատերազմՉինաստանՕրենսդիր իշխանությունՌուբեն ՍևակՀականիշԱրարատի մարզՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկ🡆 More