Գորտնուկներ

Գորտնուկներ, մաշկի վիրուսային հիվանդություն։ Հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները։ Հարուցիչը փոխանցվում է հիվանդների և տնային գործածության իրերի հետ անմիջական շփումից վնասված մաշկի միջով։ Հիվանդությանը կարող են նպաստել մաշկի չնչին վնասվածքները, քրտնոտությունը և այլն։ Լինում են սովորական տափակ, ներբանային։ Գորտնուկները սովորաբար անհետանում են մեկ ամսվա ընթացքում, բայց կարող են մնալ տարիներ և կրկնվել։

Գորտնուկներ
Գորտնուկներ
Տեսակհիվանդություն և ախտանիշ կամ նշան
ՊատճառՄարդու պապիլոմավիրուս
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9078.1
ՀՄԴ-10B07
Գորտնուկներ Warts Վիքիպահեստում

Տեսակ

Գորտնուկներին դասակարգում են կախված ձևից, վարակման վայրից, պատճառ հանդիսացող պապիլոմավիրուսներից։

Սովորական գորտնուկներ

Սովորական գորտնուկներ պինդ, մոխրագույն կամ մաշկագույն վերնամաշկային հանգուցիկներ են (հաճախ մի քանի հատ)՝ 3-10 մմ տրամագծով, անհարթ մակերեսով։ Որպես կանոն՝ լինում են ձեռքերի դրսային մակերևույթին և մատներին։

Տափակ գորտնուկներ

Տափակ գորտնուկներ (պատանեկան) հանգուցիկներ են (սովորաբար մի քանի հատ)՝ 0,5-3 մմ տրամագծով, հաճախ՝ կլորավուն, մաշկագույն կամ դեղնադարչնագույն, հարթ մակերեսով։ Հիմնականում լինում են դեմքին, ձեռքերի դրսային մակերևույթին, հազվադեպ՝ նախաբազուկներին։

Ներբանային գորտնուկներ

Ներբանային գորտնուկներն առաջանում են կոշիկի առավել ճնշող տեղերում։ Դրանք կոշտուկներ հիշեցնող (տարբերվում են եղջերային կուտակումների տակ կարմրավուն պտկիկային գերաճով) գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլելը։

Բուժում

Բուժումը նշանակում է բժիշկը։ Ինքնաբուժումը, հատկապես այրող միջոցներով (թթվով և հիմքով) կարող է առաջացնել շրջակա հյուսվածքների բորբոքում, թարախակալում, սպիներ, չնայած որ համաձայն հետազոտությունների օրինակ սալիցիլաթթվով գորտնուկի մշակումն ավելի արդյունավետ է, քան պլացեբոն։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Գորտնուկներ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 182 Գորտնուկներ 

Tags:

Գորտնուկներ ՏեսակԳորտնուկներ ԲուժումԳորտնուկներ ԾանոթագրություններԳորտնուկներՀարուցիչՎիրուս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍիֆիլիսՈւկրաինաԱզոտՕլիմպոսի աստվածներՄարիամ ԱստվածածինԹվական անունՀերպեսՆեմեսիս (դիցաբանություն)Հայաստանի կենդանական աշխարհՕստեոարթրոզՄեդիագրագիտությունԵրևանի պատմությունՊրոտամին սուլֆատԵղիշե ՉարենցՀայաստանի լեռներԱվստրիաԱստվածՄետաղՄհեր ՄկրտչյանԼեհաստանԱնթառամԱստվածային կատակերգությունՀունական դիցաբանությունՕլիմպիական սպորտաձևերՀայաստանի բուսական աշխարհԱնգկոր ՎատԷկոհամակարգՎիտամին DՏիգրան ՊետրոսյանԲելգիաԲեթմեն։ ՍկիզբըԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԿապանԾնեբեկՍանահինի վանական համալիրՀանրային ֆինանսներՏիեզերագնացությունԽորանարդՄարիխուանաՇաղկապԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԼիբանանՀին ԿտակարանԴեն ՍյաոպինԾաղիկԿենսաբանական դասակարգումԶատիկԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)Սողոմոն ԹեհլիրյանՀամանուններՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)ՐաֆֆիՀայոց ցեղասպանությունՄարտի 27ՀիսուսԱպրոքսիմացիաԱռաջին համաշխարհային պատերազմԳիզայի բուրգերPills n PotionsՍեղան (երկրաչափություն)Ալցհայմերի հիվանդությունԿարեն ԴեմիրճյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀին աստվածներ (դրամա)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումՌոբերտ ՔոչարյանՍևանա լիճՀամբարձում (տոն)Մխիթար ԳոշՕպերացիոն համակարգՍեռական հարաբերությունՀեշտոցի սնկային վարակՎահագնՊապ թագավորԱլպիական մանուշակԿոտայքի մարզ🡆 More