Գեորգենի: բույսերի ցեղ

Գեորգենի, բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա, պալարաձև հաստացած արմատներով բույս։ Ցողունը սնամեջ Է` 35-200 սանտիմետր բարձրությամբ։ Տերևները հակադիր են և փետրաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ Է` կազմված բազմաթիվ խողովակավոր և լեզվակաձև ծաղիկներից։ Հայտնի են գեորգենու վայրի 15 տեսակ՝ տարածված Մեքսիկայում ու Գվատեմալայում, և հիբրիդացումով ստացված ավելի քան 8000 տեսակ։ Գեորգենին բազմացնում են կտրոններով, պալարների բաժանումով և սերմերով։ Խոշոր ծաղկաբույլեր ստանալու նպատակով թուփն ազատում են ավելորդ ընձյուղներից, թողնում ոչ ավելի, քան 3 շիվ։ Ձմռան ցրտերից պահպանելու համար պալարներն աշնանը հանում են հողից, մաքրում, չորացնում և պահում 4-5 °C ջերմաստիճանում։ Հայկական ԽՍՀ-ում մշակում էին գեորգենու բազմաթիվ տեսակներ, հատկապես Կիրովականում (այժմ Վանաձոր), Դիլիջանում, Ստեփանավանում։

Գեորգենի
Գեորգենի: բույսերի ցեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Coreopsideae
Ենթատրիբա Coreopsidinae
Ցեղ Գեորգենի (Dahlia)
Cav.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16 Գեորգենի: բույսերի ցեղ
Գեորգենի: բույսերի ցեղՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգենի» հոդվածին։
Գեորգենի: բույսերի ցեղՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգենի» հոդվածին։

Tags:

1535200ԱշունԲարդածաղկավորներԳվատեմալաԴիլիջանԾաղկաբույլՀողՁմեռՄեքսիկաՍտեփանավանՎանաձոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷվերեստԴիլիջանԳրիգոր ԶոհրապԳառնի (գյուղ)Վիլյամ ՍարոյանՄաշկային հիվանդություններԹիթեռներԲայԱվստրալիաՀունական դիցաբանությունԿաթվածԱնդրանիկ ՕզանյանԲրոնխիալ ասթմաԼինուքսԱրշակ ԲՔարերՀայկական ատոմային էլեկտրակայանՀեշտոցի սնկային վարակԱստղ2023Համակարգային կարմիր գայլախտՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՇամշադինի շրջանՍիլվա ԿապուտիկյանՀովհաննես ԹումանյանԱնկախ պետությունների դրոշներԲելգիաԲարդ համադասական նախադասությունԴեղանյութերՄիքելանջելոԿուղբՀռոմեական դիցարանի աստվածների ցանկՀոգեբանությունԿունիլինգուսՕձերՈրոշիչՆապաստակներՀնդկաստանՄայիսի 1 (տոն)Մարդու պապիլոմավիրուսՊելեԱտամհատիկՏրդատ ԳԵնթակաԹումոՍրտային անբավարարությունՏասնաբանյաԱրեգակնային համակարգՍամուել ԱռաքելՇաղկապենաբորբՄարտիրոս Սարյան1-ին տիպի շաքարային դիաբետՎանի թագավորության արքաների ցանկՎիկտոր ՀամբարձումյանՐաֆֆիՀեկտարՍտեփան ՓարթամյանԶվարթնոցՀագուստի չափսերՕձունի տաճարԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանԿենդանիների հատկանիշների ցանկՄԻԱՎ/ՁԻԱՀՀայկական գորգԼևոն ԱրոնյանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Աղմուկ ականջներումՍինդրիկԾաղկեվանքԱրգիշտի ԱՀատկացուցիչՍինուսիտՆար-ԴոսԱրցախի հերոսՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԳոռ Սահակյան🡆 More