1724 Գանձակի Պայմանագիր

Գանձակի պայմանագիր, 1724 թվականի մարտի 4-ին Արցախի հայերի (սղնախների) և Գանձակի թյուրքերի (թաթարների) ֆեոդալների միջև Գանձակում կնքված պայմանագիր։ Պայմանագրի նպատակն էր միավորել Արցախի հայերի ու Գանձակի թյուրքերի ռազմական ուժերն ընդդեմ Օսմանյան կայսրության և Դաղստանի լեզգի ֆեոդալների։

1724 թվականի փետրվարին Արցախի սղնախների հարյուրապետերը (յուզբաշիները) և մելիքները դիմել են Ռուսական կայսրության ներկայացուցիչ Իվան Կարապետին, որպեսզի նա դառնա միջնորդ Արցախի հայերի ու Գանձակի թյուրքերի միջև դաշինք կնքելու համար։ Արդյունքում կնքվել է փոխօգնության պայմանագիր երկու օրինակից՝ հայերեն և պարսկերեն։

Հայկական կողմից ստորագրել են Եսայի Հասան–Ջալալյանը, Ավան հարյուրապետը, Արցախի մելիքները, իսկ երկրորդ կողմից՝ Գանձակի թյուրք մեծամեծեերը։ Հայերը պարտավորվել են օգնության հասնել Գանձակի թյուրքերին՝ Օսմանյան կայսրության կամ լեզգի ֆեոդալների հարձակման դեպքում, իսկ Գանձակի թյուրքերը, իրենց հերթին, օգնելու էին Արցախի հայերին՝ նրանց վրա հարձակվելու դեպքում։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 686 1724 Գանձակի Պայմանագիր 

Tags:

Գանձակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտաշեսյանների թագավորությունԱլեքսանդր ՊուշկինՄոլորակՆաիրի ԶարյանՂազախստանՄագնեզիումՎայոց ձորի մարզԱյրվածքՖրանսիաԱշոտ Բ ԵրկաթՍրտային անբավարարությունԴատաԼեքսՆիդերլանդներԻսլամՀրանտ ՄաթևոսյանԳաստրիտԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՎանաձորԽոր ՎիրապԳուլիվերի ճանապարհորդություններըԽուստուփՄայրիկ (ֆիլմ)Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄաշկի սնկային հիվանդություններՀայ Յեղափոխական ԴաշնակցությունSWOT վերլուծությունՀովհաննես ԲաղրամյանՀայկական գամփռՀամո ՍահյանՄարդու աչքՓոքրիկ իշխանըԾխախոտԵռանկյունԲայՍերմՍևանա լիճԱնասնապահությունՍպիտակի երկրաշարժԽՍՀՄ փլուզումՀուլիոս ԿեսարԼուսինՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱլեն ՍիմոնյանԱղերՀայաստանի Հանրապետության նախագահՁեռնաշարժությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱնրի ՎեռնոյԳուրգեն ՄահարիԳլանԶուգահեռագիծԵղջերուՀայաստանի առաջին հանրապետությունՔարԱնդրանիկ ՕզանյանՀայկական լեռնաշխարհՄեղրՇիրակի մարզՌուսական կայսրությունԳյումրիՇեղանկյունՀայաստանի ազգային հերոսՄոմիկԿալցիումի օքսիդԿրեատինինՎանի թագավորության արքաների ցանկՀայերենՀայաստանԿրիաներՀայաստանի քաղաքներըԶոլի ԱդոկՆյութափոխանակությունՆյարդային համակարգԴարձվածք🡆 More