Գամմա Ճառագայթներ

Գամմա ճառագայթներ, էլեկտրամագնիսական կարճ ալիքներ։ Էլեկտրամագնիսական ալիքների սանդղակում սահմանակից են կոշտ ռենտգենյան ճառագայթներին և գրավում են հաճախականությունների ավելի բարձր՝ անսահմանափակ տիրույթը։ Գամմա ճառագայթները դրսևորում են նաև մասնիկային հատկություններ, այսինքն՝ բնութագրվում են որպես E = h ν էներգիայով ֆոտոնների կամ քվանտների հոսք։

Գամմա Ճառագայթներ
Ատոմի միջուկից առաքվող գամմա ճառագայթների պատկերում
Գամմա Ճառագայթներ
Միջուկի ճեղքման ժամանակ գամմա ճառագայթներ են առաքվում։

Հատկություններ

Գամմա ճառագայթները առաջանում են ռադիոակտիվ միջուկների, տարրական մասնիկների տրոհման, մասնիկ և հակամասնիկ զույգերի անիհիլացման, ինչպես նաև նյութի միջով լիցքավորված մասնիկների արագացող շարժման դեպքում։ Ի տարբերություն ɑ- և β-տրոհումների, միջուկի գամմա ճառագայթումը չի ուղեկցվում միջուկի ատոմային համարի կամ զանգվածի թվի փոփոխությամբ։

Նյութի հետ գամմա ճառագայթի փոխազդեցության հիմնական պրոցեսներն են՝ ֆոտոէլեկտրական կլանումը, քոմփթոնյան ցրումը, և էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաջացումը։ Գամմա ճառագայթների էներգիան չափելու համար փորձարարական ֆիզիկայում կիրառում են տարբեր տիպի գամմա սպեկտրոմետրեր։ Միջուկային գամմա ճառագայթների սպեկտրների հետազոտությունը կարևոր տեղեկություններ է տալիս միջուկների կառուցվածքի մասին։

Կիրառություններ

Գամմա ճառագայթները օգտագործվում են տեխնիկայում՝ մետաղների արատներ հայտնաբերելու, ճառագայթային քիմիայում՝ քիմիական փոխակերպումներ առաջացնելու համար և այլ բնագավառներում։

Կենսաբանական ազդեցություն

Գամմա ճառագայթների ազդեցության բնույթը կենդանի օրգանիզմների վրա կախված է նրանց էներգիայից կարող են առաջացնել օրգանիզմի ճառագայթային քայքայում՝ ընդհուպ մինչև նրա մահը։ Գամմա ճառագայթների հարաբերական կենսաբանական էֆեկտիվությունը՝ ՀԿԷ կազմում է 0,7-0,9։ Արտադրության մեջ ՀԿԷ ընդունված է 1։ Բժշկության մեջ օգտագործվում են ուռուցքներ բուժելու, դեղորայք ախտահանելու և այլ նպատակներով։

Գամմա սպեկտրոմետր

Գամմա սպեկտրոմետրը գամմա ճառագայթների սպեկտրը չափելու սարք է։ Գամմա սպեկտրոմետրում Գամմա Ճառագայթներ -քվանտների էներգիան և ինտենսիվությունը որոշվում են Գամմա Ճառագայթներ -քվանտների և նյութի փոխազդեցությունից առաջացած լիցքավորված երկրորդային մասնիկների էներգիայով և ինտենսիվությամբ։ Երկրորդային մասնիկների էներգիան չափում են մագնիսական, սցինտիլացիոն և այլ մեթոդներով։ Գամմա սպեկտրոմետրի հիմնական բնութագրերն են՝ արդյունավետությունը և լուծող ունակությունը։ Արդյունավետությունը որոշվում է երկրորդային մասնիկների առաջացման և գրանցման հավանականություններով։ Գամմա սպեկտրոմետրի լուծող ունակությունը բնութագրում է էներգիաներով իրար մոտ երկու Գամմա Ճառագայթներ -գծերի անջատման հնարավորությունը։ Մագնիսական մեթոդներով չափում են Քոմփթոնի էֆեկտի և զույգերի առաջացման դեպքում առաքված էլեկտրոնների էներգիան։

Չերենկովյան և սցինտիլացիոն սպեկտրաչափերով չափում են երկրորդային էլեկտրոնների առաջացրած չերենկովյան կամ սցինտիլացիոն ճառագայթման քանակը, որը համեմատական է առաջնային Գամմա Ճառագայթներ -քվանտի էներգիային։ Փոքր էներգիայի Գամմա Ճառագայթներ -քվանտների համար օգտագործում են նաև բյուրեղային դիֆրակցիոն գամմա սպեկտրոմետրը, որով անմիջապես չափվում է Գամմա Ճառագայթներ  ճառագայթման ալիքի երկարությունը։ Լայն տարածում են գտել կիսահաղորդչային սպեկտրաչափերը, որոնցով որոշվում է Գամմա Ճառագայթներ -քվանտների կլանման հետևանքով կիսահաղորդիչներում առաջացած էլեկտրոն-խոռոչային զույգերի քանակը։ Սցինտիլացիոն, չերենկովյան և կիսահաղորդչային սարքերի արդյունավետությունը մեծ է և հասնում է 100 տոկոսի։ Բյուրեղային և մագնիսական սարքերն ունեն ավելի լավ լուծող ունակություն։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 673 Գամմա Ճառագայթներ 

Tags:

Գամմա Ճառագայթներ ՀատկություններԳամմա Ճառագայթներ ԿիրառություններԳամմա Ճառագայթներ Կենսաբանական ազդեցությունԳամմա Ճառագայթներ Գամմա սպեկտրոմետրԳամմա Ճառագայթներ Արտաքին հղումներԳամմա ՃառագայթներԱլիքի երկարությունԷլեկտրամագնիսական ալիքներԷլեկտրամագնիսականությունՄասնիկ-ալիքային երկվությունՌենտգենյան ճառագայթներՔվանտներՖոտոններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մյունխհաուզենի համախտանիշՍեղան (երկրաչափություն)Մարդու աչքՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՌևմատոիդ արթրիտԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԲարդ նախադասությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՊապ թագավորԿանադաՈրոտանի կիրճՍպիտակի երկրաշարժՕդՍմբատաբերդՄոնա ԼիզաՈրոտանՈսկեպարՊարզ նախադասությունՔարերի սիմֆոնիաՍամվել (վեպ)Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Մարսողական համակարգԲացականչական նշանՇիրակի մարզՀայաստանի անկախության հռչակագիրԳետԿալցիումՍերգեյ ՓարաջանովԿունիլինգուսՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Ջորջ ԲայրոնՄաշկի սնկային հիվանդություններԶինվորական կոչումներՄամփրե արքանԹութակներ (ընտանիք)ՁայնավորներԲագրատ ԳալստանյանԱմերիկայի հայտնագործումՎահագնԲանաստեղծությունԱղիների բորբոքային հիվանդություն44-օրյա պատերազմԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԽատուտիկ սովորականՍարդարապատի հերոսամարտԿարեն ԴեմիրճյանՓողՀապավումՀղիություն (մարդ)ՍակավարյունությունԷկզեմաՍննդային ալերգիաՄուտացիաՄեծ ՀայքԹիթեռներԻմ անունն Արամ էԳայլերԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Վլադիմիր ԼենինԳերմանիաՊարույր ՍևակԱֆղանստանՀամբարձում (տոն)ՄետաղՆորավանքԴերենիկ ԴեմիրճյանՆոր ԶելանդիաԵրկիրՀնդկաստանԴերբայական դարձվածՕքսիդՀարավաֆրիկյան ՀանրապետությունԵրաժշտական գործիքներՀայրենական մեծ պատերազմՀայկյան տոմարՆապոլեոն ԲոնապարտԵվրասիական տնտեսական միությունՆյարդային համակարգ🡆 More