Բորիս Ալեքսանդրովիչ Սմիռնով (ռուս.՝ Борис Александрович Смирнов, հոկտեմբերի 13 (26), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19, 1982(1982-12-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963), Լենինյան մրցանակի դափնեկիր (1959)։
Բորիս Սմիռնով ռուս.՝ Борис Александрович Смирно́в | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13 (26), 1908 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1982 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1929) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Բորիս Սմիռնովը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 13 (26)-ին Սանկտ Պետերբուրգում։
1925 թվականին ավարտել է Լենինգրադի 221-րդ աշխատանքային միասնական դպրոցը։ 1925-1929 թվականներին սովորել է Բեմական արվեստների տեխնիկումում (ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ)՝ Վլադիմիր Սոլովյովի արվեստանոցում։
1928 թվականից մինչև 1942 թվականը խաղացել է Երիտասարդ թատրոնի բեմում (1934 թվականից՝ Ս․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիա), 1939-1942 թվականներին՝ Լենինգրադյան Սովետի անվան թատրոնում)։ 1942-1943 թվականներին եղել է Կարմիր բանակի Միջինասիական ռազմական շրջանի Տաշքենդի թատրոնում։
1943-1950 թվականներին եղել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն (Սանկտ Պետերբուրգ)) դերասան, որտեղից հեռացել է գլխավոր ռեժիսորի պաշտոնից ազատվելուց հետո։ 1950 թվականին դարձել է Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1955 թվականից աշխատել է ԽՍՀՄ Մ․ Գորկու անվան ՄԳԱԹ-ում։
1958 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
Բորիս Սմիռնովը մահացել է 1982 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ստեղծել է Լենինի կերպարը հետևյալ ներկայացումներում․
Ֆիլմերում․
Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 459)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Սմիռնով» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բորիս Սմիռնով, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.