Բարեգործական Կազմակերպություն

Բարեգործական կազմակերպություն, ոչ կառավարական, ոչ պետական կազմակերպություն, որն ստեղծվում է բարեգործական գործունեություն ծավալելու համար։ Կազմակերպության խնդիրն է սոցիալական աջակցության նպատակային ծրագրեր իրականացնելը, գիտությանն ու կրթությանը, մշակույթի, արվեստի ոլորտներին աջակցելը, բնության պաշտպանությունը, առողջ կենսակերպին, շրջականի միջավայրի պահպանմանն ուղղված աջակցությունը։

Ոչ առևտրային կազմակերպությունների միջազգային դասակարգումն առանձնացնում է բարեգործական ընկերություններն առանձին խմբով, որի մեջ մտնում են դրամաշնորհներ հատկացնող ֆոնդերը, կամավորական աշխատանքը քաջալերող կազմակերպությունները և նվիրատվությունների հավաքով զբաղվող կազմակերպությունները, այդ թվում և` վիճակախաղի ձևով։

Պատմություն

Եվրոպայում բարեգործության ծագումը ընդունված է կապել վանքերի գործունեության հետ։ Անգլիայում ծերանոցներ բացվել են հիմնականում վանքերին կից։ Անգլիայում 16-րդ դարի կեսերին հաշվվում էր մոտ 800 ծերանոց և հիվանդանոց, սակայն վանքերի արձակումից հետո այս թվից գոյությունը շարունակել են միայն քչերը, որոնք դարձել են աշխարհիկ կառույցներ։

Պետական բարեգործությունն սկսել է զարգանալ միայն սկսած միջին դարերից։ Լուսավորության դարաշրջանը Եվրոպայում բերել է առաջին մասնավոր կազմակերպությունները։ Նմանատիպ առաջին կազմակերպությունն Անգիայում ստեղծվել է առևտրական Թոմաս Կորամի նախաձեռնությամբ. 1741 թվականին հիմնվել է դաստիարակչության տուն։ Կորամի հիմնադրամը օրինակ է դարձել բազմաթիվ այլ բարեգործական կազմակերպությունների համար, որոնք ստեղծվել են նույն դարի վերջում։

19-րդ դարում Անգլիայում լայն քննարկման առիթ է դարձել այն հարցը, թե արդյո՞ք մասնավոր ընկերությունները, թե պետությունը պետք է զբաղվի բարեգործությամբ։ Ի վերջո, այս քննարկման արդյունքում գերիշխող է համարվել Թոմաս Մալթուսի կարծիքն առ այն, որ պետությունն արդյունավետ չէ սոցիալական օժանդակության հարցերում, և վիկտորիանական դարաշրջանում էականորեն խստացվել է Աղքատների մասին օրենքը, որը գործում էր մի քանի դար շարունակ և կարիքավորներին ապահովում էր պետական աջակցությամբ։ Պետությունը փաստացի կերպով ինքնամեկուսանում էր սոցիալական օժանդակության ոլորտից։ Պետության` խոցելի խմբերին աջակցելուց հրաժարվելու ֆոնին հատկապես ակնառու է դառնում այդ ուղղությամբ մասնավոր հիմնադրամների գործունեությունը։ Բարեգործական ընկերություններն սկսում են զբաղվել աշխատավորների կենսապայմանների բարելավմամբ, միևնույն ժամանակ` սահմանազատելով ծանր կացության մեջ ապրող աշխատավորներին և նրանց, ում համար սոցիալական խնդիրները սեփական անգործության հետևանք էին։ Վիկտորիանական շրջանի Անգլիայում բարեգործական ընկերություններն ընդհանուր առմամբ առաջնորդվում էին բողոքականության բարոյախոսությամբ և դրա առավել պահպանողական ձևի` մալթուսականության սկզբունքներով և Ադամ Սմիթի ժամանակների տնտեսական դասական տեսությամբ` դեմ արտահայտվելով պետական որևէ տեսակի միջամտությանը ինչպես կարիքավորների ուղղակի ֆինանասավորման, այնպես էլ` աշխատավոր դասի հոգսերը թեթևացնելու օրենքների մակարդակով։ Ներդրվել է հետաքննություններ անցկացնելու փորձը, որը նպատակ ուներ պարզել, թե դիմողներից ով իրավունք ունի օգնություն ստանալ։ Այս հետազոտություններն ընդունված է համարել ժամանակակից սոցիալական ծառայությունների նախատիպը, որոնք ուսումնասիրում են հաճախորդներից յուրաքանչյուրի անձնական գործը։

Բարեգործական Կազմակերպություն 
Էնդրյու Կարնեգիի ոսկե անձրևը (1903 թվականի ծաղրանկար)

Արևմտյան բարեգործության պատմության մեջ կարևոր նշաձող է Էնդրյու Կարնեգիի «Հարստություն» (անգլ.՝ Wealth) ակնարկը, որում ԱՄՆ մեծագույն արդյունաբերողներից մեկը առաջ է քաշում մի դոկտրին, ըստ որի բիզնեսմենների կապիտալները պետք է վերաներդրվեն հասարակության մեջ։ Կարնեգին խստորեն քննադատել է ավանդական բարեգործությունը, որն ուղղակի արձագանքում է խնդրին` աղքատության պատճառների դեմ պայքարելու փոխարեն։ Ըստ Կարնեգիի, բարեգործությունը պետք է ուղղված լինի սոցիալական խնդիրների արմատների ոչնչացմանը և նպաստի զարգացմանը։ Կարնեգիի հիմնադրամը սկսել է ֆինանսավորել թանգարաններ, հանրային գրադարաններ ու բարձրագւյն ու միջին կրթական հաստատություններ` հիմք դնելով նոր, աննախադեպ բարեգործական համայնքների ստեղծմանը, որոնց մի մասն ստեղծվում էր նույնատիպ մագնատների կողմից։

Մեծ ճգնաժամը ցույց է տվել, որ բարեգործական ընկերություններն անկարող են դիմակայել հասարակության բարեկեցության չտեսնված անկմանը։ Մասնավորապես, ԱՄՆ-ում ձախողվել է Հերբերտ Հուվերի աշխատակազմի և Ֆրանկլին Ռուզվելտի առաջին կաբինետի` խնդիրը նախորդ սերնդի կամավորական ընկերությունների միջոցով լուծելու փորձը, ինչը հանգեցրել է Նոր կուրսի քաղաքականության ընդունմանը` հանրային զանգվածային աշխատանքի և հարկային բարեփոխումների հետ, ինչն ուղղված էր բնակչության ամենահարուստ շերտի գերշահույթը վերադասավորելուն։ Վերջինս լուրջ ազդակ է դարձել միլիոնատերների համար, որպեսզի նրան «ճեղքեր» գտնեն հարկային օրենսգրքում, որոնցից մեկը դարձել է հենց բարեգործությունը, որն ապահովում էր հարկային արտոնություններ։ Արդյունքում, 1940-980 թվականներին, 40 տարվա ընթացքում, ԱՄՆ-ում մասնավոր բարեգործական ընկերությունների թիվը 12.5 հազարից աճել է` դառնալով 320 հազար։ 2004 թվականին այդ թիվը հասել է 600 հազարի։ Մեկ միլիոն դոլարից ավել կապիտակ ունեցող ֆոնդերի թիվը, որ Մեծ ճգնաժամի սկզբին 203 էր, 30 տարի անց հասել է ավելի քան 2000-ի։ Այս տեսակի խոշորագույն ընկերություն է դարձել Ֆորդի հիմնադրամը, որի գործունեության շնորհիվ Ֆորդ ընկերության գործունեությունը փաստացիորեն ամբողջապես ազատվել է հարկերից։

Ֆորդի հիմնադրամն առաջին ոչ պետական բարեգործական կազմակերպություններից էր, որ սկսել է գործունեություն ծավալել ԽՍՀՄ տարածքում` «երկաթե վարագույրի» ընկելուց հետո։ Դրա հետ մեկտեց նախկին սոցիալիստական ճամբարի ատարածքում իրենց գործւնեությունն են սկսել Մակարտուրների հիմնադրամը, Բաց հասարակություն հիմնադրամը, Չարլզ Ստյուարտ Մոտտի հիմնադրամը և բրիտանական Charities Aid Foundation-ը։ Դրանց միացել են միջազգային խոշորագույն այնպիսի բարեգործական կազմակերպություններ, ինչպիսիք են Բժիշկներ առանց սահմանների, Աշխարհի բժիշկներ, Փրկության բանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե կազմակերպությունները։

Բարեգործական խոշորագույն ընկերություններ

Կախված օգտագործվող մեթոդիկայից` բարեգործական խոշորագույն կազմակերպությունների ցանկերը կարող են տարբերվել։ Այսպես, Ֆորբս ամսագրի գլխավոր չափանիշը տարվա ընթացքում հավաքած միջոցների չափն է, իսկ Բարեգործության ամերիկյան ինստիտուտն ուշադրություն է դարձնում արդյունավետությանը և ֆինանսական ինֆորմացիայի հասանելիությանը։

ԱՄՆ-ում գտնվող բարեգործական խոշորագույն ընկերությունների հնգյակում ըստ Ֆորբսի 2013 թվականին ներառվել են The United Way-ը, Փրկության բանակը, The Task Force for Global Health-ը, Feeding America-ն և ԱՄՆ կաթոլիկ բարեգործական համայնքների ասոցիացիան։ Funds for NGOs կայքն առաջատարների ցանկում ներառում է նաև Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, Բաց հասարակություն հիմնադրամը, Ֆորդի հիմնադրամը, Ուիլյամ և Ֆլորա Հյուլեթների հիմնադրամը և բրիտանական Children’s Investment Fund Foundation-ը։ Խոշոր բարեգործական ընկերությունների թվին են պատկանում նաև բրիտանական Wellcome Trust, ամերիկյան Lilly Endowment և Robert Wood Johnson Foundation հիմնադրամները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Բարեգործական Կազմակերպություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարեգործական կազմակերպություն» հոդվածին։

Tags:

Բարեգործական Կազմակերպություն ՊատմությունԲարեգործական Կազմակերպություն Բարեգործական խոշորագույն ընկերություններԲարեգործական Կազմակերպություն Տես նաևԲարեգործական Կազմակերպություն ԾանոթագրություններԲարեգործական Կազմակերպություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՖրանսիայի քաղաքներՎահե ՇահվերդյանԼիմֆոմաՈչ վերբալ հաղորդակցությունԷդուարդ ՍպերցյանՍեռական հարաբերությունՎաղարշապատՍթրեսՄաշկաբորբԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԳերբնական արձակագրությունԱվստրիաԱլեքսանդր ԹամազովՇունԿանդիդոզՊարույր ՍևակՄեքսիկաԹմրամիջոցՀայաստանի կենտրոնական բանկԱբեղախոտՎագինիզմԱվագ շաբաթԼոգիստիկաԵվրոպայի դրոշներՄետրոնիդազոլԵրազների մեկնաբանությունՈրոնողական ռոբոտԲնավորությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԶատկի ավանդույթներMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԿոնֆլիկտՎատիկանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՎերաբերական (խոսքի մաս)Բեզոարյան այծԵրևանի վարչական բաժանումԱղտոտումԱնուշեհ ԱնսարիԱսորիներՀայաստանի Կարմիր գիրքՍակուրաՊարկինսոնի հիվանդությունՀեքիաթԹոքաբորբՀայոց ցեղասպանությունՀայկական կինոԱրգիշտի ԱՈրդան կարմիրԵկեղեցիՍարդարապատի հերոսամարտ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԱնթառամԱնիՍինագոգՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՋուրԳերմանիաՈւսուցման մեթոդներԿիպրոսի դրոշԼիոնել ՄեսսիԷնդոմետրիոզԴեղանյութերՍիլվա ԿապուտիկյանՖինանսական իրավունքԱրշակունիներԲնական թիվԽաչքարՁվարանի կիստաԽոսքի մասերՏիգրան ՄեծԱրտաշես ԱԱրվեստՀիսուսԵղիշե ՉարենցՊաղեստինԼիտվա🡆 More