Արտազ: Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ

Արտազ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Եղել է Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Իրանի Մակու գավառին։ Ըստ Մովսես Խորենացու՝ նախապես կոչվել է Շավարշավան (Շավարշական) և մ.թ.ա. II դարի 1-ին կեսին Արտազ է անվանել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ Արտաշես Ա-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով։

Արտազով է անցել Արտաշատ-Եկբատան ճանապարհը։ Արտազում տեղի են ունեցել հայ-պարսկական զինաբախումներ՝ Ավարայրի ճակատամարտը 451 թվական, Ներսեհապատի ճակատամարտը 483 թվական։ 8-րդ դարի 2-րդ կեսից Արտազը դարձել է Արծրունիների սեփականությունը, 885 թվականից մտել է Բագրատունիների, 908 թվականից՝ Վասպուրականի թագավորության մեջ։

8-րդ դարում ստեղծվել է Մակուի իշխանությունը։ 14-րդ դարի սկզբից Արտազը զավթել է Սեֆյան Պարսկաստանը, Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ՝ Մակու) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի Սուրբ Թադևոս վանքը, Եդինդ (Երինդ) գյուղը (ուր ընթացել են 484 թ Նվարսակի պայմանագրի նախնական բանակցությունները), դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված Ծործորի վանքը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 132 Արտազ: Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ 

Tags:

Մեծ ՀայքՎասպուրական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սամվել (վեպ)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանԱգաթա ՔրիստիԱստղաշուշանԼյարդի ցիռոզԵրաժշտական գործիքներՊաբլո ԷսկոբարԽաղաղ օվկիանոսՏագնապային խանգարումԲրոնխիալ ասթմաՍողուններԱրտաշատՎարդանանց պատերազմԼուիզիանաԼոգիստիկաԴեղանյութերԱրենիի քարանձավՍինագոգՀին ԵգիպտոսԳաստրիտՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀովհաննես ՇիրազՊարզ թիվԲրոնխաբորբԱռաջին համաշխարհային պատերազմՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՍիրտԷնդոմետրիոզԿոռուպցիաՊարկինսոնի հիվանդությունՀրայր ԴժոխքԳյումրիԿալցիումԼուսինե ԿիրակոսյանԱֆրիկաԷստրոգեններԼիբանանՍրտային անբավարարությունԾաղկեվանքՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀին ՀռոմՀայկական կինոԳերբնական արձակագրությունԱՄՆ-ի նախագահների ցանկԿունիլինգուսԿենդանակերպՀայկական մշակույթԱրշակունիների թագավորությունԱտոմՔաղցկեղՊելեԵրազահանԹիթեռներՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀարցական նշանԻսպանիաԿիպրոս (կղզի)Մարդու իրավունքներՀայ ֆիդայիներԳրիգոր ՆարեկացիՊահքԹոքերԿաթվածՊատվաստումներՎերածնունդԱրյունԱրատտաՖուտբոլՀայոց ցեղասպանությունԲարդ համադասական նախադասությունԲաժանարարների աղյուսակԲյուզանդական կայսրությունՀեքիաթՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԺան Բատիստ Կամիլ Կորո🡆 More