Ավազաբլուր (նաև՝ կղզեխումբ, անգլ.՝ Dune), ամերիկացի գրող Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հատվածներով հրատարակվել է 1963-1965 թվականներին «Analog Science Fiction and Fact» ամսագրում, իսկ որպես առանձին գիրք՝ 1965 թվականին։ Հերբերտին մեծ ճանաչում բերած գիրքն արժանացել է Նեբյուլա և Հյուգո մրցանակների։ «Ավազաբլուր»-ը 20-րդ դարի ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է։
Ավազաբլուր անգլ.՝ Dune | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն, վեպերի շարք և եռագրություն |
Ժանր | soft science fiction?, planetary romance?, սոցիալական ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա և արկածային |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆրենկ Հերբերտ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն |
Տեսարան | Առաքիս |
Կերպարներ | Shaddam Corrino IV?, Paul Atreides?, Lady Jessica?, Leto I Atreides?, Vladimir Harkonnen?, Duncan Idaho?, Gurney Halleck?, Feyd-Rautha Harkonnen?, Chani?, Stilgar?, Thufir Hawat?, Glossu Rabban?, Wellington Yueh?, Piter De Vries?, Alia Atreides?, Princess Irulan?, Gaius Helen Mohiam?, Margot Fenring?, Liet-Kynes? և Hasimir Fenring? |
Հրատարակչություն | Chilton Company? |
Հրատարակվել է | 1965 |
Շարք | Ավազաբլրի ժամանակագրությունը |
Հաջորդ | Ավազաբլրի մեսիան |
Dune universe |
Վեպի իրադարձությունները ծավալվում են հեռավոր ապագայի գալակտիկայում՝ միջաստղային կայսրության տիրապետության տակ, որտեղ ավատատիրական գերդաստանները տիրում են ամբողջական մոլորակների։ «Ավազաբլուրը» պատմում է երիտասարդ ազնվական Փոլ Ատրեյդեսի մասին, ում ընտանիքը ստացել է Արրակիս մոլորակի ղեկավարումը։ Արրակիսի անապատներում յուրահատուկ «համեմունք» են գտնում, որն անհրաժեշտ է տիեզերական թռիչքների համար։ Ռազմական հեղաշրջումից հետո Փոլը ստիպված թաքնվում է անապատի բնակիչների՝ ֆրեմենների մոտ, և արկղզեխումբքում նրանց մղում սուրբ պատերազմի՝ ընդդեմ կայսրության։
«Ավազաբլուրն» իր մեջ ամփոփում է գիտաֆանտաստիկ և փիլիսոփայական վեպի տարրերը։ Դրանում օգտագործվում են 1960-ականների ամերիկյան ֆանտաստիկ գրականության համար էկզոտիկ մերձավորարևելյան՝ արաբական և իրանական անուններ և կերպարներ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել բազմաշերտ պատմություն, որը շոշափում է քաղաքականության, կրոնի, տեխնոլոգիաների և էկոլոգիայի թեմաները։
Հետագա տարիներին Հերբերտը գրել է վեպի շարունակությունը՝ շարք, որը հայտնի է «Ավազաբլրի ժամանակագրությունը» անվամբ։ Հերբերտի մահից հետո նրա որդին՝ Բրայան Հերբերտը, և գրող Քևին Անդերսոնը հրատարակեցին ևս մի քանի վեպ, որոնց գործողությունները տեղի էին ունենում նույն տիեզերքում։ Վեպն ընկած է մի շարք ֆիլմերի, այդ թվում՝ Դեյվիդ Լինչի «Ավազաբլուր» ֆիլմի (1984), համակարգչային և սեղանի խաղերի հիմքում։ Ինչպես վեպը, այնպես էլ նրա փոխակերպումները մեծ ազդեցություն ունեցան զանգվածային մշակույթի վրա՝ ոգեշնչման աղբյուր դառնալով մի շարք այլ ստեղծագործությունների համար, մասնավորապես՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմի։
2009 թվականից աշխարհագրական մտացածին անվանումներն ու վեպի հերոսների անուններն օգտագործվում են աստղագետների կողմից՝ Տիտանի մակերևույթին գտնվող օբյեկտներն անվանելու համար։
«Վիշապը ծովում» վեպը հրատարակելուց հետո՝ 1957 թվականին, Հերբերտը այցելեց Օրեգոն նահանգի Ֆլորենս քաղաք, որտեղ ԱՄՆ գյուղդեպարտամենտը գիտափորձ էր անցկացնում՝ փորձելով հատուկ բույսերի միջոցով վերահսկել ավազաբլուրների տեղաշարժը։
Ավազաբլուրների մասին Հերբերտի՝ «Նրանք կանգնեցրին շարժվող ավազները» վերնագրով հոդվածը ավարտված չէր և հրատարակվեց միայն տասնամյակներ անց «Ճանապարհներ դեպի Ավազաբլուր» գրքում), սակայն այդ հետազոտությունը Հերբերտի մեջ հետաքրքրություն առաջացրեց դեպի էկոլոգիան։
Հաջորդ հինգ տարին Հերբերտն անցկացրեց հետազոտություններ անելով, ստեղծագործելով և առկա նյութերը վերամշակելով, ինչը, ի վերջո, հանգեցրեց «Ավազաբլուր» վեպի ստեղծմանը, որը 1963-1965 թվականներին հատվածաբար հրատարակվեց «Analog Science Fiction» ամսագրում և երկու կարճ ստեղծագործությունների տեսքով՝ «Ավազաբլրի աշխարհը» և «Ավազաբլրի գուշակը»։
Վեպի գործողությունները ծավալվում են հեռավոր ապագայում մարդկության գալակտիկական կայսրությունում։ Նկարագրված ժամանակաշրջանի մարդիկ հրաժարվել են մտածող տեխնիկայից, ռոբոտներից, համակարգիչներից և շեշտը դրել են իրենց մտավոր և էքստրասենսորային ունակությունների զարգացման վրա։ Երկիրը, մեր ժամանակների կրոնները և ազգությունները մնացել են գրեթե մոռացված անցյալում։
«Ավազաբլրի» աշխարհը միապետական արիստոկրատական կայսրություն է, որը տիրապետում է ողջ հայտնի Տիեզերքին, որտեղ Բարձր Տները ղեկավարում են ամբողջ մոլորակներ։ Միջաստղային փոխադրումների միապետը Տիեզերական գիլդիան է։ Նրա գիլդ-նավիգատորները՝ մուտանտները, կարողանում են հատուկ նյութերի՝ մելանժների օգնությամբ (հայտնի է նաև որպես սփայս կամ համեմունք), առանց համակարգիչների կիրառման կառավարել տիեզերանավերը խիտ տարածության միջով։ Այդ իսկ պատճառով մելանժը համարվում է այդ Տիեզերքի ամենաթանկարժեք նյութը։ Այն հայտնի է նաև իր ծերախտաբուժական հատկություններով, որը դանդաղեցնում է ծերացումը։ Մելանժի տևական օգտագործումը աչքերի սպիտակուցները և ծիածանաթաղանթը դարձնում է կապույտ, այդ է պատճառը, որ ֆրեմենների, գիլդ-նավիգատորների և շատ Բենե Հեսսերիտների աչքերը կապույտ են՝ «իբադի աչքեր»։
Արրակիս մոլորակը, որը հայտնի է նաև Ավազաբլուր անվամբ, համարվում է մելանժի միակ աղբյուրը։ Ավազաբլուրը հայտնի է նաև իր հսկայական ավազային որդերով, որոնք բնակվում են անապատում։ Նրանք առեղծվածային կերպով կապված են մելանժի առկայության հետ։ Արրակիսի բնակիչները, քաղաքացիները և ֆրեմենները գոյատևում են մոլորակի շոգ և չոր կլիմայի պայմաններում ջրի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի շնորհիվ. նրանք հավաքում և վերամշակում են իրենց մարմնի բոլոր արտաթորանքները, իսկ ֆրեմենները նախքան մահացած մարդկանց թաղելը նրանց մարմիններից առանձնացնում են ջուրը՝ հետագա օգտագործման համար։ Ավազաբլրում ջուրը ամենամեծ արժեքն է և նույնիսկ ավելի թանկ արժե, քան մելանժը մնացած գալակտիկայում։
Պատմությունը սկսվում է հետևյալ կերպ. Ավազաբլուր մոլորակի ղեկավարումը Շադդամ 4-րդ կայսեր կամքով Հարկոննենների տան միապետությունից անցնում է նրանց վաղեմի թշնամիներին՝ Ատրեյդես տանը։ Դուքս Լետո Ատրեյդեսը ընդունում է մոլորակը, որը վնասներ էր կրել Հարկոննենների բռնապետությունից, ուներ աղքատ բնակչություն, որի գլխավոր արժեքը ջուրն էր։ Լետոն Ավազաբլրի բնակիչներին խոստանում է նրանց մոլորակը վերածել դրախտի։
Միևնույն ժամանակ Վլադիմիր Հարկոննենը չի ուզում հրաժարվել այն առավելություններից, որը տալիս է Ավազաբլրի ղեկավարումը, և երկու տան միջև թշնամանքը նոր թափ է ստանում։ Դուքսի որդին՝ Փոլը, տեղեկանում է, որ օրիորդ Ջեսսիկան նախավերջին օղակն էր Կվիսաց Հադերահի հայտնվելու ճանապարհին։ Դա գենետիկական գիտափորձի վերջնական արկղզեխումբքն էր, որի միջոցով հնարավոր էր վերականգնել նախնիների հիշողությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց գծով։ Միաբանության կանայք ընդունակ էին ամբողջովին կառավարել իրենց ֆիզիոլոգիական գործընթացները։ Այդ պատճառով նա պետք է աղջիկ ունենար դուքս Լետո Ատրեյդեսից, ինչը նույնպես Բենե Գեսսերիտի գենետիկական ծրագրի արկղզեխումբքն էր։ Սակայն դուքս Լետոյի հանդեպ տածած սիրո արկղզեխումբքում Ջեսսիկան նրա համար որդի ունեցավ՝ Փոլը, ով և դարձավ Կվիսաց Հադերահ՝ Բեննե Գեսսերիտի ուժը կրող առաջին տղամարդը։
Փոլն ընդունում է «Մուադ Դիբ» անունը և դառնում իսկական ֆրեմեն. նա սովորում է շարժվել ավազե որդերի վրա և գտնում է իր սերը՝ երիտասարդ ֆրեմենուհի Չանիին։ Ֆրեմենները ընդունում են Փոլին՝ որպես առաջնորդ, որը նախագուշակված էր մահդիում։ Մուադ Դիբը չէր ցանկանում առաջնորդել անապատի ջիհադ ցեղը, բայց նախագուշակությունը նրանից ազդեցիկ էր։ Ծնվում է Ջեսսիկայի դուստրը՝ Փոլի քույրը՝ Ալիան, ով աչքի էր ընկնում ոչ սովորական ընդունակություններով։
Հարկոննեններն այդ ժամանակ իրենց ձեռքն են վերցնում երկրի ղեկավարումը, և կայսրի թողտվության պայմաններում ֆրեմեններին աքսորում են իրենց հողերից։ Բարոն Հարկոննենը երկրի նահանգապետ է նշանակում հիմար և դաժան Ռաբբանին՝ հուսալով, որ նրա վայրագությունները նրա դեմ կհանեն տեղաբնիկներին։ Բարոնի նոր ինտրիգի զենքը դառնում է նրա ազգական Ֆեյդ-Ռաուտան։ Երբ նա կփոխարինի ատելի Ռաբբանին, Արրակիսի ժողովուրդները նրան կաստավածացնեն։ Բարոնը և նրա ազգականը, արբած իշխանությունից, արդեն լրջորեն մտածում են կայսրին տապալելու մասին։
Մուադ Դիբը գլխավորում է անապատի մարդկանց ապստամբությունը Հարկոննենների դեմ։ Ատրեյդեսի նախկին ծառաները ևս նրան առաջնորդ և ցեղերի ղեկավար են ճանաչում։ Փոլը նրանց պատերազմ է տանում՝ ավազային որդեր հեծած։ Ֆրեմենների հարվածից Հարկոննենների տունն անհետանում է։ Մուադ Դիբը դառնում է Արրակիսի ամենազորեղ տիրակալը։ Կառավարող Կորրինո տունը և Տիեզերական գիլդիան ստիպված ընդունում են նրա պայմանները. նրանք Փոլին կայսր են ճանաչում, իսկ Արրակիսը՝ նոր մայրաքաղաք, այլապես Փոլը սպառնում էր ոչնչացնել մելանժի աղբյուրը՝ ավազե որդերին։ Իր հավակնություններն արդարացնելու համար Փոլը ստիպված էր հրաժարվել Չանիի հետ ամուսնությունից և համաձայնել դինաստիական ամուսնության Շադդամ 4-րդի աղջկա՝ արքայադուստր Իրուլանի հետ։
ԽՍՀՄ-ում վեպն առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին (Երևանում) առանց թարգմանողին հիշատակելու։ Գրքի շապիկի գույնի պատճառով այս շարքի երկրպագուների շրջանում այն հայտնի է որպես «Մորեգույն «Ավազաբլուր»»։
1992-1994 թվականներին հրատարակվել են Սոկոլովի, Նովովի և Բիրգերի երեք թարգմանությունները, իսկ 1999 թվականին՝ Պավել Վյազնիկովի թարգմանությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազաբլուր (վեպ)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ավազաբլուր (վեպ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.