Ասահիկավա: քաղաք Ճապոնիայում

Ասահիկավա (ճապ.՝ 旭川市 Asahikawa-shi), քաղաք Ճապոնիայում՝ Կամիկավա ենթապրեֆեկտուրայում, որի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ երկրորդ բնակավայրն է Հոկայդո կղզում՝ Սապորո քաղաքից հետո։ 2000 թվականի ապրիլի 1-ից դասվել է Ճապոնիայի կենտրոնական քաղաքների շարքին։ Ներկայումս լայնորեն համբավված է իր Աշահիյամա կենդանաբանական այգու և Ասահիկավա ռամենի շնորհիվ։

Բնակավայր
Ասահիկավա
Դրոշ Զինանշան
Ասահիկավա: Պատմություն, Կլիմա, Քույր քաղաքներ Ասահիկավա: Պատմություն, Կլիմա, Քույր քաղաքներ

Ասահիկավա: Պատմություն, Կլիմա, Քույր քաղաքներ
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Մակերես747,66 կմ²
Բնակչություն331 392 մարդ (դեկտեմբերի 31, 2020)
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ0166
Փոստային դասիչ070-0031
Պաշտոնական կայքcity.asahikawa.hokkaido.jp(ճապոներեն) և city.asahikawa.hokkaido.jp/foreign/d059268.html(անգլ.)
Ասահիկավա (Ճապոնիա)##
Ասահիկավա (Ճապոնիա)
Ասահիկավա: Պատմություն, Կլիմա, Քույր քաղաքներ
Ասահիկավա: Պատմություն, Կլիմա, Քույր քաղաքներ
Ասահիկավայի համայնապատկրը Արաշիյամա սարից

2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ քաղաքն ունեցել է 352.105 բնակիչ՝ ընդհանուր 173.961 տնային տնտեսությամբ։ Բնակչության խտությունը կազմել է 470,96 մարդ/կմ², զբաղեցրած տարածքը՝ 747.6 կմ2 (288.6 sq mi):

Քաղաքների համաշխարհային օրվա կապակցությամբ Ասահիկավան 2019 թվականի հոկտեմբերի 31-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում՝ որպես լավ նախագծված քաղաք։

Ունի երկրորդ դասի օդանավակայան, որտեղից 1970 թվականից ի վեր կանոնավոր թռիրքներ են իրականացվում դեպի երկրի մայրաքաղաք Տոկիո (ամենօրյա) և ճապոնական այլ քաղաքներ։ Որոշ ավիաընկերությունների ինքնաթիռներ թռիչքներ են կատարում նաև դեպի Հարավային Կորեայի քաղաքներ և Չինական Հանրապետության մայրաքաղաք Թայպեյ։

Պատմություն

Ասահիկավան հիմնադրվել է 1922 թվականի օգոստոսի 1-ին, կարճ ժամանակում դարձել Հոկայդո կղզու հյուսիսային հատվածի կենտրոնական քաղաքը, որի ազդեցությունը նկատելի է տարածաշրջանի արդյունաբերության ու առևտրի վրա։ Այստեղ մոտավորապես 130 վտակ ու գետ կա և ավելի քան 740 կամուրջ։ Իշիկարի գետի վրա գցված Ասահիբաշի կամուրջը իր կառուցման ժամանակից՝ 1932 թվականից ի վեր համարվում է Ասահիկավայի խորհրդանիշերից մեկը, 2001 թվականի հոկտեմբերի 22-ին էլ ներառվել է Հոկայդոյի պատմա-մշակութային հուշարձանների ցանկում։

Ասահիկավա: Պատմություն, Կլիմա, Քույր քաղաքներ 
Հեյվա փողոցը

Հաշվի առնելով Ասահիկավայի ձմեռներին բնորոշ սառնությունն ու ձնառատությունը՝ ամեն տարի այստեղ՝ Իշիկարի գետի ափին անց է կացվում ձմեռային փառատոն, որին մասնակցում են ոչ միայն հազարավոր տեղացիներ, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Բացի այդ, քաղաքը շրջապատող սարերի ու բլուրների լանջերին կառուցվել ու գործում են հատուկ դահուկորդների համար նախատեսված բազմաթիվ հանգրվաններ ու հանգստյան տներ։ 1902 թվականի հունվարի 25-ին այստեղ արձանագրվել է −41 °C (−41.8 °F), որն ամենացածր ջերմաստիճանն է Ճապոնիայի պատմության մեջ։

Ասահիկավա: Պատմություն, Կլիմա, Քույր քաղաքներ 
Ասահիբաշի կամուրջը

Կլիմա

Ասիհակավայի կլիման խոնավ մայրցամաքային է, որը Köppen climate classification-ի դասակարգմամբ ունի Dfb նիշը։

Ճապոնիայի առավել ցուրտ բնակավայրերից է, որտեղ շուրջ 120 տարի առաջ արձանագրված (−41 °C (−42 °F)) ջերմաստիճանը դեռևս համարվում է ռեկորդային Հոկայդո կղզու և ընդհանրապես Ճապոնիայի բնակավայրերում (հաշվի չառնելով Ֆուձիյամայի լեռնագագաթին արձանագրված ավելի ցածր ջերմաստիճանները)։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ասահիկավան Ճապոնիայի ամենացուրտ քաղաքն է։

Ասահիկավա, 1981–2010 normalsի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 11.7
(53.1)
12.2
(54)
18.8
(65.8)
29.6
(85.3)
34.3
(93.7)
35.9
(96.6)
35.0
(95)
36.0
(96.8)
32.9
(91.2)
25.0
(77)
22.0
(71.6)
14.7
(58.5)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) −3.5
(25.7)
−2.1
(28.2)
2.6
(36.7)
11.7
(53.1)
17.7
(63.9)
22.9
(73.2)
25.8
(78.4)
26.3
(79.3)
21.6
(70.9)
14.8
(58.6)
5.8
(42.4)
−0.8
(30.6)
11.9
(53.4)
Միջին օրական °C (°F) −7.5
(18.5)
−6.5
(20.3)
−1.8
(28.8)
5.6
(42.1)
11.8
(53.2)
16.5
(61.7)
20.2
(68.4)
21.1
(70)
15.9
(60.6)
9.2
(48.6)
1.9
(35.4)
−4.3
(24.3)
6.84
(44.33)
Միջին ցածր °C (°F) −13.3
(8.1)
−12.7
(9.1)
−6.3
(20.7)
0.0
(32)
5.4
(41.7)
11.6
(52.9)
15.9
(60.6)
16.8
(62.2)
11.2
(52.2)
3.9
(39)
−2
(28)
−7.9
(17.8)
2.0
(35.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −41
(−42)
−38.3
(−36.9)
−34.1
(−29.4)
−19
(−2)
−7.1
(19.2)
−1.2
(29.8)
1.0
(33.8)
2.4
(36.3)
−1.8
(28.8)
−8
(18)
−25
(−13)
−30
(−22)
−41
(−42)
Տեղումներ մմ (դյույմ) 69.6
(2.74)
51.3
(2.02)
54.0
(2.126)
47.6
(1.874)
64.8
(2.551)
63.6
(2.504)
108.7
(4.28)
133.5
(5.256)
130.9
(5.154)
104.3
(4.106)
117.2
(4.614)
96.6
(3.803)
1042,1
(41,028)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 174
(68.5)
131
(51.6)
111
(43.7)
23
(9.1)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
3
(1.2)
107
(42.1)
189
(74.4)
743
(292.5)
Միջ. ձնառատ օրեր 30.4 26.8 25.1 9.4 0 0 0 0 0 2.9 17.7 29.3 141.6
% խոնավություն 80 79 69 67 66 74 78 79 77 78 81 82 76
Միջին ամսական արևային ժամ 73.8 105.8 149.6 167.1 197.6 189.3 161.8 147.3 142.2 132.0 64.0 60.3 1590,8
աղբյուր: JPA

Քույր քաղաքներ

Անվանի անձինք

  • Սակագուչի Նագիսա, ճապոնացի պատանիների «կուռք»
  • Միուրա Այակո, գրող
  • Յուկո Էմոտո, ձյուդոիստ
  • Յասուշի Ինոուե, գրող
  • Շիգեո Նակատա, ըմբիշ
  • Կենտարո սուզուկի, ֆուտբոլիստ
  • Koyo Takahashi, բասկետբոլիստ
  • Միհո Յաբե, դերասանուհի
  • Նանամի Հաշիմոտո, ճապոնացի պատանիների «կուռք»
  • Կիտանոֆուջի Կացուակի, սումո ըմբշամարտիկ
  • Բիկկի Սունազավա, նկարիչ և քանդակագործ։
  • Կազուհիրո Ֆուջիտա, մանգա նկարող

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ասահիկավա: Պատմություն, Կլիմա, Քույր քաղաքներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասահիկավա» հոդվածին։

Tags:

Ասահիկավա ՊատմությունԱսահիկավա ԿլիմաԱսահիկավա Քույր քաղաքներԱսահիկավա Անվանի անձինքԱսահիկավա ՊատկերասրահԱսահիկավա ԾանոթագրություններԱսահիկավա Արտաքին հղումներԱսահիկավա2000 թվականԱպրիլի 1Կենդանաբանական այգիՀոկայդոՃապոներենՃապոնիաՌամենՍապորո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գեղարքունիքի մարզՄարդու առնանդամՀայաստանի դրոշՎլադիլեն ԲալյանԱրտաշես Ա ԲարեպաշտՀայկական դիցաբանությունԾիրանԳաստրիտՈրոտանի կիրճԾծմբական թթուԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԴիզայնԱրամ ԽաչատրյանԷկոհամակարգԱրտույտների ագարակըԱլեքսանդր ՄակեդոնացիՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրյան ճնշումԻսրայելՎիլյամ ՍարոյանՇունՁգողականությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԹոմաս ԷդիսոնՈսկեպարԵղիշե ՉարենցՇախմատՏիգրան ՄանսուրյանՇիկացման լամպՏորք ԱնգեղԿուսաթաղանթԿարմիր գիրքԳործադիր իշխանությունՍատուրն (մոլորակ)ՄաշկաբորբԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԱլերգիաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲառարանԴատաԼեքսԽաչքարՀայաստանի բուհերի ցանկՀրամայական եղանակԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԼյուդվիգ վան ԲեթհովենՍեղան (երկրաչափություն)ՎահանագեղձԹաջ ՄահալՈւիլյամ ՇեքսպիրՍպիտակի երկրաշարժԻսրայել ՕրիՍևանա լիճՍարդարապատի հերոսամարտՈւղիղ խնդիրՕրենսդիր իշխանությունՀայերՏաթևի վանքԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԹալեաթ ՄեհմեդԳետային խեցգետիններԱղբյուր ՍերոբԻմպրեսիոնիզմԱրքիմեդի օրենքՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Համբարձում (տոն)ԱրեգակՀամո ԲեկնազարյանԱլյումինՄագաղաթՀայկական գամփռԵրկկենցաղներՄեղրՆոյՀայկական պարՖուտբոլՀայ ֆիդայիներ🡆 More