Աշշուր-Ներարի V

Աշշուր-նիրարի V, Ասորեստանի թագավոր (մ.թ.ա.

755-745): Ադադ-նիրարի III-ի որդին։ Հաջորդել է եղբորը՝ Աշշուր-դան III-ին։

Աշշուր-նիրարի V
Աշշուր-Ներարի V
Իշխանությունմ.թ.ա. 755-745
Ծնվել է՝մ.թ.ա. մոտ 803
Մահացել է՝մ.թ.ա. մոտ 744
ԵրկիրԱսորեստան
ՆախորդԱշշուր-դան III
ՀաջորդողԹիգլաթպալասար III
գերիշխան
ՀայրԱդադ-ներարի III
Եղբայր(ներ)Սալմանասար IV, Աշշուր-դան III, Թիգլաթպալասար III(վիճելի)

Գործունեությունը

Աշշուր-նիրարի V իր կառավարման սկզբում արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք ընդդեմ Արպադի։ Մ.թ.ա. 754թ. պարտության մատնելով Արպադի արքա Մատիելին, Աշշուր-նիրարի V նրա հետ կնքում է պայմանագիր որի համաձայն Մատիելը պարտավորվում էր ենթարկվել Ասորեստանին և վեջինիս ցույց տալ ռազմական օժանդակություն։ Սակայն այդ ամենը պատահական հաջողություն էր, որը և շատ կարճ տևեց Ասորեստանում տեղի ունեցող ներքին հակասությունների պատճառով։ Համաձայնագրի ծանր պայմաններն անգամ ի զորու չէին պարալիզացնելու Մատիելի հետագա նախաձեռնությունը։ Որոշ ժամանակ անց Մատիելին հաջողվում է Արպադի շուրջը համախմբել ամբողջ Վերին և Ներքին Արամը(այսինքն ողջ Սիրիան) և ստեղծել հակաասորեստանյան հզոր կոալիցիա, որի մաս էին կազմում Մելիդը, Գուրգումը, Կարքեմիշը, Սամաալը և այլ քաղաքներ։ Վանում գտնված Սարդուրի II-ի արձանագրությունը հայտնում է Աշշուր-նիրարի V-ի նկատմամբ ուրարտացիների տարած հաղթանակի և Արամի նվաճման մասին, ՈՒրարտուի հարավ-արևմտյան հատվածում։ Սարդուրի II-ի մեկ այլ հաղորդագրություն հայտնում է, իր կողմից Մելիդ քաղաքի և Ցուպանիի 9 բերդերը գրավելու, ինչպես նաև Կումմախայի արքա Կուշտաշպի նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Այնժամ երբ Սարդուրի II-ի զորքը հայտնվեց Կումմախայում, Մատիելը փաստացի խախտելով իր և Աշշուր-նիրարի V-ի միջև կնքված պայմանագիրը, սիրիական բոլոր պետությունների անունից նոր պայմանագիր կնքեց Կատակի(հավանաբար կասկեր) արքա Բար Գայեի հետ։ Պայմանագրի տոնայնությունից պարզ է դառնում Մատիելի ավելի թույլ կողմ լինելը, քանի որ Բար Գայեի թիկունքում կանգնած էր ավելի զորեղ ուժ, որը անկասկած ՈՒրարտուի արքա Սարդուրի II էր։ Էպոնիմների շարքից հայտնի է, որ Աշշուր-նիրարի V կատարել է ևս 2 արշավանք դեպի Նամար(Նամրի) իր թագավորության 4-րդ(մ.թ.ա. 751) և 5-րդ(մ.թ.ա. 750) տարիներին։ Աշշուր-նիրարի V-ի գահակալության տարիներին երկրի կառավարման գործում չափից ավելի մեծ իշխանություն է ունեցել տուրտան(գլխավոր զորահրամանատար) Շամշի-իլուն, որը վկայում է թագավորական իշխանության թույլ լինելը։ Աշշուր-նիրարի V թագավորել է 10 տարի և հավանաբար գահընկեց է եղել Կալհուի ազնվականության ապստամբության պատճառով, որի արդյունքում գահը գրավել է Թիգլաթպալասար III:

Գրականություն

Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տրդատ ԱՎարդան ՄամիկոնյանՄշակույթՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Եվրոպայի դրոշներԹութքԳնաճՕսմանյան կայսրությունԱրմավիրՊահքՄարդու կմախքԱրտաշես ԱՄուրացանՖուտբոլՓողԵղիշե ՉարենցԳրիգոր ԶոհրապԿանադաԱդոլֆ ԻվոնՍակուրաԿիստաՌուբեն ՄաթևոսյանԱլեքսանդր ԹամազովՀոմոցիստեինԱղասի ԱյվազյանԱրյան շրջանառությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄաշկի սնկային հիվանդություններԵռանկյան մակերեսՄեդիագրագիտությունՎերաբերական (խոսքի մաս)Անկախ Պետությունների ՀամագործակցությունԱրյան ընդհանուր հետազոտությունՊորտուգալիաԽաղԹատրոնի համաշխարհային օրՄայրցամաքՀապավումԿապանՎահանագեղձՎանի թագավորությունԱստվածային կատակերգությունԿենդանակերպի նշաններՀայկական հարցԳևորգ ՉաուշՉակերտներԼոռու մարզՕլիմպիական սպորտաձևերBTSՏաթևի վանքԴժոխք (Աստվածային կատակերգություն)Սրտի ռիթմի խանգարումներՀարրի Փոթեր (վիպաշար)Մեսրոպ ՄաշտոցՎահան ՏերյանՀայկական խոհանոցԳլխավոր էջԱրտավազդ (մրցանակ)Քրեական ֆիլմԳեղարդի վանքՎիտամին AՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵղանակի քերականական կարգՀայաստանի կենդանական աշխարհԵրուսաղեմԿոկորդաբորբՎանաձորՀանրային ֆինանսներԼեոնարդո դա ՎինչիԳեղարդՎարդանանց պատերազմԱռիթմիաԲասկետբոլՀայաստանի ամերիկյան համալսարանՈւղղագրություն🡆 More