Ամարտյա Սեն

Ամարտյա Սեն (բենգալերեն՝ অমর্ত্য সেন, Ômorto Shen, անգլ.՝ Amartya Sen, նոյեմբերի 3, 1933(1933-11-03), Սանտինիկետան, Bolpur, Birbhum district, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Բարեկեցության հիմնարար տեսության համար (1998)։ Գերմանացի հրատարակիչների ու գրավաճառների ընկերակցությունը 2020 թվականին Խաղաղության մրցանակ է շնորհել Ամարտյա Սենին՝ կրթության ու առողջապահության ասպարեզներում գոյություն ունեցող հասարակական անհավասարության դեմ և հանուն համաշխարհային արդարության նրա մղած պայքարի համար։ «Թայմ» ամսագիրը Սենին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում։ Ներկայումս նա Թոմաս Վ.

Լամոնտի անվան համալսարանի պրոֆեսոր է և Հարվարդի համալսարանի տնտեսագիտության և փիլիսոփայության պրոֆեսոր։ 1998-ին արժանացել է Նոբելյան հուշամրցանակի տնտեսական գիտությունների , իսկ 1999-ին ՝ Հնդկաստանի Բհարատ Ռատնայի շքանշանի՝ բարեկեցության տնտեսագիտության բնագավառում կատարած աշխատանքի համար։ Հրատարակիչների և գրավաճառների գերմանական ընկերակցությունը նրան շնորհել է Գերմանիայի գրքի առևտրի 2020 թ. Խաղաղության մրցանակ իր նորարարական ուսումնասիրությունների համար, որոնք վերաբերում են համաշխարհային արդարադատության հիմնախնդիրներին և պայքարում են սոցիալական անհավասարության դեմ կրթության և առողջապահության ոլորտներում ։

Ամարտյա Սեն
բենգալերեն՝ অমর্ত্য সেন
Ամարտյա Սեն
Ծնվել էնոյեմբերի 3, 1933(1933-11-03) (90 տարեկան)
Սանտինիկետան, Bolpur, Birbhum district, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Բնակության վայր(եր)ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմարտյա Սեն Հնդկաստան
Դավանանքաթեիստ
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, փիլիսոփա, գրող և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Ջադավպուրի համալսարան, Դելիի համալսարան և Կալկաթայի համալսարան
Գործունեության ոլորտԶարգացման տնտեսագիտություն
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Տնտեսաչափական ընկերություն
Ալմա մատերԿալկաթայի համալսարան, Թրինիթի քոլեջ, Վիսվա-Բհարատի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Patha Bhavana? և St Gregory's School?
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն և բենգալերեն
Գիտական ղեկավարՋոան Վայոլետ Ռոբինսոն
Եղել է գիտական ղեկավարYukinobu Kitamura?, Կաուշիկ Բասու, Norman Schofield?, Ravi Kanbur? և Stephan Klasen?
Ազդվել է
Ազդել է
Պարգևներ
Բհարատ Ռատնա

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ

Լեոնտիեֆ մրցանակ

Ազգային հումանիտարական մեդալ

Ադամ Սմիթի մրցանակ

Համաշխարհային տնտեսական մրացանկ

Կատալոնիայի միջազգային մրցանակ

Meister Eckhart Prize?

Գիտական ավանդի համար ազգային շքանշանի Մեծ խաչ

Յոհան Շյուտեի մրցանակ

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

Պադուայի համալսարանի պատվավոր դոկտոր

Ամերիկյան տնտեսական միության իսկական անդամ

Էկոնոմետրիկ միության անդամ

Բանգլայի ակադեմիայի պատվավոր անդամ

Բրիտանական ակադեմիայի անդամ

Վալենսիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Բոդլիի մեդալ

Հոնկոնգի չինական համալսարանի պատվավոր դոկտոր

Albert O. Hirschman Prize?

Կալկաթայի համալսարանի պատվավոր դոկտոր

Վասեդա համալսարանի պատվավոր դոկտոր

Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև

honorary doctor of the Catholic University of Paris?

Աստուրիայի արքայադստեր մրցանակ սոցիալական գիտությունների բնագավառում

Մայամիի համալսարանի պատվավոր դոկտոր

Grotius Lectures?

և

Edinburgh Medal?

Ամուսին(ներ)Նաբանեետա Դև Սեն, Eva Colorni? և Էմմա Ռոտշիլդ
Երեխա(ներ)Անտարա Դև Սեն և Նանդանա Սեն
ՄայրAmita Sen?
Ամարտյա Սեն Amartya Sen Վիքիպահեստում
Ամարտյա Սենի ձայնը

Կենսագրություն

Սովորել է Կալկաթայի համալսարանի նախագահական քոլեջում և Քեմբրիջի համալսարանում (այստեղ ստացել է դոկտորի աստիճան)։

1956-1958 թվականներին դասավանդել է Կալկաթայի, 1957-1963 և 1998 թվականից՝ Քեմբրիջի, 1963-1971 թվականներին՝ Դելիի, 1977-1988 թվականներին՝ Օքսֆորդի և 1987-1998 թվականներին՝ Հարվարդի համալսարաններում (Հարվարդի համալսարանի տնտեսագիտության և փիլիսոփայության պրոֆեսոր է)։

1998-2004 թվականներին գլխավորել է Քեմբրիջի Թրինիթի քոլեջը։

1986-1989 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, 1984 թվականին՝ Էկոնոմետրիկ միության, իսկ 1994 թվականին՝ Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։

1986 թվականին պարգևատրվել է Ֆ․ Սեյդմանի, իսկ 2000 թվականին Վ․ Լեոնտևի անվան մրցանակներով։

2008 թվականից տնտեսագիտական գործունեության և սոցիալական առաջընթացի հիմնական ցուցանիշների միջազգային հանձնաժողովի տնտեսագիտական գծով խորհրդականն է։

2011 թվականին ստացել է ԱՄՆ Ազգային մարդասիրական շքանշան։

Ամարտյա Սենի առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Անտարա Դև Սենը, հնդիկ հայտնի լրագրող է։ Տնտեսագետի կինը՝ Էմմա Ռոտշիլդը (Սենի երրորդ կինն է, 1991 թվականից), նույնպես հայտնի տնտեսագետ է։

Հայացքները

1981 թվականին Սենը հրատարակել է «Աղքատություն և սով. էսսե իրավունքների ու զրկանքների մասին» («Poverty and Famines: An Essay on Entitlement and Deprivation») գիրքը, որտեղ հիմնավորել է, որ սովի պատճառ կարող է դառնալ ոչ միայն սննդամթերքի պակասությունը, այլ նաև դրա բաշխման մեխանիզմում տեղ գտած անհավասարությունը։ Նա միաժամնակ հիմնավորել է, որ Բենգալիային պատուհասած սովի պատճառը եղել է քաղաքներում տեղի ունեցած տնտեսական բումը՝ աննախադեպ վերելքը, որը հանգեցրել է սննդամթերքի գների տրուկ աճի, և դրա հետևանքով միլիոնավոր գյուղաշխատողներ սովի են մատնվել, քանզի նրանց աշխատավարձը ցածր է եղել անհրաժեշտ նվազագույն աշխատավարձի մակարդակից։

Սովի հիմնախնդրի նկատմամբ Սենի հետաքրքրությունը սեփական կենսափորձից է բխել. դեռ իննամյա երեխա՝ նա ականատես էր դարձել 1943 թվականի բենգալյան սովի հետևանքներին, որոնք երեք միլիոն մարդու կյանք են խլել։ Հետագայում նա եկել է այն եզրակացության, որ մարդկային կյանքերի ահագնաչափ կորստից հնարավոր էր խուսափել։ Ներկայացրել է տվյալներ, որ այդ ժամանակաշրջանում Բենգալիայում եղել է սննդամթերքի բավարար քանակություն, բայց մարդկանց առանձին խմբեր, ներառյալ հողազուրկ գյուղաշխատողներն ու գյուղաբնակներին որոշակի ծառայություններ մատուցող քաղաքաբնակները, ինչպես, օրինակ, վարսավիրները, մթերք գնելու համար միջոցներ չեն ունեցել, քանի որ գները կտրուկ աճել են զանազան գործոնների հետևանքով։ Այդ գործոններից էին Բրիտանական Հնդկաստանի բանակի համար սննդամթերքի առաջնահերթ ձեռքբերումները, խուճապային գնումներն ու պահուստավորումները։ Ընդ որում՝ այդ գործոններն անմիջականորեն առնչվում էին տարածաշրջանում ընթացող պատերազմին։ Ի մի բերելով իր կատարած հետազոտությունների ու վերլուծության արդյունքները՝ Սենը որպես 1943 թվականի բենգալյան սովի հիմնական պատճառներ նշել է աշխատավարձերի ցածր և գործազրկության բարձր մակարդակները, սննդամթերքի գների կտրուկ աճը, վատ մատակարարումը։

Սենի «Աղքատություն և սով. էսսե իրավունքների ու զրկանքների մասին» աշխատությունը զգալի ազդեցություն է գործել Միավորված ազգերի կազմակերպության «Մարդկային զարգացման մասի» զեկույցի ձևակերպումների վրա։

Տնտեսագիտության և հասարակական ցուցիչների տեսության բնագավառներում Սենի հեղափոխիչ ներդրումը կարելի է համարել նրա «հնարավորությունների (ունակությունների) համադրույթը» (the concept of Capability approach), որը նա զարգացրել է իր Equality of What հոդվածում։ Հեղինակն այդտեղ պնդում է, որ կառավարությունների գնահատականը պետք է տալ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, թե նրանք կոնկրետ ինչ նոր հնարավորություններ են ընձեռել իրենց քաղաքացիներին։

Պաշտոնավարումներ, անդամակցություններ

Ամարտյա Սենը պաշտոնավարել է որպես էկոնոմետրիկ ընկերության (Econometric Society, 1984 թ.), Միջազգային տնտեսական ընկերակցության (International Economic Association, 1986–1989 թթ.)Indian Economic Association (1989), Ամերիկյան տնտեսական ընկերակցության (American Economic Association, 1994), Զարգացման ուսումնասիրությունների ընկերակցության (Development Studies Association), Մարդկային զարգացման և ունակությունների ընկերակցության (Human Development and Capability Association) նախագահ, Չինաստանի մայրաքաղաքի՝ Պեկինի համալսարանի մարդկային և տնտեսական զարգացման ուսումնասիրությունների կենտրոնի ակադեմիական խորհրդատվական կոմիտեի պատվավոր տնօրեն (honorary director of the Academic Advisory Committee of the Center for Human and Economic Development Studies at Peking University in China):

Եղել է բրիտանական հանրահայտ բարեգործական միջազգային կազմակերպության՝ Օքսֆամի (Oxfam) պավավոր նախագահ, այնուհետև՝ պատվավոր խորհրդական, Բերգրյուն ինստիտուտի «21-րդ դարի խորհրդի» (Berggruen Institute's 21st Century Council) անդամ, Քեմբրիջի Սուրբ Էդմունդի անվան քոլեջի կառավարող մարմնի պատվավոր անդամ (Honorary Fellow of St Edmund's College, Cambridge), «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադրած Տեղեկատվության և ժողովրդավարության հանձնաժողովի 25 առաջատար գործիչներից մեկը։

Սովի հիմնախնդիրների, մարդկային զարգացման տեսության, բարեկեցության տնտեսության քաղաքական լիբերալիզմի տարածման, աղքատության, գենդերային անհավասարության հաղթահարման վերաբերյալ վերաբերյալ աշխատությունները նկատի առնելով՝ Սենին հռչակել են «Մասնագիտության խիղճ» ("the Conscience of the profession"), «Տնտեսագիտության Մայր Թերեզա» ("the Mother Teresa of Economics"), սակայն նա ժխտել է Մայր Թերեզայի հետ համեմատությունը՝ ասելով, որ ինքը երբեք չի ձգտել ինքնազոհողության։

Պարգևներ և պատվավոր կոչումներ

Ամարտյա Սենը ավելի քան իննսուն պատվավոր կոչումներ է ստացել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող համալսարաններից։ 2019 թվականին Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրասվում է հիմնել հասարակական անհավասարությունների ուսումնասիրության ամբիոն և այն կոչել Ամարտյա Սենի անունով։

  • Ադամ Սմիթի անվան մրցանակ, 1954
  • Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ, 1981
  • Հասարակագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի պատվավոր անդամ, 1984
  • Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ասպարեզում, 1998
  • Բհարաթ Ռաթնա՝ Հնդկաստանում քաղաքացիական անձանց շնորհվող բարձրագույն պարգևը, 1999
  • Բանգլադեշի պատվավոր քաղաքացի, 1999
  • Companion of Honour շքանշան, Միացյալ Թագավորություն, 2000
  • Leontief մրցանակ, 2000
  • Eisenhower Medal for Leadership and Service, 2000
  • Հարվարդի համալսարանի 351-րդ շրջանավարտ խոսնակ (Commencement Speaker of Harvard University), 2001
  • Միջազգային մարդասիրական մրցանակ՝ International Humanist and Ethical Union-ի կողմից, 2002
  • Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքոLմ ձեռք բերած նվաճումների համար մրցանակ՝ Հնդկաստանի առևտրական պալատի կողմից, 2004
  • Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքոLմ ձեռք բերած նվաճումների համար մրցանակ՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հասարակական-տնտեսական հանձնաժողովի (United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific (UNESCAP) կողմից
  • Մարդասիրական ազգային մեդալ (National Humanities Medal), 2011
  • «Ացտեկյան արծիվ» շքանշան, 2012
  • Ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանի ասպետ, 2013
  • NDTV-ի կողմից հռչակվել է «Համաշխարհային 25 ապրող մեծագույն լեգենդներից մեկը» Հնդկաստանում, 2013
  • The New Republic-ի կողմից հռչակվել է մեր դարաշրջանի դեմքը բնորոշող 100 մտածողներից մեկը, 2014
  • Charleston-EFG John Maynard Keynes Prize մրցանակ, 2015
  • Albert O. Hirschman Prize մրցանակ, Social Science Research Council-ի կողմից, 2016
  • Ջոն Սքայթի անվան մրցանակ քաղաքագիտության ասպարեզում (Johan Skytte Prize in Political Science), 2017
  • Bodley Medal, 2019
  • Friedenspreis des Deutschen Buchhandels, 2020
  • Աստուրիայի իշխանուհու մրցանակ (Princess of Asturias Awards), 2021

Աշխատություններ

Գրքեր

Արտաքին հղումներ

Ամարտյա Սեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարտյա Սեն» հոդվածին։

Tags:

Ամարտյա Սեն ԿենսագրությունԱմարտյա Սեն ՀայացքներըԱմարտյա Սեն Պաշտոնավարումներ, անդամակցություններԱմարտյա Սեն Պարգևներ և պատվավոր կոչումներԱմարտյա Սեն ԱշխատություններԱմարտյա Սեն ԳրականությունԱմարտյա Սեն ԾանոթագրություններԱմարտյա Սեն Արտաքին հղումներԱմարտյա Սեն193319982020 թվականd:Q1026431d:Q2088440d:Q817165d:Q858304ԱնգլերենԲենգալերենԲրիտանական ՀնդկաստանԲրիտանական կայսրությունԹայմՀարվարդի համալսարանՆոբելյան մրցանակՆոյեմբերի 3

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բեզոարյան այծԻսլամԱրյունՀայաստանի ազգային հերոսԼիմֆոմաՄեր թաղը (պատմվածաշար)ՀրաբուխՖեյսբուքԱրևմտյան ՀայաստանՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀիսուսՄշակույթԿենդանակերպի նշաններՎահան ՏերյանԵրիտասարդ թուրքերՊյութագորասի թեորեմՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԿառլես ՊուչդեմոնՀարցական և հարաբերական դերանուններՊարադի փողոց 588Նահապետ (ֆիլմ)Դանիել ՎարուժանԱրծվաշենԱդրբեջանՀամաստեղություններՄայր Հայաստան հուշահամալիրԱդոլֆ ԱնդերսենԱրհեստական բանականությունԷրեբունի ամրոցԻնքնապաշտպանական մարտեր (1915)ՀոմանիշԿայծակԱստղՄաշկ (մարդ)ԲույսերՇնչառությունԲանաստեղծությունՀայկական անմոռուկԱլբերտ ԱյնշտայնՀենրիխ ՄխիթարյանԴարձվածքԵրաժշտությունՍումգայիթի ջարդերԱլեքսանդր ՊուշկինՎանի հերոսամարտՀայաստանի անկախության հռչակագիրԿիլիկիաԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներԹլպատումՄարգինալԲնության պահպանությունՀայաստանի գետերի ցանկԽոստումը (ֆիլմ, 2016)Աղբյուր ՍերոբԻնգա և Անուշ ԱրշակյաններՄարգինալացումՖայլ (այլ կիրառումներ)ՀամացանցՉակերտներԱրագածոտնի մարզԳուլիվերի ճանապարհորդություններըՍողոմոնի երգերըՀեշտոցային արտադրությունԿանադաԿաթնասուններՏրանսպորտԵրիկամաքարային հիվանդությունԹոքաբորբՈրոշիչՓշատենիԱրյան ընդհանուր հետազոտությունՎահագն ԽաչատուրյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՔըրք ՔըրքորյանՍոս ՍարգսյանԽաչատուր ԱբովյանՇեշտՀայկական հարց🡆 More