Աճուրդ

Աճուրդ (անգլ.՝ auction), հրապարակային առևտուր (գործարք, սակարկություն)։ Սա առևտրի այն ձևն է, երբ վաճառքը կատարվում է ոչ թե նախապես հայտարարված գնով, այլ սակարկության արդյունքում։ Սակարկությունը սկսվում է մի որևէ շեմից, որը կոչվում է մեկնարկային գին։ Աճուրդային գները սահմանվում են գործարքների կատարման ժամանակ։ Աճուրդային առևտրի օբյեկտներ են արվեստի գործերը, հնարժեք ապրանքները, ծխախոտի և սիգարի յուրահատուկ տեսակները, ազնվացեղ կենդանիները և այլն։ Աճուրդի ժամանակ գնվող (վաճառվող) ապրանքի գինը սահմանվում է գործարքի ավարտման պահին, ինչը պայմանավորում է շահագրգիռ անձանց միջև տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները։ Աճուրդը միշտ սկսվում է այնպիսի իրավիճակից, որին բնորոշ է տեղեկատվության անհամաչափ բաշխումը։ Աճուրդային իրավիճակները շարունակ փոփոխվում են։

Աճուրդի տեսակներ

Աճուրդը լինում է կամավոր և հարկադիր։ Առաջինը կազմակերպվում է ապրանքատերերի համաձայնությամբ՝ դրանց առավել շահավետ իրացման համար։ Երկրորդը՝ իշխանության կամ դատական մարմինների կողմից անվճարունակ պարտապանի գույքը, բռնագրավված իրերը վաճառելու համար։

Անգլիական կամ դասական աճուրդ

Այն անց է կացվում՝ հայտարարված գինն աստիճանաբար բարձրացնելով՝ սկզբնականից մինչև ամենաբարձրը։ Գործարքը համարվում է ավարտված, երբ մնում է միայն մեկ գնորդ։

Հոլանդական աճուրդ

Այն կատարվում է՝ սկզբնական հայտարարված գինն աստիճանաբար իջեցնելով։ Ապրանքը վաճառվում է այն գնորդին, որն առաջինը կհամաձայնի տվյալ պահին հայտարարված գնի մեծության հետ։

Գաղտնագրված աճուրդ

Բոլոր մասնակիցները՝ գնորդները, իրենց նշած գները հայտնում են միաժամանակ։ Ապրանքը տրվում է նրան, ով կառաջարկի ամենաբարձր գինը։

Սկանդինավյան աճուրդ

Սկանդինավյան աճուրդում առաջադրվում են շատ ցածր գներ, որոնք, սակայն, աուկցիոներին բերում են խոշոր եկամուտ։ Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով, և մասնակիցները աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը։ Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է։ Բիդի վճարը ավելի թանկ է, քան քայլի արժեքը. օրինակ՝ բիդ ձեռք բերելու համար մասնակիցը վճարում է 100 դրամ, բայց այդ բիդով նա կարող է լոտի արժեքը բարձրացնել ընդամենը 20 դրամով։

Օնլայն աճուրդ

Օնլայն աճուրդն այն աճուրդն է, որն անցկացվում է համացանցի միջոցով։ Այն էլեկտրոնային առևտրի տարատեսակ է համարվում։ Օնլայն աճուրդերը օֆլայն աճուրդների պես ունեն իրենց ենթատեսակները, որոնցից ամենատարածվածներն են անգլիականը, հոլանդականը և սկանդինավյանը։

Հայկական առաջին օնլայն աճուրդների կայքը LiveAuction-ն է՝ հիմնադրված 2015 թվականին։

Միջազգային աճուրդի խոշոր կենտրոններ են Լոնդոնը, Նյու Յորքը, Ամստերդամը, Սիդնեյը և այլն։

Աղբյուրներ

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա. Տնտեսագիտության տեսություն. - Երևան, «Նահապետ», 2010 թ.,324 էջ
Աճուրդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճուրդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 271 Աճուրդ 

Tags:

Աճուրդ ի տեսակներԱճուրդ ԱղբյուրներԱճուրդԱնգլերենԱռևտուրԳինԾխախոտՍիգար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԴվինԱրքիմեդի օրենքՆապաստակներՄակբայՇունՀամո ԲեկնազարյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՎերք Հայաստանի (վեպ)Երաժշտական գործիքներՄթնշաղի անուրջներՆևրոզներԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄարգինալացումՎինսենթ վան ԳոգՕվկիանոսՇրջակա միջավայրԱրտիստը (Շիրվանզադե)Հայկական ազգային հագուստ (տարազ)ՀատակումԱբովյան (քաղաք)Վազգեն ՍարգսյանԲագրատունիներԿոկորդաբորբՄանրանկարչությունՎիտամին DԿույր աղիքՄիրհավ (պատմվածք)ԿրեատինինԳագիկ ԱԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄրգաշատԱրծիվներԱլբերտ ԱյնշտայնՄիավորված ազգերի կազմակերպությունԺառանգական հիվանդություններՀայկական բանակ (1918-1920)ԽտությունՇնչառությունԱլմա-Աթայի հռչակագիրՔիշ (կղզի)Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀեշտոցային արտադրությունԱզոտԱլպիական մանուշակ (պատմվածք)Սևրի պայմանագիրՕքսիդԱլյումինԱվարայրի ճակատամարտՍան Ստեֆանոյի պայմանագիրԿարմիր կիրակիԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱրյունահոսությունԱլկալիական մետաղներԿտավատՍեռական հարաբերությունԷրեբունի ամրոցԱղասի ԱյվազյանՄյունխհաուզենի համախտանիշԳևորգ ՄկրտչյանԱվշային հանգույցՍիլվա ԿապուտիկյանՀաղպատի վանական համալիրՍիրտԴիզայնԱյրվածքԼևոն Տեր-ՊետրոսյանԱռյուծՈւղիղ խնդիրՌուսաստանՀայկական գորգՄարտիրոս ՍարյանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱլեքսանդր ՊուշկինՄարդու աչքՆաիրի ԶարյանԵրկրորդ համաշխարհային պատերազմ🡆 More