Ակտիվացման Էներգիա

Ակտիվացման էներգիա էներգիայի նվազագույն քանակը, որը պետք է ունենան մասնիկները քիմիական տվյալ ռեակցիայի մեջ մտնելու համար։ Ակտիվացման էներգիան անհրաժեշտ է մասնիկների վանողական ուժերը հաղթահարելու և տրոհվող քիմիական կապերը խարխլելու համար։

Ակտիվացման Էներգիա

Ռեակցվող մասնիկների իրար մոտեցումը հանգեցնում է համակարգի պոտենցիալ էներգիայի աճին։ Առաջացող քիմիական կապերի հետագա ամրապնդմանը և վերջանյութերի մասնիկների իրարից հեռանալուն զուգընթաց՝ համակարգի պոտենցիալ էներգիան նորից փոքրանում է։ Միևնույն ելանյութերից տվյալ վերջանյութերի անմիջական առաջացումը՝ տարրական ակտը, կարող է ընթանալ տարբեր ճանապարհներով։

Ռեակցիան հիմնականում ընթանում է այն ճանապարհով (ռեակցիայի ուղի), որը պահանջում է համակարգի պոտենցիալ էներգիայի նվազագույն աճ։ Այդ ճանապարհով ռեակցող համակարգի վիճակը, երբ համակարգի էներգիան ունի առավելագույն արժեքը, կոչվում է անցումային վիճակ, իսկ համակարգը այդ վիճակում՝ ակտիվացրած կոմպլեքս։ Վերջինիս և ելանյութերի մասնիկների ամենացածր տատանողական էներգիաների մակարդակների տարբերությունը ակտիվացման էներգիան է։ Եթե ելանյութերի լրիվ էներգիան ավելի մեծ է, քան վերջանյութերինը, ապա ռեակցիան էքզոթերմիկ է, հակառակ դեպքում՝ էնդոթերմիկ։

Ռեակցիայի մեջ կարող են մտնել միայն այն մասնիկները, որոնց էներգիան մեծ կամ հավասար է ակտիվացման էներգիաին։ Այսպիսի մասնիկների թիվը որոշվում է Բոլցմանի բաշխումով։

Ակտիվացման էներգիան ռեակցունակությունը բնորոշող, քիմիական ռեակցիայի արագությունը և նրա ջերմաստիճանային կախումը պայմանավորող կարևոր մեծություն է։ Ակտիվացման էներգիայի հաշվումն առայժմ հնարավոր է միայն պարզագույն համակարգերի համար։ Այն սովորաբար որոշում են փորձնական եղանակով՝ քիմիական ռեակցիայի արագության ջերմաստիճանային կախումից։

Մոլեկուլների միջև ընթացող ռեակցիաների համար ակտիվացման էներգիան փոքր է քանդվող քիմիական կապերի էներգիայից և հավասար է մի քանի տասնյակ կկալ/մոլ։ Ազատ ռադիկալների և ատոմների մասնակցությամբ ընթացող ռեակցիաներում այն ավելի փոքր է։

Ակտիվացման ԷներգիաՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտիվացման էներգիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 231 Ակտիվացման Էներգիա

Tags:

ԷներգիաՈւժՔիմիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԼենկթեմուրՄայիսի 1 (տոն)Պարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Դերբայական դարձվածՄովսես ԳորգիսյանՈւրբաթագիրքԱվարայրի ճակատամարտՌուդոլֆ Էրիխ ՌասպեԴիզայնԽՍՀՄ փլուզումՄատենադարանԴաշտանային ցիկլԱսիաԱշոտ Բ ԵրկաթԳեղարքունիքի մարզՊապ թագավորՀարկԿենդանակերպԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Կալցիումի օքսիդԵրիցուկՍևանավանքԱրգանդի միոմաՕքսիդԽատուտիկԿաթվածՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄարդու աչքԱղբյուր ՍերոբՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԶինվորական կոչումներՄովսես ԽորենացիԿաթնասուններՄաշկ (մարդ)ՁայնավորներԿապույտ հազԴաունի համախտանիշԱնուղղակի խնդիրԱնտառԱվշային հանգույցՀայաստանի գետերի ցանկԵրազՀայկական գորգԿալցիումԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄեղրՀրանտ ՄաթևոսյանՕրգազմԱշտարակ (քաղաք)Շիրակի մարզՍննդային ալերգիաՀայկական խոհանոցԷրեբունի ամրոցԱմերիկայի հայտնագործումՎիտամին B12 անբավարարությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԼոբիՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍառը պատերազմՍան Ստեֆանոյի պայմանագիրԽոր ՎիրապԹալեաթ ՄեհմեդԳուլիվերի ճանապարհորդություններըՓիղԲազմացումԵրակների վարիկոզ լայնացումԵրաժշտական գործիքներԿոորդինատային համակարգՄարս (մոլորակ)ՔրիստոնեությունԹոքաբորբՆԱՏՕՀայկական ատոմային էլեկտրակայանՀայկական գամփռԳոյական անունԱստվածաշունչ🡆 More