Ալֆրեդ Վիկտոր Դը Վինյի: ֆրանսիացի գրող

Ալֆրեդ Վիկտոր դը Վինյի (ֆր.՝ Alfred Victor de Vigny, մարտի 27, 1797(1797-03-27), Լոշ - սեպտեմբերի 17, 1863(1863-09-17), rue d'Artois, Փարիզի 8-րդ շրջան), ֆրանսիացի գրող, կոմս։

Ալֆրեդ Վիկտոր դը Վինյի
ֆր.՝ Alfred de Vigny
Ալֆրեդ Վիկտոր Դը Վինյի: ֆրանսիացի գրող
Ծնվել էմարտի 27, 1797(1797-03-27)[…]
ԾննդավայրԼոշ
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1863(1863-09-17)[…] (66 տարեկան)
Վախճանի վայրrue d'Artois, Փարիզի 8-րդ շրջան
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, օրագրի հեղինակ և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունԱլֆրեդ Վիկտոր Դը Վինյի: ֆրանսիացի գրող Ֆրանսիա
ԿրթությունԱնրի IV լիցեյ
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներPoèmes antiques et modernes?, Cinq-Mars?, Chatterton?, Stello?, Q3210611?, Servitude et grandeur militaires? և Q3210858?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա
ԱմուսինLydia Bunbury?
Изображение автографа
Ալֆրեդ Վիկտոր Դը Վինյի: ֆրանսիացի գրող Alfred de Vigny Վիքիպահեստում

1814 թվականից մինչև 1827 թվականները ծառայել է թագավորական բանակում։ 1822 թվականին տպագրվել է նրա «Պոեմներ» անդրանիկ ժողովածուն։ «Սեն-Մար» (հատոր 1—2, 1826) պատմավեպում Վինյին իդեալականացրել է XVII դարի ազնվականական երիտասարդությանը։ «Մարշալ դ՚Անկրի կինը» (1831) պատմական դրամայում պատկերել է ֆեոդալական խռովության շրջանը Ֆրանսիայում՝ Հենրիխ IV-ի մահից հետո։ Զինվորական ծառայության հետ կապված Վինյիի հիշողություններն ամփոփված են «Զինվորի անազատությունն ու վեհությունը» (1835) գրքում։ Ետմահու հրատարակվել են «Ճակատագրեր» (1863) և «Բանաստեղծի օրագիրը» (1867) ժողովածուները։ Չընդունելով բուրժուական հարաբերությունները, բայց տեսնելով ազնվականության քայքայումը, Վինյին չի տարվել հետադեմ ռոմանտիկների՝ հին կարգերը վերականգնելու պատրանքներով։ Այստեղից էլ՝ նրա ստեղծագործության մռայլ հոռետեսությունը, «ամբոխից» վեր կանգնած տառապող անհատի կերպարը («Գայլի մահը», 1843, պոեմ)։ Վինյիի պոեզիան, որ ազդեցություն է գործել պառնասականների վրա (տես «Պառնաս»), աչքի է ընկնում ձևի խստությամբ. միտքը իշխում է զգացմունքի վրա։ Վինյիի առանձին ստեղծագործություններ ժամանակին թարգմանվել են հայերեն և տպագրվել մամուլում։

Երկեր

  • Le Bal (1820).
  • Poèmes (1822).
  • Éloa, ou La Sœur des Anges (1824).
  • Poèmes Antiques et Modernes (1826).
  • Cinq-Mars (1826).
  • Roméo et Juliette (1828, Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետի թարգմանությունը).
  • Shylock (1828, Շեքսպիրի Վենետիկի վաճառականը երկի փոխադրությունը).
  • Le More de Venise (1829, Օթելլոյի թարգմանությունը).
  • La Maréchale d'Ancre (1830).
  • L'Almeh: Scènes du Désert (1831, անավարտ).
  • Stello (1832).
  • Quitte pour la Peur (1833).
  • Servitude et grandeur militaires|Servitude et Grandeur Militaires (1835).
  • Chatterton (1835).
  • Daphné (1837, անավարտ).
  • Les Destinées (1864).
  • Journal d'un Poète (1867).
  • Œuvres Complètes (1883–1885).

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ալֆրեդ Վիկտոր Դը Վինյի: ֆրանսիացի գրող 
Վիքիդարանի պատկերանիշը
Ֆրանսերեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Ալֆրեդ Վիկտոր Դը Վինյի: ֆրանսիացի գրող 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 455 Ալֆրեդ Վիկտոր Դը Վինյի: ֆրանսիացի գրող 
Ալֆրեդ Վիկտոր Դը Վինյի: ֆրանսիացի գրող Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Վիկտոր դը Վինյի» հոդվածին։

Tags:

17971863d:Q309702d:Q3450494ԳրողԼոշԿոմսՄարտի 27Սեպտեմբերի 17Փարիզի 8-րդ շրջանՖրանսերենՖրանսիացի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի դրոշԱտոպիկ մաշկաբորբԱմոնիակՖլուկոնազոլՕրգազմԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՊապ թագավորԵրվանդունիների թագավորությունԿարիճներԶինվորական կոչումներԱրծվաշենՆիկոլ ՓաշինյանԵվրոպական միությունԳարեգին ՆժդեհԿուսաթաղանթԱվետիք ԻսահակյանՀայկական հարցԵրկրաշարժԱկրոստիքոսՀայկ և ԲելԸղձական եղանակԱրևմտյան ՀայաստանՀունական դիցաբանությունՍննդային ալերգիաԱրարատի մարզԳևորգ ՉաուշՀայաստանի Ազգային ժողովՄիքելանջելոԵռվորյակ նյարդի նևրալգիաՀառիճի վանքԾաղկեվանք (Արա լեռ)ՄակարավանքԼուիզա ՆերսիսյանՀայոց լեզվի պատմությունՀայ գրերի գյուտԿիրանց (Տավուշի մարզ)ԲույսերՎարդՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀովհաննես ԱյվազովսկիԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄետրոնիդազոլԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄաթեմատիկաՆյարդային համակարգՎերք Հայաստանի (վեպ)Աֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՎարդավառԱուտիզմԵգիպտոսԱխթալայի վանքՀեպատիտ BԳևորգ ԷմինԱյրին (նորավեպ)Մայք ՊոմպեոՍեղան (երկրաչափություն)ԿաթողիկոսՀայաստանի բուհերի ցանկՁիՎանաձորՀայերԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԴավիթ ԲեկՁկներՄամուլԻրավունքՀամաստեղություն (ցանկ)ՉեռնոգորիաՁվարանի կիստաՀեմոգլոբինՀավասարասրուն սեղանՄագնեզիումՎանի թագավորություն🡆 More