Ալեքսանդր Չուդակով

Ալեքսանդր Պավլովիչ Չուդակով (ռուս.՝ Алекса́ндр Па́влович Чудако́в, փետրվարի 2, 1938(1938-02-02), Շչուչինսկ, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2005(2005-10-03), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանասեր, գրականագետ և գրող, մանկավարժ, Ա.

Պ. Չեխովի ստեղծագործությունների մասնագետ։

Ալեքսանդր Չուդակով
ռուս.՝ Александр Павлович Чудаков
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1938(1938-02-02)
ԾննդավայրՇչուչինսկ, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 3, 2005(2005-10-03) (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱլեքսանդր Չուդակով ԽՍՀՄ և Ալեքսանդր Չուդակով Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանասեր, գրականագետ և արձակագիր
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
ԱմուսինՄարիետա Չուդակովա

Կենսագրություն

1960 թվականին Ալեքսանդր Չուդակովն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1964 թվականից աշխատել է Համաշխարհային գրականության ինստիտուտում, դասավանդել Մոսկվայի պետական համալսարանում, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1983)։ 1987 թվականից հետո եվրոպական և ամերիկյան համալսարաններում կարդացել է ռուս գրականության դասընթաց։ Եղել է Միջազգային չեխովյան ընկերության անդամ։

Չուդակովի գրչին են պատկանում հետևյալ գրականագիտական աշխատությունները. «Չեխովի բանաստեղծական արվեստը» (1971, անգլերեն թարգմանություն՝ 1983), «Չեխովի աշխարհը. ծագում և հաստատում» (1986), «Խոսք - իր - աշխարհ. Պուշկինից Տոլստոյ» (1992)։ Բացի այդ, նա հրապարակել է ռուս գրականության պատմության վերաբերյալ 200-ից ավելի հոդված, պատրաստել և մեկնաբանել Վիկտոր Շկլովսկու, Յուրի Տինյանովի ստեղծագործությունների ժողովածուները։

2000 թվականին «Զնամյա» ամսագրում հրապարակվել է Չուդակովի «Խավարը նստում է հին սանդուղքներին» վեպը, որը 2001 թվականին առաջադրվել է Բուկերյան մրցանակի։ Նույն վեպի համար 2011 թվականին գրողին հետմահու շնորհվել է «Տասնամյակի ռուսական Բուկեր» մրցանակը։ Չուդակովն արժանացել է նաև «Զնամյա» հիմնադրամի մրցանակին (2000)։

Չուդակովը մահացել է 2005 թվականի հոկտեմբերի 3-ին՝ չպարզված հանգամանքներում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքի հետևանքով։ Թաղված է Մոսկվայի Վոստրյակովյան գերեզմանատանը։

Այրին գրականագետ և հասարակական գործիչ Մարիետա Չուդակովան է։

Հիմնական աշխատություններ

  • Поэтика Чехова. — М., 1971;
  • Мир Чехова: возникновение и утверждение. М., 1986;
  • Антон Павлович Чехов: книга для учащихся; [рец.: В. И. Коровин, Л. И. Соболев; ред. Л. А. Белова; худ. Б. Л. Рытман]. — М.: Просвещение, 1987. — 172 с. — (Биография писателя). — Доп. тираж 200 000 экз.
  • Слово — вещь — мир: от Пушкина до Толстого. — М., 1992;
  • Ложится мгла на старые ступени: роман-идиллия. — М. Время, 2012. — 638 с. — (Самое время!) — 13 000 экз. — ISBN 978-5-9691-0801-1.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Александр Павлович Чудаков: Сборник (к 75-летию со дня рождения) / Сост.: С. Г. Бочаров, И. З. Сурат, М. О. Чудакова. — М.: Знак, 2013. — 454 с. — 1000 экз. — ISBN 978-5-9551-0664-9
  • Бочаров С. Г. Синяя птица Александра Чудакова // Новое литературное обозрение: журнал. — 2005. — № 75.
  • Долинин А. А. Памяти А. П. Чудакова // Новое литературное обозрение: журнал. — 2005. — № 75.
  • Рейфилд Д. «Он к величаньям ещё не привык…» // Новое литературное обозрение: журнал. — 2006. — № 77.
  • Соловьёва Т. Незаинтересованность собой. Александр Чудаков // Вопросы литературы: журнал. — 2015. — № 2.

Արտաքին հղումներ

Tags:

Ալեքսանդր Չուդակով ԿենսագրությունԱլեքսանդր Չուդակով Հիմնական աշխատություններԱլեքսանդր Չուդակով ԾանոթագրություններԱլեքսանդր Չուդակով ԳրականությունԱլեքսանդր Չուդակով Արտաքին հղումներԱլեքսանդր Չուդակով19382005d:Q2030552Անտոն ՉեխովԳրականագիտությունԳրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀյուսիս-Ղազախստանյան մարզՀոկտեմբերի 3Ղազախական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄոսկվաՌուսաստանՌուսերենՓետրվարի 2

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բաթումի պայմանագիրՄարգինալացումԱռողջ ապրելակերպՄագնեզիումԳործադիր իշխանությունՀամանուններՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Վահագն Դավթյան22-րդ դարԴվինՄայրցամաքՀին աստվածներ (դրամա)Սարդարապատի հերոսամարտԵրևանի պետական համալսարանԵգիպտոսՀամախառն ներքին արդյունքՆեմեսիս գործողությունԴավիթ ՄուրադյանՎազգեն ՍարգսյանՍիամանթոԱմենայն Հայոց ԿաթողիկոսՄայիսի 1 (տոն)ՄատենադարանԱրեգակնային համակարգԱյբուբենԳարեգին ԲՀայաստանի Ազգային ժողովԻմպրեսիոնիզմՅուպիտեր (մոլորակ)Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Հայկական խոհանոցԿարմրուկԲիբլիական (պոեմ)Հուլիոս ԿեսարԱլեն ՍիմոնյանԶոլի ԱդոկՎրաստանՄակդիրԹթվածինԵրազԼեհաստանԱրաբական Միացյալ ԷմիրություններՄարքեթինգԹթուներՕրենսդիր իշխանությունԵրևանՍերմԲուլինգՁվարանի կիստաԾաղիկՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԵրկրաշարժՓողՖոտոսինթեզՊարբերական աղյուսակՍպիտակուցներԹալեաթ ՄեհմեդՍպիրտՁգողականությունԼոբիՀայկական հարցԱնորոշ դերբայԿոտորակ (մաթեմատիկա)Կրծքավանդակի ցավԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԳևորգ ԷմինԱղասի ԱյվազյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՌուսական կայսրությունՄաշկաբորբԱրևածաղիկԿապ (խոսքի մաս)Հայաստանի Կարմիր գիրքԴեղանյութերՏաթևի վանք🡆 More