Ազգային Գրադարան

Ազգային գրադարան, գրադարան կամ գրադարանների խումբ, պահվում են ազգային ռեսուրսների աջակցությամբ, որոնք սովորաբար պատասխանատու են ազգային մատենագրության հրատարակման և ազգային մատենագիտական տեղեկատվական կենտրոնի ներդրման համար։ Ազգային գրադարանները գործում են ի շահ երկրի հասարակության։

Ազգային Գրադարան
Կոնգրեսի գրադարանի գլխավոր ընթերցասրահ

Ազգային գրադարանները հիմնականում ձգտում են հավաքել և պահպանել արժեքավոր գրքեր և փաստաթղթեր։

Սահմանում

Կա ազգային գրադարանների մեծ բազմազանություն և դրանց նկատմամբ կիրառվում են միայն ամենաընդհանուր սահմանումները։ Գրադարանային ասոցացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի տվյալներով՝ մոտ 175 հաստատություն կատարում է նույն գործառույթը, այդ թվում՝ ոչ պաշտոնական։

Ազգային գրադարանը պարտավորվում է հավաքել և պահպանել ազգի գրականությունը երկրում և նրա սահմաններից դուրս։ Այսպիսով ազգային գրադարանները այն գրադարաններն են, որոնց համայնքը ազգն է որպես ամբողջություն։ Օրինակները ներառում են Բրիտանական գրադարանը և Ֆրանսիայի Ազգային գրադարանը Փարիզում։

Կան ազգային գրադարանի ավելի լայն սահմանումներ, որոնք քիչ ուշադրություն են դարձնում պահոցի գործառույթին։

Ժամանակակից ազգային գրադարաններ

1980-ական թվականների վերջին ԱՄՆ-ում, իսկ ավելի ուշ Ճապոնիայում և Արևմտյան Եվրոպայում երևան են եկել ազգային էլեկտրոնային գրադարանները։

Պատմություն

Ծագում

Առաջին ազգային գրադարանները սկիզբ են առնում թագավորական հավաքներից։

Ֆրանսիայի ազգային գրադարանը սկիզբ է առել թագավորական գրադարանից, որը հիմնադրել է Շառլ Իմաստունը Լուվրի պալատում 1368 թվականին։ Շառլը ձեռագրերի հավաքածու է ստացել Հովհաննես II-ից և դրանք Սիթի պալատից (ֆր.՝ Palais de la Cité) հանձնել է Լուվր։ Առաջին հայտնի գրադարանավարն է եղել Կլոդ Մալեն՝ թագավորի անձնական սպասավորը։ Եվս մեկը 1380 թվականին ստեղծել է Ժան Բլանշեն, իսկ 1411 և 1424 թվականներին՝ Ժան դե Բեգը։ Շառլ V-ը եղել է կրթության հովանավոր և խրախուսել է գրքերի հավաքորդությունն ու ստեղծումը։ Հայտնի է, որ նա օգտագործել է Նիկոլայ Օրեսմին, Ռաուլ դե Պրեսլեին և ուրիշներին հին տեքստերը թարգմանելու համար։ Շառլ Խելագարի մահից հետո այդ հավաքածուն միակողմանի կարգով գնել է Ֆրանսիայի անգլիացի ռենգենտ հերցոգ Բեդֆորդը, որը այն Անգլիա է տեղափոխել 1424 թվականին։ Հավաքածուն նրա մահից հետո ցրվել է։

Ազգային գրադարան ստեղծելու առաջին նախագիծը մշակել է անգլիացի մաթեմատիկոս Ջոն Դին, որը 1556 թվականին Մարի Թյուդորին է ներկայացրել հին գրքերը, ձեռագրերը և ձայնագրությունները պահպանելու և ազգային գրադարան ստեղծելու հեռանկարային պլան, բայց նրա առաջարկությունը չի ընդունվել։

Անգլիայում սըր Ռիչարդ Բեթլիի՝ թագավորական գրադարան ստեղծելու առաջարկությունը, որը հրապարակվել է 1694 թվականին, խթանել է այդ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը։ Սըր Ռոբերտ Կոտոնը՝ Կոննինգտոնի առաջին բարոնետը, որը անտիկվարիատի հարուստ հավաքորդ էր, հավաքել է այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ մասնավոր հավաքածուն և ստեղծել է «Բամբակե գրադարանը»։ Վանքերի լուծարումից հետո շատ թանկարժեք և հին ձեռագրեր, որոնք պատականում էին վանական գրադարաններին, սկսել են տարածվել հավաքորդների շրջանում, որոնցից շատերը չգիտեին ձեռագրերի մշակութային արժեքը։ Սըր Ռոբերտի հանճարը կայանում էր այդ հին փաստաթղթերի որոնման, գնման և պահպանման մեջ։ Նրա մահից հետո թոռը գրադարանը կտակել է ազգին՝ որպես նրա ազգային գրադարան։ Այդ փոխանցումով էլ հիմք է դրվել Բրիտանական գրադարանի ձևավորմանը։

Ազգային գրադարաններ

Ազգային Գրադարան 
Գրքերի և ձեռագրերի հավաքորդ սըր Հանս Սլոունի հավաքածուն կտակվել է Բրիտանական թանգարանին

Ըստ որոշ տվյալների՝ առաջին ազգային գրադարանը հիմնադրվել է 1753 թվականին՝ որպես Բրիտանական թանգարանի մաս։ Այդ նոր հաստատությունը, որը չէր պատկանում ո՛չ եկեղեցուն, ո՛չ թագավորին ազատ և բաց էր մարդկանց համար և ձգտում էր հավաքել բոլոր թանկարժեք գիտելիքները։ Թանգարանի հիմքը բժիշկ և հնագետ Հանս Սլոունի կամքն էր, որն իր կյանքի ընթացքում հավաքել էր բացառիկ հավաքածու, որը կտակել է ազգին 20 000 ֆունտ ստերլինգով։

17-րդ դարում Ժան Օգյուստ դե Տուի Ֆրանսիայի ազգային գրադարանի գրադարանավար նշանակվելը հիմք է դրել զարգացման շրջանին, որի շնորհիվ այն դարձել է աշխարհի ամենամեծ և հարուստ գրքերի հավաքածուն։ Գրադարանը բացվել է 1692 թվականին Լուվուայի նախարարի որդու՝ Լուվուա աբբայի ղեկավարությամբ։ Աբբա Լուվուային փոխարինելու է եկել աբբա Բինիոն կամ, ինչպես նրան անվանում էին, Բինիոն II-ը, որը նախաձեռնել է գրադարանային համակարգի առաջին բարեփոխումը։ Ստեղծվել են կատալոգներ։

Ֆրանսիական հեղափոխության օրոք, երբ արգելանք է դրվել ազնվականների և հոգևորականների մասնավոր գրադարանների վրա, հավաքածուները աճել են մինչև 300 000 հատոր։ 1795 թվականին Ֆրանսիայի առաջին հանրապետության ստեղծումից հետո (որոշ տվյալներով՝ 1792 թվականի սեպտեմբերին) «Ասամբլեան դյու Ռոյի գրադարանը հռչակել է ազգային սեփականություն, իսկ հաստատությունը վերանվանվել է Ազգային գրադարան։ Չորս դար անց թագի վերահսկողությունից հետո այս մեծ գրադարանը դարձել է ֆրանսիացի ժողովրդի սեփականությունը»։

Սլոանի հավաքածուն ներառում էր մոտ 40 000 տպագիր գիրք և 7 000 ձեռագիր, նաև փորագրանկար և նկար։ 1753 թվականի Բրիտանական թանգարանի մասին օրենքը իր մեջ ներառել է նաև Բամբակի գրադարանը և Հարլի Ռոբերտի գրադարանը։ 1757 թվականին դրանց է միացել նաև Թագավորական գրադարանը, որը հավաքել էին տարբեր բրիտանական միապետներ։

Գիտնականնների համար առաջին ցուցապատկերասրահները և ընթերցասրահները բացվել են 1759 թվականի հունվարի 15-ին, իսկ 1757 թվականին Ջորջ III թագավորը նրան ընձեռել է երկրում հրատարակված յուրաքանչյուր գրքի կրկնօրինակի իրավունք, ինչը հնարավորություն է տվել թանգարանի գրադարանի ընդլայնմանը։

Հայաստանի ազգային գրադարան

Հայաստանի ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցն է։ Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել և պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականի հուլիսի 4-ին։ Գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում։ 2020 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է ընտրվել Աննա Չուլյանը։

Տես Նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Humphreys, K. W. A National Library in Theory and in Practice. — London: British Library, 1988. — (Panizzi Lectures 1987). — ISBN 9780712301534
Ազգային Գրադարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային գրադարան» հոդվածին։

Tags:

Ազգային Գրադարան ՍահմանումԱզգային Գրադարան Ժամանակակից ազգային գրադարաններԱզգային Գրադարան ՊատմությունԱզգային Գրադարան Հայաստանի ազգային գրադարանԱզգային Գրադարան Տես ՆաևԱզգային Գրադարան ԾանոթագրություններԱզգային Գրադարան Արտաքին հղումներԱզգային Գրադարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի լեռներՕլիմպիական սպորտաձևերԽորանարդՀովհաննավանքՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՊահքՏերունական աղոթքՄարմնի զանգվածի ինդեքսԽաչքարԿիլիան ՄբապպեԱլպիական մանուշակ (պատմվածք)ՍտորոգյալՔրիստափոր Կոլումբոս8 նոր ժամադրություններԷնդոմետրիոզՔառակուսի մետրԱրյան ընդհանուր հետազոտությունՄարտԱրենիի քարանձավՀին ԿտակարանՀովհաննես ՇիրազՄարդու պապիլոմավիրուսՇիրակի մարզՍև անգղԵս և նաՀավասարասրուն սեղանԲելառուսԳեղարդի վանքԱրեգակնային համակարգՀայկական ֆիլմերի ցանկՀայերենՍողուններՆիկոլա ՏեսլաԲրուցելոզԱղանդավորությունԱզատի ջրամբարԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՆեմեսիս (դիցաբանություն)ԱստղաշուշանԱնլռելի զանգակատունՌուբեն ՄաթևոսյանԳովազդԱնանուխՀոմոցիստեինՄեծ ՀայքԱրաքսՏավուշի մարզԱստվածային կատակերգությունԸնձառյուծՄխիթարյան միաբանությունԿոկորդի քաղցկեղԿատաղությունՍրտամկանի ինֆարկտԱդոլֆ ՀիտլերՀայերենի կետադրությունՀյուսիսային ԱմերիկաԺամՀարավային ԱմերիկաՀիրիկՀռոմՎիտամին DՈւղղագրությունՎիտամին B6ԱմոթույքՉեխիաԼուսինԱրագածոտնի մարզՍտորակետԲեթմեն։ ՍկիզբըՈւղիղ խնդիրԶինվորական կոչումներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՇիզոֆրենիաԱրյունահոսություն🡆 More