Ագրոանտառբարելավում

Ագրոանտառբարելավում, անտառտնտեսական միջոցառումների համալիր, որոնք իրականացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վրա բնական գործոնների (երաշտ, չորահողմ, հողի էրոզիա և մշակաբույսերի բերքատվությանը խանգարող անբարենպաստ ազդակներ) բացասական ազդեցության նվազեցման նպատակով։ Հիմնված է անտառի հողապաշտպան, ջրակարգավորիչ և այլ պաշտպանական հատկանիշների վրա։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։

Ագրոանտառբարելավում
Անտառատափաստանային շրջան

Կիրառական նշանակություն

Ագրոանտառբարելավում 

Ագրոանտառբարելավումը բարերար ազդեցություն է ունենում կլիմայի և հողի վրա, մասամբ կանոնավորում է տեղումների քանակը, շրջապատի հողի ու գետերի ջրային ռեժիմը, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, նվազեցնում քամիների վնասակար ազդեցությունը, արգելակում հողի էրոզիան, ամրացնում ավազուտները։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։

Լեռնային շրջաններում ագրոանտառբարելավում զուգակցվում է խոտացանությամբ և ջրատեխնիկական կառույցներով։

Անտառբարելավման շրջաններ

Ըստ անտառաճեցման պայմանների' տարածքը բաժանվում է անտառբարելավման շրջանների (ագրոանտառբարելավման շրջանացում), որի հիմքում դրվում են հողակլիմայական, ջրաբանական, երկրաբանական, տեղագրական գործոնները և գյուղատնտեսական ուղղվածությունը։ Շրջանացումն օգտագործում են ագրոանտառբարելավման միջոցառումների նախագծման, ծառաթփային տեսակաշարի ընտրության, անտառաշերտերի հիմնադրման, դրանց մշակման ագրոտեխնոլոգիական միջոցառումների պլանավորման նպատակներով։

Ագրոանտառբարելավումը Հայաստանում

ՀՀ-ում ագրոանտառբարելավումը սկսվել է 1926 թվականից։ Ագրոանտառբարելավման աշխատանքներ են կատարվել Կոտայքի մարզի Ողջաբերդ և Գառնի գյուղերի շրջակայքում, Արագածոտնի և Սյունիքի մարզերի էրոզիայի ենթարկված լեռնալանջերի և Սևանի ջրերից ազատված ավազուտների վրա։

Ագրոանտառբարելավումը նաև անտառաբուծության բնագավառ է, որն ուսումնասիրում է անտառտնկարկների միջոցով գյուղատնտեսական հողահանդակների արդյունավետության բարձրացման տեխնոլոգիական և կազմակերպական հարցեր։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1965-1968 թվականին ստեղծվել են 14,9 հազար հա անտառային զանգվածներ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ագրոանտառբարելավում 

Tags:

Ագրոանտառբարելավում Կիրառական նշանակությունԱգրոանտառբարելավում Անտառբարելավման շրջաններԱգրոանտառբարելավում ը ՀայաստանումԱգրոանտառբարելավում ԾանոթագրություններԱգրոանտառբարելավումԵրաշտՀողի էրոզիաՄշակաբույսեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷներգիաԼոռու մարզԱղանդավորությունՎիտամին B12 անբավարարությունՀայոց ցեղասպանությունՀայաստանի ամերիկյան համալսարանՀեմոգլոբինԿիլիկիայի հայկական թագավորությունԵվրոպական միությունՀայ ֆիդայիներՀոգեբանական մանիպուլյացիաԱստվածՀեշտոցԱՄՆ-ի նախագահների ցանկԻրաքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄիսաք ՄեծարենցՇագանակագեղձի բարորակ գերաճՈղնաշարՍևանա լիճԴաշտանային ցիկլԷջմիածնի Մայր ՏաճարՍեռական հարաբերությունԳլաուկոմաՀայաստանի Հանրապետության բնակչությունԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՀայաստանի բուհերի ցանկԱղասի ԱյվազյանԳորշ գայլՇվեյցարիաՇվեդիաՀայկական մուֆլոնՈրոշիչՀայերեն ՎիքիպեդիաԱրաբոԱրտաշեսյանների թագավորությունԸնտանիքՎերք Հայաստանի (վեպ)ՀամաստեղություններԿրիաներԱտամհատիկԱրտավազդ (մրցանակ)Գևորգ ՉաուշԳրիգոր ԶոհրապԱվշային համակարգԲրազիլիաՍակուրաՀին աստվածներ (դրամա)ԱնգլերենԲույսերԼևոն ՇանթՎերածնունդՍտորոգյալՈրոնողական ռոբոտԳլխուղեղի ուռուցքԳենդերային ինքնությունՀայաստանի թռչունների ցանկՀոլոքոստՀովհաննես ԱյվազովսկիՔարահունջՀայոց պատմությունԱրա Գեղեցիկ և ՇամիրամԿուսությունԱուտիզմՀեռուստատեսային կենտրոնՀովհաննես ԹումանյանՀենրիխ ՄխիթարյանՎիտամին B6Իոսիֆ ՍտալինԳերճնշումԳառնու հեթանոսական տաճարԲրոնխիալ ասթմաՂազախստանՁկներԹակուբոկու ԻսիկավաՄշակույթԲայՉինաստան🡆 More