Ռուսաստանի ներխուժումը Ուքրաինա կամ Ռուս-ուքրանական պատերազմ (2022), զինուած հակամարտութիւն Ռուսաստանի եւ Ուքրաինայի միջեւ, որ սկսաւ 2022 փետրուար 24-ին՝ Ռուսաստանի կողմէ Ուքրանիա ներխուժմամբ։ Պատերազմին նախորդեց Ռուսաստանի կողմէ Տոնեցքի Ժողովրդական Հանրապետութեան (ՏԺՀ) եւ Լուկանսքի Ժողովրդական Հանրապետութեան (ԼԺՀ) անկախութեան ճանաչումը։
Ռուսաստանի ներխուժում Ուքրանիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
| |||||
Հակառակորդներ | |||||
ՏԺՀ ԼԺՀ Աջակցություն
| Կաղապար:Դրօշաւորում/Ուկրաինա | ||||
Հրամանատարներ | |||||
Ռուսաստան Վլատիմիր Փութին Ռուսաստան Միխայիլ Միշուստին Ռուսաստան Սերկէյ Շօյկու | Կաղապար:Country data Ուկրաինա Վոլոտիմիր Զելենսքի Կաղապար:Country data Ուկրաինա Տենիս Շմիկալ Կաղապար:Country data Ուկրաինա Ալեքսեյ Ռեզնիքով | ||||
Կողմերու ուժեր | |||||
Կաղապար:Դրօշաւորում/Ուքրանիա
|
Մոսկուայի ժամանակով մօտաւորապէս ժամը 05:30-ին (UTC+3) նախագահ Վլատիմիր Փութին յայտարարեց Ուքրանիան «ապառազմականացնելու» «յատուկ գործողութեան» մասին, որմէ վարկեաններ ետք հրթիռային հարուածներ սկսան Ուքրանիայի տարբեր վայրերու վրայ։ Ռուսական զօրքերը բոլոր կողմերէն ներխուժեցին ուքրանական տարածքը՝ Ռուսաստանի մայրցամաքային տարածքէն, Պելառուսէն եւ Ղրիմէն։ Միեւնոյն ժամանակ, ՏԺՀ-ի եւ ԼԺՀ-ի զինուած ուժերը սկսան ռազմական գործողութիւններ Ուքրանիայի Զինուած ուժերու դէմ Տոնպասի ամբողջ ճակատային գիծի երկայնքով։
Ուքրանիայի նախագահ Վոլոտիմիր Զելենսքի յայտնեց, որ այս ռազմական գործողութիւններու հիմնական նպատակը Ուքրանիայի՝ որպէս պետութեան կազմալուծումն է։ Ուքրանիան յայտարարած է Ռուսաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններու խզման մասին։
Ռուսաստանի ներխուժումը արժանացաւ միջազգային համատարած դատապարտման, ներառեալ Ռուսաստանի դէմ պատժամիջոցների կիրառմամբ, մինչդեռ Ռուսաստանի մէջ հակապատերազմական բողոքի ցոյցերն ուղեկցուեցան զանգուածային ձերբակալութիւններով։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ռուսաստանի ներխուժում Ուքրանիա (2022), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.