Ալ Պաչինո (անգլ.՝ Alfredo James Al Pacino, իսկական անուն ազգանունը Ալֆրեդո Ջեյմս Պաչինո, ապրիլի 25, 1940(1940-04-25), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի ամերիկացի հանրահայտ դերասան, նաև ռեժիսոր։
Ծնվել է 1940 թվականի ապրիլի 25-ին Նյու Յորքում, ԱՄՆ, իտալոամերիկացի Սալավատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա ընդամենը 2 տարեկան էր։ Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվեց հարավային Բրոնքս և բնակվում էր մոր ծնողների Ջեյմս և Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կոռլեոնե ընտանիքից էին։
Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերում։ «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար՝ Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի։
Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դեր։ 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն։
Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում։ 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով։ Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան։
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է։
Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 3-ական ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է։
Առավել հայտնի դերերն են.
տարեթիվը | ֆիլմի անվանումը | բնօրինակ անվանումը | հերոսը |
---|---|---|---|
1972 | Կնքահայրը | The Godfather | Մայքլ Կոռլեոնե |
1973 | Սերպիկո | Serpico | Ֆրենկ Սերպիկո |
1974 | Կնքահայրը 2 | The Godfather: Part II | Մայքլ Կոռլեոնե |
1983 | Սպիով դեմքը | Scarface | Տոնի Մոնտանա |
1990 | Դիկ Թրեյսի | Dick Tracy | Բիգ Բոյ Կապրիզ |
1990 | Կնքահայրը 3 | The Godfather: Part III | Մայքլ Կոռլեոնե |
1991 | Ֆրենկին և Ջոննին | Frankie and Johnny | Ջոննի |
1992 | Ամերիկացիները | Glengarry Glen Ross | Ռիկկի Ռոմա |
1992 | Կնոջ բույրը | Scent of a Woman | Ֆրենկ Սլեյդ, պաշտոնաթող փոխգնդապետ |
1993 | Կառլիտոյի ուղին | Carlito’s Way | Կառլիտո Բրիգանտե |
1995 | Տապ | Heat | լեյտենանտ Վինսենթ Հաննա |
1996 | Քաղաքապետարան | City Hall | քաղաքապետ Ջոն Պապպաս |
1997 | Դոննի Բրասկո | Donnie Brasco | «ձախլիկ» Բենջամին Ռուջերիա |
1997 | Սատանայի դատապաշտպանը | The Devil’s Advocate | Ջոն Միլտոն |
2002 | Անքնություն | Insomnia | դետեկտիվ Ուիլլ Դորմեր |
2002 | Սիմոնա | Simone | Վիկտոր Տարանսկի, ռեժիսոր |
2003 | Ջիլյի | Gigli | Ստարկմեն |
2004 | Վենետիկցի առևտրականը | Merchant of Venice | Շեյլոք |
2005 | Փողեր երկուսի համար | Two for the Money | Ուոլտեր Էբրամս |
2007 | 88 րոպե | 88 Minutes | Ջեք Գրեմմ |
2007 | Օուշենի 13 ընկերները | Ocean’s Thirteen | Ուիլլի Բենկ |
2008 | Դու չգիտես Ջեքին | You Don't Know Jack | բժիշկ Ջեք Գևորգյան |
Ընդհանուր թվով ստացել է 35 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 41-ի, որոնց թվում
ստացել է նաև 2 Էմմի (մրցանակ), 1 BAFTA, 2 Դավիդ դի Դոնատելլոյի մրցանակ, Վենետիկի կինոփառատոնի 2 մրցանակ և այլն։
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու կերպար՝
(ոչ ամբողջական ցանկ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ Պաչինո» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ալ Պաչինո, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.