Ռիլա վանք․ Սուրբ Յովհաննէսի վանք, ծանօթ որպէս Ռիլա վանք (պուլկ․՝ Рилски манастир, Rilski manastir) եւ կամ Իվան վանք (Sveti Ivan Rilski, պուլկ․՝ Рилски манастир „Свети Иван Рилски“)։ Ուղղափառ եկեղեցուոյ մեծագոյն վանքը Պուլկարիոյ մէջ։ Կը գտնուի Ռիլա լեռնաշղթային վրայ, Ռիլա գետի հովիտին մէջ։
Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան | |
---|---|
Ռիլա վանք | |
պուլկար․՝ Рилски манастир | |
Ռիլա վանք | |
Երկիր | Պուլկարիա |
Հիմնադրուած է՝ | 946 |
Տարածութիւն | 11 հեկտար |
ԲԾՄ | 1147 մեթր |
Փոստային ցուցանիշ | 2643 |
Հիմնադիր | Ռիլայի Սուրբ Յովհաննէս |
Պաշտօնական կայքէջ | rilskimanastir.org |
Ռիլա վանքը կը գտնուի Ռիլա լեռնաշղթային վրայ, 1147 մեթր բարձրութեան վրայ եւ մայրաքաղաք Սոֆիայէն 117 քլ․ դէպի հարաւ։ Վանքը կը գրաւէ 8800մ² տարածութիւն մը։
Հիմնադրուած է Ժ․րդ դարուն եւ ըստ աւանդութեան՝ Սուրբ Յովհաննէս ճգնաւորին կողմէն, Պետրոս Ա․ ցարին թագաւորութեան ընթացքին (927-968)։ Պուլկարիոյ մշակութային, պատմական եւ ճարտարապետական կարեւորագոյն յուշարձաններէն է։ Պուլկարիոյ եւ հարաւային Եւրոպայի զբօսաշրջիկութեան կեդրոններէն է։ Կը բաղկանայ հինգ գմբէթներէ, աշտարակէ մը եւ միաբաններու խցիկներէ։
Վանքը պատկերացուած է պուլկարական 1 «լեւ» թղթադրամին (հրատարակուած 1999-ին) ետեւի երեսին։
1976-ին յայտարարուած է Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ռիլա վանք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.