«Աստղային Պատերազմներ: Բաժին V: Կայսրութիւնը Ետ Կը Հարուածէ»,(անգլ.՝Star Wars: Episode IV – The Empire Strikes Back) բեմադրիչ Իրվին Քերշնըրի ֆիլմերէն, որու գլխաւոր դերերը կը մարմնաւորեն Մարք Հեմիլը, Հարիսըն Ֆորտը, Քերի Ֆիշըրը, Փիթըր Քաշինկը, Ալեք Կինէսը, Անթընի Տենյըլզը, Քէննի Պէյքըրը, Փիթըր Մեյհիւն, Տէյվիտ Փրոզը, Ճէյմզ Ըրլ Ճոնզը: «Աստղային Պատերազմներ» ֆիլմաշարի երկրորդ նկարահանուած ֆիլմն է, թէեւ ան կը հանդիսանայ որպէս ֆիլմաշարի հինգերորդ մաս: Ֆիլմը արժանացած է բազմաթիւ մրցանակներու:
Աստղային Պատերազմներ: Բաժին V: Կայսրութիւնը Ետ Կը Հարուածէ | |
---|---|
Star Wars: Episode IV – The Empire Strikes Back | |
Բեմադրիչ | Իրվին Քերշնըր |
Արտադրիչ | Կէրի Քըրդզ |
Գրագէտ | Ճորճ Լուքըս |
Երաժշտութիւն | Ճոն Ուիլլիամզ |
Կինեմատոգրաֆիստ | Կիլպըրդ Դէյլըր |
Արտադրող ընկերութիւններ | Lucasfilm, 20th Century Fox |
Թողարկման թուական | 21 Մայիս, 1980 |
Տեւողութիւն | 124 վայրկեան |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերէն |
Պիւտճէ | $18–33 Միլիոն |
Շահոյթ | $534.1–538.4 Միլիոն |
Տիեզերական շարքի հինգերորդ բաժնին մէջ Ծիր Կաթինի համար մղուող պատերազմը կը վատթարանայ: Կայսրին զօրքը մաս-առ-մաս յարձակումներ կը սկսի ապստամբներուն եւ անոնց կողմնակիցներուն դէմ: Հան Սօլոն եւ թագուհի Լէյեան կը պահուըտին Հեթամբային Քաղաքին մէջ, ուրկէ անոնց գերի կը վերցնէ Տարթ Վեյտըրը: Այդ ժամանակ Լուք Սքայուաքըրը կը գտնուէր Տակոպըր մոլորակի խորհրդաւոր անտառներուն մէջ: Այնտեղ վարպետ Ճետայ Եօտան երիտասարդ ասպետին կը սորվեցնէ ուժ ձեռք բերելու գաղտնիքը: Լուքը նոյնիսկ չէր կրնար ենթադրել, թէ որքան շուտ իրեն պէտք պիտի ըլլային ծեր վարպետին տուած գիտելիքները, որովհետեւ իրենց կը սպասէր իրենց ուժերը գերազանցող մարտ կայսրի եւ Տարթ Վեյտըրի դէմ:
դերասան | Դեր |
---|---|
Մարք Հեմիլ | Լուք Սկայուաքըր |
Հարիսըն Ֆորտ | Հան Սօլո |
Քերի Ֆիշըր | արքայադուստր Լէյա Օրկանա |
Փիթըր Քաշինկ | Կրանտ Մոֆ Թարքին |
Ալեք Կինէս | Պեն Օպի-Ուան Քընոպի |
Անթընի Տենյըլզ | C-3PO |
Քէննի Պէյքըր | R2-D2 |
Փիթըր Մեյխյու | Չուպաքա |
Տէյվիտ Փրոզ | Տարդ Վեյտըր |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Աստղային Պատերազմներ։ Բաժին Ե։ Կայսրութիւնը Ետ Կը Հարուածէ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.