Մոհամադ-Ալի Ֆարդին (պարս.՝ محمدعلی فردین, ապրիլի 7, 1930(1930-04-07), Թեհրան, Իրան - ապրիլի 6, 2000(2000-04-06), Թեհրան, Իրան), իրանցի ականավոր դերասան, կինոռեժիսոր և ազատ ոճի ըմբիշ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մոհամադ Ալի Ֆարդին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1930 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | ապրիլի 6, 2000 (69 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Բեհեշտ-է Զահրա |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր |
Ֆարդինը ծնվել և մեծացել է Թեհրանի հարավային աղքատ թաղամասում։ Նա երեք երեխաներից ավագն էր։ Վաղ հասակից հրապուրվել է ըմբշամարտով, աչքի ընկել պարապմունքների ու մրցումների ժամանակ։ Դպրոցն ավարտելուց հետո անդամագրվել է ռազմաօդային ուժերին։ Զորացրվելով՝ շարունակել է ըմբիշի կարիերան, արծաթե մեդալ է նվաճել 1954 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, հաջորդ տարում էլ զբաղեցրել է չորրորդ տեղը։
Ֆարդինն իրանական կինոյի համբավված, առաջատար դերասան էր, հայտնի էր « Սրտերի արքա» պատվանունով, որը նրան տրվել էր իրանական համանուն ֆիլմում ( Սոլթան Ղալբհա ) գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելուց հետո։
Նա փառքի է հասել 1960-ականներին։ Միջին իրանցիների համար նա հերոսական կերպար էր և ոչ իրանական կինոաստղերի այլընտրանք էր հանդիսանում։ Նկարահանվել է հիմնականում կարծրատիպային դերերում՝ մարմնավորելով ոսկե սիրտ ունեցող, խեղճ, կոպիտ տղայի, ով վերջում նվաճել է աղջկան։ Նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերից են « Behesht Door Nist»-ը, «Ghazal»-ը և «Ganje Qarun»-ը։ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նա նկարահանվել է ևս երկու ֆիլմում՝ Բար Ֆարազ-է-Ասեմանհա և Բարզախիհա ։
Ֆարդինը նկարահանվել է նաև հնդկա-իրանական բոլիվուդյան «Սուբահ օ Շամ» ֆիլմում (1972), որտեղ նրա խաղընկերներն են Վահիդա Ռեհմանը, Սանջև Կապուրը, Սիմին Ղաֆարին և Ազարը։ Ֆիլմի ռեժիսորն է Թապի Չանակյան։ Նրա ձայնը ֆիլմում կրկնօրինակել է Սաթյեն Կապպուն։
Իր կյանքի հետհեղափոխական գրեթե ողջ շրջանում Ֆարդինին արգելել են աշխատել կինոյում։ Նա կարողացել է նկարահանվել միայն մեկ՝ «Բարզախի -հա» ֆիլմում, որը թողարկվել է 1982 թվականին և հանգեցրել ցմահ արգելանքի։ Եվս մեկ ֆիլմ՝՝ կինոռեժիսորԻրաջ Ղադերիի The Imperiled-ը, գլխավոր դերերում ունեցել է չորս նախահեղափոխական տղամարդ աստղեր։ Օտար ներխուժմանը դիմակայելու իր հայրենասիրական պատմությամբ դա Ֆարդինի, Մալեք-Մոտիեյի, Ղադերիի և Ռադի համար հնարավորություն էր հետհեղափոխական մթնոլորտում վերստին դրսևորվելու որպես դերասան, վերականգնելու իրենց վտանգված դերասանական կարիերան։ Ֆիլմը հիթային էր և կինոթատրոններում ցուցադրվելու իր կարճ ժամանակահատվածում դարձավ բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ բերած իրանական ֆիլմը։ Բայց շուտով այն արգելվեց, և, հետևաբար, չորս դերասաններին արգելեցին աշխատել։ Ֆիլմի հեղինակը նախահեղափոխական դարաշրջանում կայացած գրող և ռեժիսոր Սաիդ Մոթալեբին էր։ Նա բազմիցս պատմել է այն մասին, թե ինչպես են արգելվել ֆիլմն ու դերասանները։ Մոթալեբին գրում է.
Մի ուրբաթ պարոն Մոհսեն Մախմալբաֆը հավաքեց մի քանի հոգու, և նրանք սկսեցին ստորագրահավաք մի խնդրագրի համար, որտեղ գրված էր. «Մենք հեղափոխություն ենք արել, մինչդեռ այս դերասանները օրինազանցներ են»։ Ստորագրությունները հավաքում էին հենց թատրոնի դիմաց՝ Թեհրանի համալսարանի մոտ գտնվող Հեղափոխության հրապարակում։ Ասում էին. «Տեսեք, թե ինչպես են թատրոնները մարդաշատ, իսկ ուրբաթ օրը աղոթատեղիները՝ ամայի»։ Այդպես արգելեցին իմ ֆիլմը։ Հետո մի լրագրող, որին ուղարկել էին մեր ֆիլմի մասին ինչ-որ բան հարցնելու, գնաց ու ասաց այն ժամանակվա վարչապետին ( Միր-Հոսեյն Մուսավիին ). «Կինոթատրոններում մի ֆիլմ է ցուցադրվում, որի հեղինակները ցանկանում են համոզել, որ հեղափոխության հաղթանակի համար կռված մարդիկ պրոբլեմատիկ են»։ Վարչապետը պատասխանեց. «Դրանք անպիտան մտավորականների մնացորդներ են, որոնք շուտով գնալու են պատմության աղբանոցը»։ Մալեք-Մոտիեյը դարձավ գործազուրկ և իր ավտոտնակը վերածեց հրուշակեղենի խանութի։ Ղադերին բրնձի մի քանի պարկ դրեց իր աշխատասենյակում և դարձավ բրնձի առևտրական։ Ֆարդինն էլ հրուշակեղենի խանութ բացեց, և երբ գնում էի նրան հյուր, դրսում սպասում էի այնքան ժամանակ, մինչև բոլոր հաճախորդները դուրս գային, որպեսզի նա ինձ տեսնելիս չամաչի։ Այս ամենը պայմանավորված էր անտրամաբանական մոլեռանդությամբ, որը ես երբեք չեմ ների։
Ֆարդինը մահացավ սրտի կանգի հետևանքով 2000 թվականի ապրիլի 6-ին՝ 69 տարեկան հասակում։ Նրա մահվան լուրը գրեթե անտեսվեց պետական ռադիոյի և հեռուստատեսության կողմից, որը ղեկավարվում էր իսլամական իսթեբլիշմենտի թելադրանքով, իսկ վերջինս հավանություն չէր տալիս նրա դերասանական կարիերային և արգելել էր նրա ֆիլմերը 1979 թվականի հեղափոխությունից հետո։
Մոհամադ Ալի Ֆարդին թաղվել է Թեհրանի Բեհեշթ-է-Զահրա գերեզմանատանը։ Նրա հուղարկավորությանը Թեհրանում մասնակցել է ավելի քան 20000 հոգի։
Ռեժիսոր
| Պրոդյուսեր
| Սցենարիստ
|
Դերասան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամադ Ալի Ֆարդին» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մոհամադ Ալի Ֆարդին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.