Հայաստան Հանրագիտարան

Հայաստան հանրագիտարան, Հայկական Հանրագիտարան հրատարակչության տպագրած հայերեն հանրագիտարան, հրատարակված 2012 թվականին։ «Հայաստան» հատորը ՀՀ անկախացումից և ԼՂՀ հռչակումից հետո առաջին հանրագիտարանն է, որտեղ համապարփակ ներկայացվում են հայոց պատմությունն իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, հայկական պետականության բարդ ու դժվար ճանապարհը, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և մյուս բնագավառների նվաճումները, հայոց հոգևոր կյանքն ու եկեղեցին, Սփյուռքը, Հայաստան աշխարհը՝ իր ֆիզիկաաշխարհագրական Նկարագրով, հասարակական-քաղաքական զարգացումներով և այն կարևոր իրադարձություններով, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հայերին ու հայկականությանը։

Հայաստան հանրագիտարան
Հայաստան Հանրագիտարան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհանրագիտարան
Բնօրինակ լեզուհայերեն
ԽմբագիրՀովհաննես Այվազյան
ԵրկիրՀայաստան Հանրագիտարան Հայաստան
ՀրատարակիչՀայկական հանրագիտարան հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2012
ՎիքիդարանՀայաստան հանրագիտարան

Հատորը բաղկացած է երկու մասից՝ «Հայաստանի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։

«Հայաստան» հանրագիտարաններն իրենց ընդգրկումով, կառուցվածքով և շարադրանքի առանձնահատկություններով որոշակի աղերսներ ունի 1987-ին հրատարակված «Հայկական սովետական հանրագիտարանի» (12+1 հատոր)՝ «Սովետական Հայաստան» հատորի հետ, սակայն սկզբունքորեն տարբերվում է նախորդից, որովհետև շարադրվել է ժամանակակից գիտական հենքի վրա, զերծ է գաղափարաքաղաքական և հարևան ժողովուրդների շինծու պատմությանը «հարմարվելու» խորհրդային պարտադրանքից։

Գրքում նյութը շարադրված է թեմատիկ բաժիններով։ Նախ ներկայացված են երկու պետությունների խորհրդանիշները, պետական կարգն ու կառավարման մարմինները՝ հանրապետությունների նախագահները, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները, այնուհետև ՀՀ և ԼՂՀ Սահմանադրությունները, ուժային կառույցները, բնակչության ժողովրդագրական պատկերն ու սոցիալ-տնտեսական վիճակը։

Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը տրված է երկրաբանական կառուցվածքի, լեռնագրության, կլիմայի, ջրերի և հողերի, բուսական ու կենդանական աշխարհների մասին ծավալուն հոդվածներով, ներկայացված են բնության և կենսաբազմազանության պահպանության առկա վիճակն ու խնդիրները, այդ նպատակով ստեղծված ազգային պարկերը, արգելավայրերն ու արգելոցները։

Հայաստանի և հայոց պատմության շարադրանքում առավել հանգամանորեն ներկայացված են Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունները՝ որպես հայոց պետականության զարգացման հաջորդական փուլեր։ Երրորդ հանրապետության պատմության մեջ շեշտադրված են ՀՀ անկախացման ու ԼՂՀ հռչակման գործընթացները՝ նորօրյա ազգային-ազատագրական պայքարի և Արցախյան շարժման առանձնահատկությունները։ Չեն շրջանցվել նաև այն քաղաքական, տնտեսական ու սոցիալական դժվարությունները, որոնք հայ ժողովուրդը հաղթահարել ու հաղթահարում է անկախությունից ի վեր՝ պետականության կայացման ճանապարհին։

Տնտեսության առանձին ոլորտների համառոտ պատմությունների շարադրանքում տեղ են գտել նաև ՀՀ և ԼՂՀ Կառավարությունների ձեռնարկած այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին շուկայական տնտեսահարաբերությունների նոր համակարգ ստեղծելու համար։

Առանձին բաժիններով ներկայացված են Հայ եկեղեցին ու կրոնական կազմակերպությունները, Սփյուռքը՝ իր համայնքային, հոգևոր ու կրթամշակութային կառույցներով, որոնք այսօր նոր առաքելություն ունեն նորանկախ հանրապետությունների կայացման ու զարգացման գործում։

Գրքում զգալի տեղ է հատկացված գիտություններին, որոնք ներկայացված են 3 խոշոր՝ բնական, հասարակական և տեխնիկական գիտություններ ենթաբաժիններով։ Պատշաճորեն ներկայացված է նաև ՀՀ ԳԱԱ-ն՝ որպես հանրապետության գիտության կազմակերպման ու կառավարման առանցքային հաստատություն։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հայաստան Հանրագիտարան 

Tags:

2012ԼՂՀՀՀՀայկական լեռնաշխարհՍփյուռք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թաջ ՄահալԱրագիլանմաններՀեկտարԴեքսամետազոնԿենդանակերպի նշաններՇառլ ԱզնավուրԲայՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԼոռու մարզԵրևանի վարչական բաժանումՊեպոԿատուներԽատուտիկՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԱրամ ԱսատրյանԱնտառային կատուԵրուսաղեմՇրջակա միջավայրՕրալ սեքսՄիջատներԱրեգակնային համակարգՕսմանյան կայսրությունԱրցախի ՀանրապետությունԱրցախյան շարժումՆիդերլանդներՄարդու առնանդամԲուդդայականությունՀայաստանի բուհերի ցանկԴանիել ՎարուժանԿաթնասուններՀինգերորդ շարասյունԶատիկՀեպատիտ BՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՍերՔրիստափոր ԿոլումբոսԱրեգակՋրծաղիկՔութեշՀայաստանի պատմական մայրաքաղաքներ44-օրյա պատերազմՏնտեսական աճԻտալիաՄարդու անատոմիաՍեռական հերպեսՀարավային ԱմերիկաՀայոց ցեղասպանությունԱնահիտ (հեքիաթ)Սահմանական եղանակՖրենկ ՍինատրաՌաֆայել ՍանտիԿրիաներՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀանրապետության հրապարակ (Երևան)Վարդանանք (պատմավեպ)ՍողուններՏրդատ ԳԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՍինգապուրՍպիտակուցներՍտենտավորումԱլեն ՍիմոնյանՄարդ բանականԵվրոպական միությունՄարքեթինգԵգիպտոսՀայաստանի զինանշանԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀռոմի թագավորության պատմությունՄխիթար ԳոշԴարձվածքԴերբայական դարձվածՍինագոգԱսպիրինՀապավումՀայ գրերի գյուտ🡆 More