Հաղպատի Ավետարան

Հաղպատի Ավետարան, հայկական մանրանկարչության հուշարձան, ձեռագիր մագաղաթե Ավետարան։

Հաղպատի Ավետարան
Հաղպատի Ավետարան
«Տիրոջ մուտքը Երուսաղեմ», մանրանկար Հաղպատի Ավետարանից
ՆկարազարդողՄարգարե
Հաղպատի Ավետարան Matenadaran MS 6288 - Haghpat Gospels Վիքիպահեստում

Ընդօրինակել են երկու գրիչներ Հաղպատում։ Առաջինը, որի անունը հայտնի չէ, գրել է 2-10-րդ պրակները, երկրորդը՝ Հակոբ գրիչը՝ 11-ից մինչև վերջ, ինչպես և ձեռագիրը զարդարել կիսախորաններով, զարդագրերով և լուսանցազարդերով, որոնք չի գունավորել։ Ձեռագիրը տարվել է Անի, որտեղ գրիչ և նկարիչ Մարգարեն գունազարդել է այն, փոխել երկու կիսախորանները, սկզբից ավելացրել տասը նկարազարդ խորան, գրել համաբարբառը, ապա նկարել տերունական պատկերներ, որոնցից պահպանվել են երկուսը։ Այնուհետև ձեռագիրը տարվել է Հոռոմոսի վանք, որի առաջնորդ Աբրահամը կազմել է և հանձնել պատվիրատու Սահակ կրոնավորին, որը 1211 թվականին նվիրել է Արջո Առիճի եկեղեցուն։ 1223 թվականին Անիի գավառում այն գնել է արցախցի Սարգիսը և նվիրել Խաչենի եպիսկոպոսարանին։ 1920-ական թթ. Գ. Հովսեփյանը Արցախի Գետաշեն գյուղի եկեղեցուց Հաղպատի Ավետարանը բերել է Էջմիածնի վանքի մատենադարան։ Այժմ այն գտնվում է Երևանի Մատենադարանում (ձեռագիր դ 6288)։ Ձեռագիրը հանրահայտ է Մարգարեի բարձրարվեստ ու անչափ ինքնատիպ նկարներով, որտեղ պատկերվել են կենցաղային տեսարաններ, ժամանակի աշխարհիկ կյանքը, պատմական դեմքեր ևն։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հաղպատի Ավետարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 82 Հաղպատի Ավետարան

Tags:

Ավետարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՖիմոզՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԲարորակ ուռուցքներՕսմանյան կայսրությունՋոնի ԴեփԽմելու ջուրԸնձառյուծՀայաստանի քաղաքներըՄեսրոպ ՄաշտոցԳեղարդի վանքԱվստրալիաՄարդու կմախքԷջմիածնի Մայր ՏաճարԼիմֆոմաՄողեսներՀեպատիտ CԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԱվստրալիայի ճարտարապետությունԵրկկենցաղներՀայաստանի գետերի ցանկՄետրոնիդազոլՍաղմոսավանքՍպիտակ ձին (պատմվածք)Ատոպիկ մաշկաբորբԱռաջին համաշխարհային պատերազմՀելլենիստական մշակույթԲույսերՀայաստանի անտառներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Գուրգեն ՄելքոնյանՄադամ ԲատերֆլայՏուբերկուլոզՇունՎարդանանք (պատմավեպ)ՁկներԱրտաշատԴանիել ՎարուժանԱրագածոտնի մարզԵհովայի վկաներՄուշեղ ԳալշոյանԼուսինՕրգանական միացություններՄարդու ատամԵրևանի թանգարանների ցանկՔառակուսի մետրՍակուրաՍրտամկանի ինֆարկտՀայաստանի ՍահմանադրությունՇաղկապԱրյան ճնշումՄայր Հայաստան հուշահամալիրԿարմիր գիրքԹաիլանդԶինվորական կոչումներՀարցական նշանՄհեր ՄկրտչյանԿարբոնաթթուներՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Լուիզա ՆերսիսյանՍիրիաԱրագածԵրիկամաքարային հիվանդությունՍևանա լիճԵվրոպական միությունԴավիթ ԲեկՍթրեսՎիլյամ ՍարոյանՍնկերԹբիլիսիՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՄիզուղիների ինֆեկցիաներՀայկական դիցաբանությունՆիդերլանդներԱծանցՀին ՀունաստանՎարդան Մամիկոնյան🡆 More