Աղտոտիչ

Աղտոտիչ, աղտոտող նյութ, ցանկացած ֆիզիկական ազդակ, քիմիական նյութ կամ կենսաբանական օրգանիզմ, որն առաջանում կամ թափանցում է շրջակա միջավայր՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցող քանակներով։ Տարբերում են մարդահարույց և բնածին աղտոտիչներ։

Տեսակներ

Ըստ ծագման բնույթի՝ աղտոտիչները լինում են

  • առաջնային (աղտոտման աղբյուրից անմիջապես շրջակա միջավայր արտանետվող)
  • երկրորդային (առաջնային աղտոտիչների և բնական ազդակների միջև ընթացող քիմիական ռեակցիաների կամ առաջնային աղտոտիչների քայքայման հետևանքով առաջացող)։

Այլ աղտոտիչներ

Քիմիական ռեակցիաների հետևանքով առաջացած աղտոտիչները շրջակա միջավայրում տարբեր են իրենց կայունությամբ։ Լինում են քիմիապես կայուն (չեն մասնակցում նյութերի բնական շրջապտույտին, ուստի և քայքայվում են շատ դանդաղ), կամ անկայուն (կենսաբանական շարժընթացներում մասնակցում են նյութերի բնական շրջապտույտին, ուստի մաքրման արհեստական համակարգերում արագ քայքայվում են կենսաբանական ազդակների ազդեցությամբ, օրինակ՝ ջրի մաքրման կայաններում)։

Աղտոտիչ են համարվում նաև ֆիզիկական ազդակները, քիմիական նյութերն ու կենսաբանական օրգանիզմները, որոնք գտնվում են շրջակա միջավայրում որոշ նպատակների համար ցանկալի չափաքանակները գերազանցող քանակներով (օրինակ՝ որոշ արտադրությունների համար անհրաժեշտ է քիմիապես մաքուր ջուր, որը զերծ լինի բնական խառնուրդներից, որոնք տվյալ դեպքում աղտոտիչներ են, սակայն գյուղատնտեսական և կենցաղային նպատակների համար այդպիսի խառնուրդներով ջուրը համարվում է պիտանի)։

Աղտոտիչ են կոչում նաև այն օբյեկտը, որը շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր (ձեռնարկություն և այլն) է, ինչպես նաև այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով պատասխանատու է շրջակա բնական միջավայրի աղտոտման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Աղտոտիչ 

Tags:

Շրջակա միջավայր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խաղաղ օվկիանոսԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԿենդանիների հատկանիշների ցանկՀրաբուխՏնտեսագիտությունԲույսերՎերաբերական (խոսքի մաս)ԿալցիումՎերածնունդԼևոն ՇանթԿաուչուկներԱֆրիկաՆար-ԴոսԳեղամ ՍարյանԲարդ նախադասությունԴՆԹՀեպատիտ CՎիքիպահեստՆեմեսիս գործողությունԵրվանդ ԱզատյանՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՇաղկապԵգիպտոզավրՀակաբիոտիկներՀայաստանՔիմիական տարրերի ցանկՄարդ բանականԴիկլոֆենակԱվստրիաՍպիտակ ձին (պատմվածք)ՀաճախասրտությունԱվշային հանգույցների բորբոքումՍիմվոլիզմՄարտի 28ԲերանաբորբԱշոտ Բ ԵրկաթԶուգահեռագիծՍայաթ-ՆովաՀնդկաստանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՀայաստանի կենդանական աշխարհԼեղապարկՀամանուններՆապոլեոն ԲոնապարտՀայկական լեռնաշխարհՀակոբ ՊարոնյանԱրագածԿույր աղիքԹաջ ՄահալՎազգեն ՍարգսյանՍրտային անբավարարությունՈւղղագրությունՍեղան (երկրաչափություն)ԿրիաներՈրդանման ելունի բորբոքումԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀելլենիզմՑորենՉո Սո-հյանգՎահագնSourԲրազիլիաԱրշակ ԲՂազարոս ԱղայանՄինետՇավարշ ԿարապետյանԱնկախ պետությունների դրոշներԲոտուլիզմՉակերտներՆեյմարԳլխուղեղի բորբոքումԵվրոպայի դրոշներԿրծքավանդակի ցավ🡆 More