Տեսահոլովակ Thriller

«Թրիլլեր»-ը 14 րոպեանոց տեսահոլովակ է, որը նկարահանվել է «Թրիլլիեր» երգի հիման վրա, այն թողարկվել է 1983 թվականի դեկտեմբերի 2-ին։ Այս ֆիլմ-տեսահոլովակը ստացել է մի քանի մրցանակ։ Երեխաներին խորհուրդ է տրվում նայել այն ծնողների ներկայության դեպքում։ Այն համարում են բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակը։ Ժամանակը ցույց է տվել, որ այս տեսահոլովակը մեծ ազդեցություն է ունեցել երաժշտության մեջ։ Այն ընդգրկվել է Գիննեսի ռեկորդների գրքում, իբրև ամենահաջողված երաժշտական հոլովակ, որը վաճառվել է 9 մլն.

օրինակով։ 2009 թվականի այն ներառվել է ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանի ֆիլմերի ցուցակում, սա առաջին տեսահոլովակն է, որը երբևէ արժանացել է այս պատվին, դրա շնորհիվ այն կպահպանվի ընդմիշտ որպես մշակութային, պատմական և էսթետիկական արժեք ունեցող ֆիլմ։

Տեսահոլովակ Thriller
Thriller
անգլ.՝ Michael Jackson's Thriller
Տեսահոլովակ Thriller
ԵրկիրՏեսահոլովակ Thriller ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, երաժշտական ֆիլմ և զոմբիների մասին ֆիլմ
Թվականդեկտեմբերի 2, 1983
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Լենդիս
ՊրոդյուսերՋորջ Ֆոլսի, Մայքլ Ջեքսոն և John Landis?
Սցենարի հեղինակՄայքլ Ջեքսոն և Ջոն Լենդիս
ԴերակատարներՕլա Ռեյ և Վինսենտ Փրայզ
ՕպերատորՌոբերտ Փեյնթեր
ԵրաժշտությունՌոդ Թեմփերթոն
ՄոնտաժՄալքոլմ Քեմփբել
Տևողություն14 րոպե
Բյուջե1 100 000 $
Տեսահոլովակ Thriller Thriller (music video) Վիքիպահեստում

Տեսահոլովակի խորեոգրաֆներն էին Մայքլ Ջեքսոնը և Մայքլ Փիթերսը (նա աշխատել է Մայքլի հետ Beat It տեսահոլովակի վրա)։ Րիք Բեյքերը օգնել է դերասանների մեյք ափի հարցում, թե տեսահոլովակում և թե ֆիլմում հնչում է Վինսենտ Փրայսի ծիծաղը։ Մայքլի կարմիր բաճկոնի դիզայնը պատկանում է Դեբորա Լենդիսին։

Սցենար

Մայքլը և իր զուգընկերուհին երեկոյան քայլում են այգում, Մայքլը հարցնում է իր ընտրյալին, կցանկանա նա կապել իր հետ իր ճակատագիրը և աղջիկը սիրով համաձայնվում է։ Մայքլը տալիս է նրան մատանին։ Դադար տալով նա զգուշացնում է, որ նա ուրիշների նման չէ։ Աղջիկը համաձայնվում է և ասում է, որ սիրում է Մայքլին։ Միաժամանակ երկնքում հայտնվում է լիալուսինը։ Մայքլը սկսում է դողալ և փոխակերպվում է դառնալով գայլամարդ։ Աղջիկը բղավում է փորձում է փախչել, գայլամարդը ոռնում է, հասնում է աղջկան և հարձակվում է նրա վրա։ Այդ պահին ողջ պատմվածքը տեղափոխվում է կինոթատրոնի սրահ, և հանդիսատեսը հասկանում է, որ այն ինչ նա տեսել էր քիչ առաջ ուղղակի սարսափ ֆիլմ էր։ Իսկ Մայքլը և իր զուգընկերունին նստած են դահլիճում և դիտում են ֆիլմը։

Աղջիկը շրջվում է և փաթաթվում է Մայքլին։ Վերջ ի վերջո նա չի դիմանում և լքում է կինոսրահը։ Չուզելով Մայքլը նույնպես լքում է կինոթատրոնը։ Նրանք դուրս են գալիս կինոթատրոնից և Մայքլը ուղղեկցում է աղջկան դեպի տուն։ Հնչում է երաժշտությունը։ Մայքլը երգ է երգում, որում պատմվում է ամենատարբեր հրեշների և հոգիների մասին, դրանով իսկ փորձելով վախեցնել ընկերուհուն, բայց աղջիկը ժպտում է հասկանալով, որ Մայքլը կատակում է։ Այդ ընթացքում նրանք քայլում էին գերեզմանոցի կողքով, նրանց շուրջը հողը սկսում է դողալ և շիրիմներից սկսում են դուրս գալ տարբեր դիակներ, որոնց զույգը չի նկատում։ Զոմբիները շրջապատում են սիրահարներին։ Մի պահ երաժշտությունը կանգ է առնում, լսվում են միայն դիակների ձայները։ Մաքլը և ընկերուհին բռնվում են միմյանցից, բայց հանկարծ աղջկը նկատում է, որ Մայքլն էլ է դարձել զոմբի և նրա դեմքին սարսափ է հայտնվում։ Մայքլը խառնվում է ամբոխի հետ և սկսում է հետապնդել աղջկան։ Փորձելով փախչել քայլող դիակներից, աղջիկը մտնում է մի լքված տուն և կողպում է դուռը։ Փորձելով ներս մտնել, հրեշները ջարդում են դռները և պատուհանները, հատակը և դուռը։ Աղջիկը հիստերիայի մեջ է։ Մայքլը զոմբիի կերպարով մոտենում է աղջկան և ձեռքով դիպչում է նրա ուսին։ Նա բղավելով շրջվում է, բայց հանկարծ հնչում է Մայլքի մեղմ ձայնը, աղջիկ շրջվում է դեպի Մայքլը և տեսնում է, որ շուրջը հասարակ սենյակ է, լույսը վառվում է, Մայքլը նորմալ մարդու տեսք ունի։ Պարզում է, որ նրան թվացել է այդ ամենը։ Նա գրկախառնվում է Մայքլի հետ և նրանք միասին լքում են սենյակը, վերջի պահին Մայքլը շրջվում է դեպի հանդիսատես և ժպտում է հրեշի դեմքով, նրա աչքերը այդ պահին դեղնում են և նմանվում են կատվի աչքերի, հնչում է Վինսենտ Փրայսի չարախինդ և աղիողորմ ծիծաղը։

Դերերում

Մրցանակներ

Grammy Award

Տարի Կատեգորիա Մրցանակ Ծանոթագրություն
1985 Best Video, Long Form Հաղթել է «Thriller»
1984 Լավագույն վիդեոալբոմ Հաղթել է Մայքլ Ջեքսոնի Թրիլլեր ստեղծումը

MTV Award

Տարի Կատեգորիա Մրցանակ
1999 Բալոր ժամանակների մեծագույն տեսահոլովակներ № 1
1984 Best Overall Performance in a Video Հաղթել է
1984 Լավագույն խորեոգրաֆիա (Michael Peters) Հաղթել է
1984 Հանդիսատեսի ընտրություն Հաղթել է

Ընդօրինակողներ

Զոմբիների պարը և վիդեոշարքի ակնարկումը դարձել են բազմաթիվ այլ տեսահոլովակների երևացող կամ թաքցված տարրրեր։

  • Beatfreakz "Somebody's watching me", 2006 - տեսահոլովակը Թրիլլերի ռիմեյքն է, իր հերթին երգը նույնպես շատ նման է Թրիլլեր երգին
  • Rihanna "Disturbia", 2008։ նման խորեոգրաֆիա
  • Ledy Gaga "Bad Romance" նման խորեոգրաֆիա

Կիքսեր

  • երբ Ջեքսոնը և իր ընկերուհին քայլում են գերեզմանոցի կողքով, էկրանի վերևի հատվածում կարելի է տեսնել լուսարձակ, որը փոխարինում լուսնի արձակած լույսը
  • Երբ Ջեքսոնը զոմբի է դառնում, նա սկսում է պարել, իսկ երբ նա սկասում է երգել, ապա նրա դեմքը մարդու դեմք է, հաջորդ կադրում նա նորից դառնում է զոմբի

Ծանոթագրություններ

Արտաքին հղում

Տեսահոլովակ Thriller Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Thriller (տեսահոլովակ)» հոդվածին։

Tags:

Տեսահոլովակ Thriller ՍցենարՏեսահոլովակ Thriller ԴերերումՏեսահոլովակ Thriller ՄրցանակներՏեսահոլովակ Thriller ԸնդօրինակողներՏեսահոլովակ Thriller ԿիքսերՏեսահոլովակ Thriller ԾանոթագրություններՏեսահոլովակ Thriller Արտաքին հղումՏեսահոլովակ Thriller1983Դեկտեմբերի 2

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հասարակ հերպեսԼյարդի ցիռոզԲուդդայականությունԹոքի քաղցկեղՏնտեսագիտությունԳնաճՏիգրան ՄեծԿենդանիների հատկանիշների ցանկՀաղարծնի վանքՀարսնացու հյուսիսիցԷթիլ սպիրտԽոսրովի անտառ պետական արգելոցԻբուպրոֆենՄարդ բանականԲեթմեն։ ՍկիզբըՏավուշի մարզՎիտամին B6ՆապաստակներՄաշկ (մարդու)ՉինաստանՆեմեսիս գործողությունՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՊարույր ՀայրիկյանԿաթվածՆիկոլ ՓաշինյանԹբիլիսիՈւսուցման մեթոդներ և հնարներՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԻրավագիտությունՀեպատիտ BԻլոն ՄասկԳաստրիտԳոյական անունՄեծ Հայքի նահանգների ցանկՇիզոֆրենիաՔանդակագործությունԲելլեՄոտիվացիաՄակդիրՀայկական դիցաբանությունՍոֆի ԴևոյանՀաղորդակցային գործընթացՀոլոքոստԱլեքսանդր ՇիրվանզադեԴուբայԴոնալդ ՖեյսոնԿապանՆատրիումի քլորիդԿոտորակ (մաթեմատիկա)ԿարիճներՀայկական իժԿարմրուկՆավթՀայաստանի զինանշանՎանաձորՀայաստանի դրոշԼեոնարդո դա ՎինչիՉակերտներԲրուցելոզՁվարանի կիստաՀայաստանի ազգային հերոսՀյուսիսային ԱմերիկաԱնտարկտիդաԳորշ արջՏիգրան ԵրվանդյանԱրտարգանդային հղիությունԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱրհեստական բանականությունԱրենիի քարանձավԱլեքսանդր ԹամազովՕսմանյան կայսրությունՊարբերական աղյուսակԳլխավոր էջԻրավական նորմԺամՍպիտակուցներԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)🡆 More