Քաղաքացիական Իրավունք

Քաղաքացիական իրավունք, գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։

Քաղաքացիական իրավունքի աղբյուր են Սահմանադրությունը, քաղաքացիական օրենսգիրքը և այլ օրենքներն ու նորմատիվ այլ ակտերը։

«Քաղաքացիական իրավունք» հասկացություն

Քաղաքացիական իրավունք է կոչվում իրավունքի այն ճյուղը, որը կարգավորում է որոշակի հասարակական հարաբերություններ։

Քաղաքացիական իրավունքը որպես իրավունքի ճյուղ

Քաղաքացիական իրավունքը այնպիսի իրավական նորմերի ամբողջություն է, որոնք կոչված են կարգավորելու առօրյա կյանքում առաջացող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ։

Քաղաքացիական իրավունքը՝ որպես իրավունքի ճյուղ, իրավական նորմերի հասկացություն է, որը կարգավորում է գույքային ինքուրույնություն ունեցող իրավահավասար սուբյեկտների կամահայտնությամբ առաջացող ապրանքադրման և տարաբնույթ գույքային հարաբերություններ, գույքային հարաբերությունների հետ կապված և դրանց հետ չկապված անձնական ոչ գույքային հարաբերություններ։ Գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների մեծ շրջանակ։ Սակայն քաղաքացիական իրավունքը կարգավորում է այդ շրջանակի մի մասը միայն։

Քաղաքացիական օրենսդրություն

Քաղաքացիական օրենսդրությունը քաղաքացիական հարաբերությունների կարգավորումն ապահովող, համապարտադիր վարքագծի կանոններ սահմանող նորմատիվ ակտերի այն ամբողջությունն է, որը կազմում է իրավունքի հիմքը և կանխորոշում է նրա բնույթը։

Քաղաքացիական իրավունքի գիտություն

Քաղաքացիական իրավունքի գիտությունը իրավագիտության բաղկացուցիչ մաս է։ Քաղաքացիական իրավունքի գիտությունը որպես գիտական գործունեության առանձին ոլորտ, առաջացել է Հին Հռոմում։ Քաղաքացիական իրավունքի գիտությունը ուսումնասիրում է հասարակական հարաբերությունների քաղաքացիաիրավական կարգավորման օրինաչափությունները։ Քաղաքացիական իրավունքի գիտության ուսումնասիրման առարկան բացի քաղաքացիական իրավունքից հանդիսանում է նաև քաղաքացիական օրենսդրությունը, նրա կիրառման պրակտիկան, քաղաքացիական իրավունքով կարգավորվող հասարակական հարաբերությունները, այն ուսումնասիրում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիական իրավունքը, այլև արտասահմանյան, հատկապես ԱՊՀ երկրների քաղաքացիական իրավունքը և օրենսդրությունը։

ԱՊՀ անդամ երկրներ

ԱՊՀ ասոցացված անդամ

ԱՊՀ մասնակից անդամ

Աղբյուրներ

  • «Պետության և իրավունքի տեսություն», 1997 Երևան, թարգմանությունը Խաչիկ Հարությունյանի

Արտաքին հղումներ

Քաղաքացիական Իրավունք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացիական իրավունք» հոդվածին։

Tags:

Քաղաքացիական Իրավունք «Քաղաքացիական իրավունք» հասկացությունՔաղաքացիական Իրավունք Քաղաքացիական իրավունքը որպես իրավունքի ճյուղՔաղաքացիական Իրավունք Քաղաքացիական օրենսդրությունՔաղաքացիական Իրավունք Քաղաքացիական իրավունքի գիտությունՔաղաքացիական Իրավունք ԱղբյուրներՔաղաքացիական Իրավունք Արտաքին հղումներՔաղաքացիական Իրավունք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կիլիան ՄբապպեՓողԳյումրիՀամբարձում (տոն)ԳոշավանքԱրաբոՇտերնի անվան կոնսերվատորիաԿրոնի հիվանդությունԻմպրեսիոնիզմԱխթալայի վանքԱռիթմիաԱրեգակնային համակարգԳլխավոր էջԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՆապաստակներՀատկացուցիչԹակուբոկու ԻսիկավաՀիսուսԵրևանի պետական համալսարանԻմ սիրելի տիրակալՍնկեր«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՆորավանքՆշիկաբորբՎերածնունդՌամադան (ամիս)ՖեմինիզմԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՀովհաննես ԹումանյանԱրարատԱստվածաշունչՄայր Հայաստան հուշահամալիրՎիտամինՏիգրան ԱվինյանՀրեաներԱլեքսանդր ԹամազովԴեքսամետազոնԵրազահանԽորեն ԱբրահամյանՀաշվապահական հաշվառումՕվկիանոսՆիկոլ ՓաշինյանՆերարգանդային պարույրՍրտի կծկումների հաճախականությունՀայրենական մեծ պատերազմԼեոնարդո դա Վինչի44-օրյա պատերազմԱրամ ԽաչատրյանՇաքարային դիաբետՀայ ֆիդայիներԴոն Կիխոտ (վեպ)ՀոգեբանությունԾառԱլբերտ ԱյնշտայնԱրագիլներՍտորոգյալՀանրային ֆինանսներՔրիստոնեությունՀայերենի այբուբենԽոսքի մասերՀնդեվրոպական լեզուներՊատվաստումներԺամԻոսիֆ ՍտալինԻսլամՊապ թագավորՀայերՅուրի ԳագարինԱծական անունՖեյսբուքՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)Գրիգոր ՆարեկացիԱվշային համակարգ🡆 More