Փոլ Ռայան: ամերիկացի քաղաքական գործիչ

Փոլ Դեյվիս Ռայան (անգլ.՝ Paul Davis Ryan, հունվարի 29, 1970(1970-01-29), Janesville, Վիսկոնսին), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 62-րդ խոսնակ։ Այդ պաշտոնը սկսել է զբաղեցնել 2015 թվականի հոկտեմբերի 29-ից։ Առաջին անգամ դարձել է կոնգրեսմեն 1999 թվականին՝ ընտրվելով Վիսկոնսին նահանգից։ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածու։ Այդ ժամանակ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին և Փոլ Ռայանը պարտվեցին Բարաք Օբամային և Ջո Բայդենին։

Փոլ Ռայան
Փոլ Ռայան: ամերիկացի քաղաքական գործիչ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մայամիի համալսարան (1992), Joseph A. Craig High School? (1988), Վաշինգտոնի ամերիկյան համալսարան և Marian College, Dublin?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, congressional staff և congressional staff
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 29, 1970(1970-01-29)[…] (54 տարեկան)
Ծննդավայր Janesville, Վիսկոնսին
Քաղաքացիություն Փոլ Ռայան: ամերիկացի քաղաքական գործիչ ԱՄՆ
Ամուսին Janna Little?
 
Կայք՝ paulryan.house.gov
 
Ինքնագիր Изображение автографа

Ռայանը տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ ունի ծայրահեղ պահպանողական հայացքներ, այդ թվում նաև «Մեդիքեեր» առողջապահական ծրագրի վերաբերյալ։

Կենսագրություն

Ծնվել և մեծացել է ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ջեյնսվիլ քաղաքում։ Տնտեսագիտության և քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օհայո նահանգի Մայամի համալսարանում։

1990-ական թվականներին աշխատել է որպես սենատոր Ռոբերտ Կաստենի օգնական։ Վերջինս 1981- 1993 թվականներին եղել է Վիսկոնսին նահանգի սենատոր։ Եղել է նաև կոնգրեսմեն Ջեք Քեմփի սփիչռայթերը (ճառերի հեղինակը)։

1998 թվականի նոյեմբերին Ռայանը ընտրվել է որպես կոնգրեսմեն՝ Վիսկոնսին նահանգի 1-ին շրջանից։ Իր պարտականությունների կատարմանն է անցել 1999 թվականի հունվարին։

Փոլ Ռայանը անդադար վերընտրվել է կոնգրեսմենի պաշտոնում՝ ամեն անգամ ստանալով 55- 68 % ձայն։

2011- 2015 թվականներին Ռայանը գլխավորել է Ներկայացուցիչների պալատի բյուջետային հարցերով կոմիտեն, որտեղ գլխավորել է նաև բյուջեի հարցերով հանրապետական կուսակցության հանձնաժողովը։ Նախագահ Բարաք Օբամայի առաջարկած բյուջեի նախագծին հակառակ, 2012 թվականին Ռայանը ներկայացրել է «Բարգավաճման նախագիծ» ծրագիրը, որտեղ առաջարկում էր փոփոխություններ իրականցնել նաև «Մեդիքեեր» ծրագրում։

2015 թվականին հոկտեմբերի 29-ին՝ Ջոն Բեյների թոշակի անցնելուց հետո, ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նույն օրը անցել է լիազորությունների կատարմանը։

Այն բանից հետո, երբ 2016 թվականի մայիսի 4-ին Դոնալդ Թրամփը փրայմերիզի արդյունքում ընտրվեց հանրապետական կուսակցության թեկնածու, Փոլ Ռայանը հրաժարվեց սատարել նրան՝ հայտարարելով, որ դեռևս պատրաստ չէ անելու այդ քայլը։ Ռայանը, պաշտոնապես, աջակցություն է հայտնել Թրամփին հունիսի 2-ին, սակայն շարունակել է մշտապես քննադատել նրան։

Անձնական կյանք

  • Մայր՝ Յանա,
  • Որդիներ՝ Սեմ և Չարլի,
  • Դուստր՝ Լիզա

Ծանոթագրություններ

Փոլ Ռայան: ամերիկացի քաղաքական գործիչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռայան» հոդվածին։

Tags:

1970d:Q203966d:Q257536ԱՄՆ Ներկայացուցիչների պալատԱՄՆ հանրապետական կուսակցությունԱնգլերենԲարաք ՕբամաՀունվարի 29Միթ ՌոմնիՋո ԲայդենՎիսկոնսին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄեղուներՀակոբ ՊարոնյանՍեռական բազմացումՊղինձԼուսանԿարսՓոշոտումԳլանՎիլհելմ ՍտեյնիցՀայաստանի Հանրապետության նախագահՀուլիոս ԿեսարՊյոտր ՉայկովսկիԿոռուպցիաԲացատրական բառարանՎահան ՏերյանՎանի թագավորության արքաների ցանկՄԻԱՎ/ՁԻԱՀԼևոն ՇանթՀայկ և ԲելԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՎարդգես ՍուրենյանցՄյունխհաուզենի համախտանիշՔանդակագործությունԱնգլերենՓորլուծությունՔարային շինանյութերՆապաստակներԱնրի ՎեռնոյՀարավաֆրիկյան ՀանրապետությունԶոլի ԱդոկՀայկական հարցՍրտամկանի ինֆարկտԳրիգոր ԼուսավորիչՍմբատ Ա ՆահատակԹվական անունՀին աստվածներ (դրամա)Երվանդ ՔոչարՊյութագորասի թեորեմԱրցախի ՀանրապետությունՐաֆֆիԷջմիածնի Մայր ՏաճարՍմբատաբերդՄատյան ողբերգությանԵրկկենցաղներՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՊարույր ՍևակԿոմիտասԱլեքսանդր ՍպենդիարյանՍևանա լիճԿատուներԴերբայական դարձվածԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՍուրբ Յոթ ՎերքՆԱՏՕԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱրջերՄիքայել ՆալբանդյանՀատակումՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀայերենԲրոնխիալ ասթմաՍպիրտԵրաժշտությունՀամացանցԲանակում (հեռուստասերիալ)ԺողովրդավարությունՈրոտանՈւղղանկյուն եռանկյունՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Սպիտակի երկրաշարժԴերբայՄողեսներՎարդՏավուշի մարզ🡆 More