Ցյուրիխի Օպերային Թատրոն

Ցյուրիխի օպերային թատրոն (գերմ.՝ Opernhaus Zürich), օպերային թատրոն Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Տեղեկայված է Sechseläutenplatz (Սեխսելոյթենպլաց) վայրում և ցյուրիխյան օպերայի գտնվելու վայրն է 1891 թվականից։ Այստեղ է գտնվում նաև Ցյուրիխի Բերնհարդ թատրոնը և Ցյուրիխի բալետի թատրոնը։

Ցյուրիխի Օպերային Թատրոն
Ցյուրիխի օպերային թատրոն
Ցյուրիխի Օպերային Թատրոն
Տեսակօպերային թատրոն և թատրոն
ԵրկիրՑյուրիխի Օպերային Թատրոն Շվեյցարիա
Գտնվելու վայրըՑյուրիխ
Հիմնադրման ամսաթիվ1965
ՃարտարապետFellner & Helmer
Ցյուրիխի Օպերային Թատրոն Opernhaus Zürich Վիքիպահեստում

Պատմություն

Առաջին մշտական թատրոնը՝ Aktientheater-ը կառուցվել է 1834 թվականին։ Այս թատրոնը եղել է Ռիխարդ Վագների գործունեության կիզակետում Գերմանիայից «աքսորի» ժամանակ։ 1890 թվականին թատրոնի շենքը հրդեհվել է, թատերախումբը տեղափոխվել է վերակառուցված StadttheaterZurich (Ցյուրիխի քաղաքային թատրոն) թատրոնի շենք։ Այս թատրոնը, որը մինչև 1925 թվականը եղել է քաղաքի դրամատիկական, օպերային և երաժշտական ներկայացումների անցկացման հիմնական վայրը, այնուհետև վերանվանվել է Ցյուրիխի օպերային թատրոն։ Հետագայում կառուցվել է առանձին շենք։ 1970-ականների սկզբին օպերայի շենքը հիմնանորոգման կարիք է ունեցել։ Տեսակետ կար, որ նպատակահարմար չէ վերականգնել թատրոնը և առաջ է քաշվել նոր թատրոն կառուցելու գաղափարը։ Սակայն 1982-1984 թվականներին շենքը վերանորոգվել է և քաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել շենքի վերակառուցման դեմ։ Վերանորոգված թատրոնն իր աշխատանքը սկսել է Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայի բեմադրությամբ և շվեյցարացի կոմպոզիտոր Ռուդոլֆ Քելտերբորնի «Բալի այգին, օպերայի համաշխարհային պրեմիերայով (Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա)։ Վերակառուցումից հետո թատրոնի շենքը դարձել է հարուստ գեղազարդված շինություն՝ սպիտակ և մոխրագույն քարից նեոկլասիկական ճակատով, որը զարդարված է Վեբերի, Վագների և Մոցարտի կիսանդրիներով, տեղադրված են նաև Շիլլերի, Շեքսպիրի և Գյոթեի կիսանդրիները։ Դահլիճը զարդարված է ռոկոկո ոճով և կարող է տեղավորել մոտ 1200 հանդիսատես։

Օպերայի ստուդիա

Ցյուրիխի օպերային թատրոնում է գտնվում նաև Միջազգային օպերային ստուդիան (գերմ.՝ Internationales Opernstudio IOS), որը կրթական ծրագիր է երիտասարդ երգիչների և դաշնակահարների համար։ Ստուդիան ստեղծվել է 1961 թվականին։ Այստեղ դասավանդում են ճանաչված արվեստագետներ, ինչպիսիք են Բրիջիթ Ֆասբենդերը, Հեդվիգ Ֆասբենդերը, Անդրեաս Հոմոկկին, Ռոզմարի Ջոշուան, Ադրիան Քելլին, Ֆաբիո Լուիսին, Ջեցկե Մինսենը, Էն Մյուրեյը, Էյտան Պեսսենը կամ Էդիթ Վիենսը։

1980 թվականի երիտասարդական բողոքի ցույցեր

Ի պատասխան Օպերայի համար բարձր սուբսիդիաների տրամադրման և Ցյուրիխում երիտասարդության համար մշակութային ծրագրերի բացակայության, 1980 թվականի մայիսին տեղի են ունեցել բողոքի մեծ ցույցեր։ Բողոքի ցույցերը հայտնի են դարձել որպես Opernhauskrawalle երիտասարդական բողոքի ցույցեր – Züri brännt, որը նշանակում է «Ցյուրիխն այրվում է», ինչպես փաստագրված է 1981 թվականի շվեյցարական համանուն վավերագրական ֆիլմում։

Ֆինանսավորում

Ներկայումս Ցյուրիխի օպերային թատրոնը բաժնետիրական ընկերություն է, որը ֆինանսավորվում է Ցյուրիխի կանտոնի կողմից, իսկ գլխավոր հովանավորները Շվեյցարիայի երկու խոշորագույն բանկերն են՝ CreditSuisse-ը և UBS-ը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ցյուրիխի Օպերային Թատրոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցյուրիխի օպերային թատրոն» հոդվածին։

Tags:

Ցյուրիխի Օպերային Թատրոն ՊատմությունՑյուրիխի Օպերային Թատրոն Օպերայի ստուդիաՑյուրիխի Օպերային Թատրոն 1980 թվականի երիտասարդական բողոքի ցույցերՑյուրիխի Օպերային Թատրոն ՖինանսավորումՑյուրիխի Օպերային Թատրոն ՊատկերասրահՑյուրիխի Օպերային Թատրոն ԾանոթագրություններՑյուրիխի Օպերային Թատրոն Արտաքին հղումներՑյուրիխի Օպերային ԹատրոնԳերմաներենՇվեյցարիաՑյուրիխ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տուն ջրվեժի վերևումԳրոնինգենի թանգարանՖեյսբուքԳովազդՀակաբիոտիկներՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԽոյ (կենդանակերպի նշան)ԲրազիլիաՆաիրի ԶարյանՔարերի սիմֆոնիաՎիտամին CԷրիթրոցիտներՍտամոքսԱմբողջ թիվԲելեՓողՆեմեսիս գործողությունՄարդու պապիլոմավիրուսՍնկերԻմպրեսիոնիզմՄԻԱՎՀայաստանի ՍահմանադրությունԴերանունԺենգյալով հացԱռյուծՀայրենական մեծ պատերազմԱդոլֆ ՀիտլերԵրուսաղեմՔաղցկեղՀայերենՍողուններՄիզոպրոստոլՂազախստանՀայաստանի կուսակցությունների ցանկՖիմոզԹբիլիսիՀամակարգիչՍև անգղԼոգիստիկաՀիմնական գույներԵրկրորդ համաշխարհային պատերազմՀայկական առածներ և ասացվածքներՉակերտներԿարեն ԴեմիրճյանՀոգնակի թիվԵրիկամի քրոնիկ հիվանդությունՄիքայել ՆալբանդյանՎարդան ՄամիկոնյանՀնդկաստանՕլիմպիական խաղերՀայաստանի ազգային հերոսՀորոսկոպՓարվանա (բալլադ)ԱրշակունիներԾաղկազարդՄեղուներՄարդու իրավունքներԷկոլոգիա8 նոր ժամադրություններՄարտիրոս ՍարյանՀեմանգիոմաՕգյուստ ՇառլուաՇառաչ և ցասումԱմոթույքՄարդու աչքՀարավային ԱմերիկաՀարադրությունԱրգանդի վզիկի քաղցկեղՀին աստվածներ (դրամա)Հարակատար դերբայՀրանտ ՄաթևոսյանԿրիաներՎերաբերական (խոսքի մաս)Զատիկը ՀայաստանումՍեղան (երկրաչափություն)🡆 More