«Ցասում» (անգլ.՝ Man on Fire), 2004 թվականի ֆիլմ, ռեժիսոր՝ Թոնի Սքոթ, քրեական դրամայի ժանրի ֆիլմ, թրիլլեր՝ Ա.
Ջ. Քվինելլի համանուն վեպի հիման վրա։ Սա գրքի երկրորդ էկրանավորումն է, առաջինը նկարահանվել է 1987 թվականին։
Ցասում անգլ.՝ Man on Fire | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ, վեպի էկրանավորում և աչալուրջների մասին ֆիլմ |
Թեմա | վրեժ |
Հիմք | Man on Fire? |
Թվական | ապրիլի 21, 2004 և սեպտեմբերի 30, 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոնի Սքոթ |
Պրոդյուսեր | Արնոն Միլչեն և Թոնի Սքոթ |
Սցենարի հեղինակ | Բրայան Հելգելանդ |
Դերակատարներ | Դենզել Վաշինգտոն[…], Դակոտա Ֆանինգ[…], Քրիստոֆեր Ուոքեն[…], Ջանկառլո Ջանինի, Ռադա Միթչել, Մարկ Էնթոնի, Ռեյչել Տիկոտին և Միքի Ռուրկ |
Օպերատոր | Փոլ Քեմերոն |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Մոնտաժ | Քրիստիան Վագներ |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Նկարահանման վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Կոմո |
Կինոընկերություն | Regency Enterprises և Scott Free Productions |
Տևողություն | 141 րոպե |
Բյուջե | 70 000 000 $ |
Շահույթ | 130 834 852 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մեքսիկայում, 2003 թվականին։ Խոշոր գործարար Սամուել Ռամոսը անհանգստացած է իր 9-ամյա դստեր՝ Պիտայի համար, ում պաշտպանելու նպատակով նա, որպես թիկնապահ, վարձում է ԿՀՎ-ի հատուկ ծառայության նախկին մարտիկ Ջոն Քրիզին։ Ջոնը սկսում է աշխատել, թեպետ գտնվում էր ծանր էմոցիոնալ ճգնաժամի մեջ և մտածում էր ինքնասպանության մասին։ Աղջկա հետ ծանոթությունը, որը վերածվում է ջերմ ընկերության, նրա մեջ կրկին հետաքրքրություն է արթնացնում կյանքի հանդեպ։
Երաժշտության դասից հետո Պիտային առևանգելու նպատակով կազմակերպված ավազակային հարձակում է տեղի ունենում։ Ջոնը պայքարում է հանցագործների դեմ, վիրավորում է նրանցից չորսին, ինքն էլ է վիրավորվում, սակայն հանցագործները կարողանում են աղջկան տանել իրենց հետ։ Ծնողներին դիմում են՝ 10 մլն $-ի փրկագին պահանջելով։ Սակայն փրկագինը հանձնելիս ինչ-որ բան այնպես չի լինում, փոխհրաձգություն է տեղի ունենում և գործարքը խափանվում է։ Առևանգիչը Պիտայի ծնողներին հայտնում է, որ աղջկան սպանել են։ Իր ընկերոջ՝ Փոլ Ռեյբորնի օգնությամբ նախկին թիկնապահը, դեռևս լիարժեք չապաքինված, փախչում է հոսպիտալից։ Ջոնը Պիտայի մորը՝ Լիզա Ռամոսին, երդվում է, որ վրեժխնդիր կլինի և կսպանի բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել առևանգմանը։
Ջոնը սկզբում «դուրս է գալիս» առևանգումն իրականացնողների վրա։ Խոշտանգումների արդյունքում իրականացնողը խոստովանում է, թե ով է եղել կազմակերպիչը։ Շղթայաբար առաջ գնալով՝ Ջոնը բացահայտում է, որ առևանգումը կազմակերպել է ոչ այլ ոք, քան աղջկա հայրը։ 10 մլն $-ի փրկագինը չի հասել նրան, բայց Սամուելը մտադիր է գլուխ բերել այդ շահադիտական խարդախ գործը, ինչի արդյունքում նրան պետք է բաժին հասներ գումարի կեսը։ Գումարի փոխանցման ժամանակ սպանվել էր առևանգիչներից մեկի ազգականը և պլանները խափանվել էին։ Ջոնը խորհուրդ է տալիս Սամուելին ինքնասպան լինել. վերջինս այդպես էլ անում է։
Վրեժխնդրության իր պլանը հասցնելով ավարտին՝ Ջոնը «դուրս է գալիս» եղբայրներ Դանիել և Աուէրելիո Սանչեսների՝ առևանգման օպերացիայի անուղղակի կազմակերպիչներից երկուսի վրա։ Ջոնը սկզբում բացահայտում է Աուէրելիոյին, ապա՝ այստեղից նաև Դանիելին, ով հայտնում է, որ աղջիկն իրականում ողջ է։ Նա պատրաստ է աղջկան փոխանակել Ջոնի և նրա եղբոր հետ։ Ծանր վիրավոր Ջոնը վերջին ուժերը լարելու գնով իրականացնում է այդ փոխանակումը, և Պիտային վերադարձնում է մորը։ Այնուհետև հանձնվում է հանցագործներին և մահանում է, քանի դեռ իրեն մեքենայով տեղափոխում էին։
Եզրափակիչ տեսարանը Դանիել Սանչեսի՝ ձերբակալության արդյունքում սպանությունն է՝ Մեխիկոյի ուժային կառույցի ներկայացուցչի՝ Միգել Մանզանոյի կողմից։
Դերասան | Դեր |
---|---|
Դենզել Վաշինգտոն | Ջոն Քրիզի |
Դակոտա Ֆենինգ | Լուպիտա (Փիթ)Մարտին Ռամոս |
Մարկ Էնթոնի | Սամուել Ռամոս |
Ռադա Միտչելլ | Լիզա Մարտին Ռամոս |
Քրիստոֆեր Ուոքեն | Փոլ Ռեյբյորն |
Ջանկարլո Ջաննինի | Միգել Մանզանո |
Ռեյչել Տիկոտին | Մարիաննա Գաիսիա Գերրերո |
Հեսուս Օչոա | Վիկտոր Ֆուենտես |
Միքքի Ռուրկ | Ջորդան Կալֆուս |
Անխելինա Պելաես | Քույր Աննա |
Ջերո Կամիլո | Աուէրելիո Ռոսաս Սանչես |
Մարիո Սարագոսա | Խորխե Մարտինես |
Ֆիլմը արժանացել է կինոքննադատների տարբեր արձագանքների։ Rotten Tomatoes-ում միջին վարկանիշը 38 % է կազմում, Metacritic –ում՝ 47 %:
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ցասում (ֆիլմ, 2004), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.