Տատամի

Տատամի (ճապ.՝ 畳, բառացիորեն՝ «ծալում, այն, ինչ ծալվում է»), փսիաթ, որով Ճապոնիայում ծածկում են ավանդական տիպի տների հատակները։ Հյուսվում են իգուս եղեգից և լցոնվում բրնձի ծղոտով, թեպետ վերջերս լցոնման համար օգտագործվում է նաև սինթետիկ բամբակ։ Տատամիի երկար եզրերին կարվում է գործվածք։

Տատամի
Տատամիների դասավորության գծապատկերներ
Տատամի
Տատամիի հատույթը

Ավանդական դասավորություն

Կան կանոններ, որոնք կարգավորում են հատակին տատամիների քանակը և գտնվելու դիրքը։ Սովորաբար տատամիները դասավորվում են այնպես, որ չորս անկյունները մի կետում չմիանան։ Այդպիսի դասավորությունը կոչվում է բարենպաստ։ Հուղարկավորության կամ սուգի ժամանակ տատամիները դասավորում են հակառակ ձևով՝ սովորական ցանցաձև դասավորությամբ, որպեսզի անկյունները միանան։ Սխալ դասավորությունը, ինչպես համոզված են ճապոնացիները, տանը դժբախտություն է բերում։

Չափսեր

Տատամիներն ունեն խստորեն սահմանված մակերես և ձև։ Ճապոնիայում սենյակների մակերեսը ավանդաբար չափվում է տատամիներով (ճապ.՝ -畳 -jo:), ինչը հաշվի է առնվում տուն կառուցելիս։ Տատամիի մակերեսը Արևմտյան Ճապոնիայում (Կանսայ) 95,5 × 191 սմ է (6 սյակու 3 սուն × 3 սյակու 1 սուն 5 բու)։ Տատամիի բարձրությունը 5 սմ է։ Երբեմն հանդիպում են ավանդական մակերեսի կես չափով՝ 90 × 90 սմ տատամիներ (ռյուկյուդատամի)։ Տոկիոյում և Արևելյան Ճապոնիայում պատրաստված տատամին սովորականից փոքր-ինչ նեղ է՝ 88 × 176 սմ։

Կիրառում

Ժամանակակից ճապոնական տների մեծ մասում, նույնիսկ եվրոպական ոճի տներում, առկա է տատամիներով առնվազն մեկ սենյակ (վաշիցու)։

Արևմուտքում տատամին օգտագործվում է մարտարվեստի դպրոցներում՝ որպես մարզական փսիաթ։ Սովորական փսիաթների համեմատ՝ տատամին ավելի կոշտ է։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Տատամի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատամի» հոդվածին։

Tags:

Տատամի Ավանդական դասավորությունՏատամի ՉափսերՏատամի ԿիրառումՏատամի ՊատկերասրահՏատամի Տես նաևՏատամի ԾանոթագրություններՏատամիՃապոներենՃապոնիաՓսիաթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եվրոպայի դրոշներԿաթվածՄիացյալ ԹագավորությունՄեծ Հայքի նահանգների ցանկՀոմանիշԷպիլեպսիաՌումինիաՍրտի ռիթմի խանգարումներԿիստաՀուլիոս ԿեսարՕլիմպոսի աստվածներՓայծաղԳլանԹերենս ՋեյՇառաչ և ցասումԱծանցԱնի (համայնք, Շիրակի մարզ)ՏիեզերքՌամադան (ամիս)Կոնքի բորբոքային հիվանդությունԳոշավանքԿասկադ համալիրՆևրոզներՈւսուցման մեթոդներ և հնարներՊրոլակտինԴանթեական առասպելԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀամակարգային կարմիր գայլախտՊատմություն Հայոց (Խորենացի)ՄիզոպրոստոլԱմերիկյան կենդանիներՄոմիկԱրաքսՁվարանների պոլիկիստոզ համախտանիշՀակոբ ՊարոնյանԲյուզանդական կայսրությունԾրագրավորումԱռաջին համաշխարհային պատերազմԵրկրաշարժԿույր աղիքՊարույր ՀայրիկյանՆիկոլա ՏեսլաԿունիլինգուսՆերգործական սեռՎիետնամԱտոպիկ մաշկաբորբԱլերգիաՄիսաք ՄեծարենցԳերճնշումԷթիլ սպիրտՆերարգանդային պարույրՀիսուսՉեռնոգորիաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԼիսագորԼևոմեկոլՎիկտոր ՀամբարձումյանՀոգնակի թիվՀայաստանի ՍահմանադրությունՊարզ թիվՀանրային ֆինանսներԵրեք հրացանակիրներՆշիկաբորբԱրենիի քարանձավՀեշտոցային արտադրությունՏրդատ ԳԵրկաթՀայաստանի թռչունների ցանկՍրտամկանի ինֆարկտՍպիտակուցներԱֆրիկաՍևրի պայմանագիրԽաչքարՔարահունջՇավարշ ԿարապետյանԹոքի քաղցկեղՀապավումԼյարդի ցիռոզ🡆 More