Վեբ կայքի ստեղծումն ու մշակումը մի գործընթաց է, որը բաղկացած է մի քանի փուլերից, որը ստեղծվելուց հետո պարունակում է շատ կարևոր միջոցներ և տեղեկություններ։ Վեբ կայքը կարող է լինել HTM ֆորմատի էջով, ու այլ հազարավոր էջերով, որոնք պարունակում են անիմացիաներ, Java ծրագրավորված ծառայություններ, PHP կամ այլ լեզվով սերվեր, JavaScript-ով կամ AJAX-ով փոփոխման ենթակա փաստաթղթեր։ Այն կարող է հիմնված լինել տվյալների բազայի տեխնոլոգիաների վրա, օրինակ՝ MySQL։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համաշխարհային Սարդոստայնի հեղինակ Թիմ Բերներս Լին 1991 թ. օգոստոսին գործի է դրել առաջին վեբ կայքը՝ դառնալով կայքի առաջին մշակող (վեբ դիզայներ) ։ Կայքն առաջին անգամ օգտագործում էր էլ. հասցե հղվող հիպերտեքստ։ Սկզբում ինտերնետային կայքերը գրված էին HTML լեզվով, որը հիմքային կառուցվածք էր տալիս կայքերին (վերնագրեր և ենթագլուխներ), ինչպես նաև հիպերտեքստային հղումներ օգտագործելու հնարավորություն։ Այն նորույթ էր, և հիմնովին տարբերվում էր հաղորդակցության նախնական ձևերից։ Օգտագործողները կարող էին հեշտությամբ բացել այլ էջեր։ Աստիճանաբար, երբ Ինտերնետը և կայքի հասկացությունը զարգացան, էջերը կազմող լեզուն՝ "Hypertext Mark-up Language" կամ HTML, դարձավ ավելի ճկուն։ Աղյուսակները՝ որպես նոր տարր, որոնց մեջ հնարավոր էր տվյալներ ներկայացնել, իրենց նախնական նպատակին այլևս չծառայելով՝ սկսեցին օգտագործվել էջերի ստեղծման համար։ Բազմաստիճան ձևի էջի և ոճային էջերի հայտնվելուց հետո, աղյուսակներով էջերի ստեղծումն այլևս արդիական չէր։ Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին տվյալների բազա կամ սերվերի կոդավորում (CGI, PHP, ASP.NET, ASP, JSP և ColdFusion), ինչպես նաև հասկացության այնպիսի նորմեր, ինչպես՝ CSS ավելի են կատարելագործվել և բազմազան դարձրել կայքի հասկացության գործիքները։ Macromedia-ի ստեղծած Flash-ի ի հայտ գալը, որը հնարավորություն է տալիս անիմացիաներ տեղադրել, ինչպես նաև ձայնային և վիդեո ֆայլեր տարածել, փոխել է ինտերնետի էությունը՝ կայքեր մշակողներին նոր հնարավորություններ տալով։ Այնուամենայնիվ Flash-ը ավելի սահմանափակ հնարավորություններ ունի քան HTML-ն, քանի որ այն Macromedia-ի ֆորմատ է և պահանջում է լրացուցիչ ծրագիր՝ plugin, ֆայլերը բացելու համար։ Բավականին նոր մի տեխնիկա, որը հեռահար կոդավորում ենք անվանում, ինտերնետի ավելի դինամիկ օգտագործման հնարավորություն է տվել, առանց փլագինի կամ լրացուցիչ այլ գործիքների տեղադրման։ Այս տեխնոլոգիան ղեկավարում է AJAX-ը, սակայն այն միակ գոյություն ունեցող տեխնոլոգիան չէ։ Այնուամենայնիվ AJAX-ը դեռ չի հասել նորմերի կարգավիճակին։
Կախված կայքի տեսակից, բովանդակությունից, այն տեղադրելու համար անհրաժեշտ միջոցներից՝ այս փուլերից որոշները կարելի է անտեսել։ Յուրաքանչյուր փուլին համապատասխանում են հատուկ գիտելիքներ՝ արգոնոմիա, տեղեկատվության կառուցում, հղումներ, վեբ խմբագրում և այլն։
1.Նախագծում՝
2.Տեղադրում՝
3.Մշակում՝
4.Իրականացում՝
5.Ընթացք՝
Էջերի կառուցվածքի տեղադրումից հետո յուրաքանչյուր փուլում պետք է հաշվի առնել կայքի հասանելիությունը, ինչպես նաև հղման սկզբունքները՝ չափը սահմանելիս, էջերի տեղադրումը, բովանդակության խմբագրումը, կայքի հրապարակումը, թարմացումը։ Ագրոնոմիկան բոլոր փուլերում առկա է՝ ընկալում, պատրաստման եղանակ և աուդիտ, բովանդակության բարելավում։ Էջերի բաղկացուցիչ մասերը
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վեբ դիզայն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.