Վարֆոլոմեյ Ռաստրելլի

Վարֆոլոմեյ Վարֆոլոմեևիչ Ռաստրելլի (1700, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - ապրիլի 29 (մայիսի 10), 1771, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ, 18-րդ դարի կեսի ռուս, բարոկկոյի առաջատար ներկայացուցիչը։ Ազգությամբ իտալացի, քանդակագործ Բ․ Կ․ Ռասարելլիի որդին։

Վարֆոլոմեյ Ռաստրելլի
իտալ.՝ Bartolomeo Francesco Rastrelli
Դիմանկար
Ծնվել է1700[…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էապրիլի 29 (մայիսի 10), 1771
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՎարֆոլոմեյ Ռաստրելլի Ռուսական կայսրություն
ԵրկերՌունդալի պալատ, Saint Andrew's Church?, Anichkov Palace?, Վորոնցովի պալատ, Ձմեռային պալատ, Smolny Cathedral?, Եկատերինյան պալատ, Stroganov Palace?, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և Ցարսկոյե Սելո
Մասնագիտությունճարտարապետ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Ծնողներհայր՝ Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլօ
Վարֆոլոմեյ Ռաստրելլի Francesco Bartolomeo Rastrelli Վիքիպահեստում

1716 թվականին փոխադրվել են Պետերբուրգ։ 1725-1730 թվականի միջև սովորել է արտասահմանում։ 1730-1763 թվականներին՝ պալատական ճարտարապետ։ Վարֆոլոմեյ Ռաստրելլու վաղ շրջանի գործերը՝ այսպես կոչված Երրորդ Ձմեռային պալատը Պետերբուրգում (1732-1733), պալատներ Ռունդալեում (1736-1740) և Միտավայում (այժմ՝ Ելգավա, 1738-1740) առնչվում են 18-րդ դարի ռուսական ճարտարապետական ձևերի հետ։ Ստեղծագործական ծաղկուն շրջանում՝ 1740-1750-ական թվականներին, Վարֆոլոմեյ Ռաստրելլին եվրոպական բարոկկոյի ավանդույթները վերաիմաստավորել է ռուսական ազգային գեղարվեստական մշակույթի ազդեցությամբ։ Ստեղծագործական նոր ընկալումները արտահայտվել են արդեն 1740-ական թվականների առաջին խոշոր շինություններում՝ փայտե Ամառային պալատը Պետերբուրգում (1741-1744, չի պահպանվել) և Անդրեևյան եկեղեցին Կիևում (նախագիծը՝ 1747, կառուցվել է 1748-1767, ճարտարապետ Ի․ Ֆ․ Միչուրին)։ 1747-1752 թվականներին Վարֆոլոմեյ Ռաստրելլին իրականացրել է Պետերգոֆի (այժմ՝ Պետրոդվորեց) Մեծ պալատի շինարարությունը։ Պահպանելով Պետրոս I-ի օրոք ստեղծված պալատի հիմնական հորինվածքը՝ Վարֆոլոմեյ Ռաստրելլին ընդարձակել է նրա միջին մասը, կողային ճակատներին կցակառուցել պալատական եկեղեցի և մի մասնաշենք, նորովի ձևավորել բոլոր ինտերիերները։ Վարֆոլոմեյ Ռաստրելլիու կերտած հանդիսավոր ինտերիերներին բնորոշ են վառ բազմազանությունը և հարդարանքի ճոխությունը՝ բազմաթիվ հայելիներ, ոսկեջրած փայտե փորագրազարդումներ, գեղաձև մանրատախտակ և հատակներ, նկարազարդ առաստաղներ ևն։ Մ․ Ի․ Վորոնցովի (1749-1757) և Ս․ Գ․ Ստրոգանովի (1752-1754) պալատների (երկուսն էլ՝ Պետերբուրգում) կառուցման ժամանակաշրջանում ավարտվել է Վարֆոլոմեյ Ռաստրելլիու հասուն ճարտարապետական ոճի կազմավորումը։ Վարֆոլոմեյ Ռաստրելլին վերակառուցել է նաև Մեծ (Եկատերինյան) պալատը (1752-1757) Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ ք․ Պուշկին)։ Վարֆոլոմեյ Ռաստրելլիու նշանավոր գործերից են նաև Սմոլնիի մենաստանն (1748-1754) ու Ձմեռային պալատը (1754-1762) Պետերբուրգում, որոնք կերտվել են որպես ամբողջական, պարփակ քաղաքային անսամբլներ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Վարֆոլոմեյ Ռաստրելլի 

Tags:

1700177118-րդ դարd:Q299687ԲարոկկոՄայիսի 10Ռուսական կայսրությունՍանկտ ՊետերբուրգՓարիզՖրանսիայի թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷկոլոգիաՄթնոլորտի աղտոտումՔեմալ ԱրըքանՈղնաշարԱրևիք ազգային պարկԿարմրախտՄիքայել ՆալբանդյանՍեղան (երկրաչափություն)ՖրանսիաՖեյսբուքՀայաստանի կենտրոնական բանկՀիսուսի ծնունդՀայկական գորգՈսկիԱրման ԾառուկյանՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաԱստվածաշունչԱրարատՏավուշի մարզԲարդ ստորադասական նախադասությունԱրայի (լեռ)ՐաֆֆիՍան Ստեֆանոյի պայմանագիրՀրանտ ՄաթևոսյանՎանա լիճԱրվեստԱնդրանիկ ՕզանյանՄարդու պապիլոմավիրուսԼադանիվաՀովհաննես ԲաղրամյանՁվարանի կիստաԴիսհիդրոզԱշխարհի երկրներն ըստ տարածքիՏրդատ ԳՄեքսիկաՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ԴաշտանԿենդանակերպի նշաններՌևմատիզմԱմերիկայի հայտնագործումԲաժնետոմսՎերաբերական (խոսքի մաս)Արամ ԱսատրյանԴիկլոֆենակԽորանարդՄարինա ԲերբերյանԿուսաթաղանթԶատիկՄովսես ԳորգիսյանԼյարդՀայկական ֆիլմերի ցանկՀամբիկ ՍասունյանԱրեգակնային համակարգՕրալ սեքսԻնդոնեզիաԻսպանիաԳարի ՔյոսայանՔիշ (կղզի)ԼիբանանՋրածինՔարՎաղ հղիության արյունահոսությունԻոսիֆ ՍտալինԱվարայրի ճակատամարտԹարախակույտՀամախառն ներքին արդյունքՎարդԿույր աղիքԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀաստ աղիքների բորբոքումՄարտիրոս ՍարյանՄարդու առնանդամի չափսԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍարդարապատի հերոսամարտՄայիսյան հերոսամարտեր🡆 More