Կիև Սոֆիայի Տաճար

Սոֆիայի տաճար, ճարտարապետության նշանավոր հուշարձան։ Հիմնադրվել է 1037 թվականին։

Կիև Սոֆիայի Տաճար
Սոֆիայի տաճար
Կիև Սոֆիայի Տաճար
Տեսակմայր տաճար, տեսարժան վայր, ճարտարապետական ժառանգության հուշարձան և եկեղեցի
Ստեղծում1011
ԵրկիրՈւկրաինա
ՔաղաքԿիև
ԲնակավայրԿիև
ՓողոցSofiiska Square? և Վլադիմիրսկայա փողոց
ՈճՈւկրաինական բարոկկո և Viĺnia Baroque?
ՊատվիրատուՎլադիմիր Մեծ և Յարոսլավ Իմաստուն
Մասն էKyiv: Saint-Sophia Cathedral and Related Monastic Buildings, Kyiv-Pechersk Lavra?
Ներկա վիճակԹանգարան
կայք
Կիև Սոֆիայի Տաճար Saint Sophia Cathedral in Kyiv Վիքիպահեստում

Եղել է Կիևյան Ռուսիայի գլխավոր պաշտամունքային և հասարակական կառույցը, կիևյան մոնոպոլիտների գլխավոր տաճարը։ Սոֆիայի տաճարը (կառուցված է հիմնականում պլինթոսով՝ տափակ, լայն, քառակուսի թրծված աղյուս) մեծաչափ (37 մետր x 55 մետր), հնգանավ, հնգաբսիդ, 13 գմբեթով խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Երեք կողմից շրջապատված է երկհարկանի սրահով, որին արևմուտքից ներկցված 2 աշտարակների աստիճանները տանում են դեպի ընդարձակ վերնադասերը։ Ներսում պահպանվել են 11-րդ դարի խճանկարներ և որմնանկարներ։

Սոֆիայի տաճարը հայ-ռուսական և հայ-ուկրաինական մշակութային կապերի հնագույն հուշարձաններից է։ Տաճարի արտաքին հարավային սրահի արևելյան մասում պահպանվել են որմնանկարների հետքեր՝ Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմեի պատկերներով, ինչպես և 16-17-րդ դարերի 22 հայերեն արձանագրություններ։ Հայերեն արձանագրություններ կցագրերի տեսքով պահպանվել են նաև Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի (11-րդ դար) կափարիչի վրա։

Ուկրաինական բարոկկոյի ձևերով Սոֆիայի տաճարի այժմյան տեսքը 17-րդ դարի վերջից մինչև 1707 թվականը վերակառուցումների արդյունք է։ Խորհրդային ժամանակաշրջանում Սոֆիայի տաճարը վերականգնվել է։ 1934-ին հիմնվել է «Սոֆիայի տաճար» պատմաճարտարապետական թանգարան-արգելոցը, որն ընդգրկում է ոչ միայն Սոֆիայի տաճարը, այլ նրան շրջապատող 17-18 դարերի կառույցների համալիրը։

Գրականություն

  • София Киевская. Материалы и иследования, Киев, 1973.
  • Халпахчьян О. Х., Армяно-русские культурные отношения и их отражение в архитектуре, Е., 1957.

Ծանոթագրություններ

Կիև Սոֆիայի Տաճար Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի տաճար (Կիև)» հոդվածին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾիրանՆապաստակներԴատաԼեքսԱնրի ՎեռնոյԽաչատուր ԱբովյանԱռողջ ապրելակերպԱվստրալիաԲացատրական բառարանԼիտրՏեսակարար ջերմունակությունԱրման ԾառուկյանՏուբերկուլոզՈսկեպարԱշխարհի բնակչությունՀաստատուն բաղադրության օրենքԱրքիմեդի օրենքԼոռու մարզՍայաթ-ՆովաՄյունխհաուզենի համախտանիշԱմերիկայի հայտնագործումԱրաքսSWOT վերլուծությունԿարմիր գլխարկՄայրցամաքԲագրատ ԳալստանյանԲարդ ստորադասական նախադասությունՀարավային ԿովկասՀայաստանԻրավունքՀարավային ԿորեաՍեղան (երկրաչափություն)Նյարդային համակարգՀամացանցՄինչամուսնական սեքսԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՕրալ սեքսԱլեքսանդր ՊուշկինԳրիգոր ՆարեկացիՍտրեպտոկոկային ֆարինգիտՍևանի իշխանԱլգորիթմԱֆղանստանՄամփրե արքանԱրյան խումբԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայկական դիցաբանությունՔրիստափոր ԿոլումբոսՍողոմոնի երգերըՄանրանկարչությունԴաունի համախտանիշՀայաստանի զինանշանԱրմավիրի մարզՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱրևմտյան ՀայաստանՎիլհելմ ՍտեյնիցՀայաստանի ՍահմանադրությունԿրիաներԷնվեր փաշաՍրտամկանի ինֆարկտԽտությունՀականիշՀրանտ ՄաթևոսյանԿապույտ հազՀայաստանի կուսակցությունների ցանկՊարզ թիվԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԿալցիումՓիղԱլեքսանդրապոլի պայմանագիրՔիշ (կղզի)ԳլանԵրկաթ պակասորդային սակավարյունությունՍողուններԲացականչական նշանԱռիթմիաԴաշտանՄաշկի սնկային հիվանդություններՄարգինալացում🡆 More