Սուրբ Եղնիկի Սպանությունը

«Սուրբ եղնիկի սպանությունը» (անգլ.՝ The Killing of a Sacred Deer), ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի բրիտանա-ամերիկյան դրամատիկական ֆիլմ։ Ֆիլմը մասնակցել է 2017 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին, որտեղ Յորղոս Լանտիմոսը և Էֆթիմիս Ֆիլիպուն արժանացել են լավագույն սցենարի մրցանակին։ Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին։

Սուրբ Եղնիկի Սպանությունը
Սուրբ եղնիկի սպանությունը
անգլ.՝ The Killing of a Sacred Deer
Սուրբ Եղնիկի Սպանությունը
ԵրկիրՍուրբ Եղնիկի Սպանությունը Միացյալ Թագավորություն
Սուրբ Եղնիկի Սպանությունը Իռլանդիա
Ժանրդրամա, թրիլեր և սարսափ ֆիլմ
Թվականհոկտեմբերի 12, 2017, դեկտեմբերի 28, 2017, նոյեմբերի 9, 2017 և 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՅորգոս Լանտիմոս
ՊրոդյուսերՅորգոս Լանտիմոս և Էնդրյու Բոնար Լոու
Սցենարի հեղինակՅորգոս Լանտիմոս և Էֆթիմիս Ֆիլիպու
ԴերակատարներՆիկոլ Քիդման, Քոլին Ֆարել, Ալիսիա Սիլվերսթոուն, Ռեֆի Քեսիդի, Բարրի Քեոգան և Բիլ Քեմփ
ՕպերատորՏիմիոս Բակատատակիս
ՄոնտաժՅորգոս Մավրոպսարիդիս
Պատմվածքի վայրՕհայո
Տևողություն109 րոպե
Սուրբ Եղնիկի Սպանությունը The Killing of a Sacred Deer Վիքիպահեստում

Սյուժե

Ֆիլմը պատմում է սրտավիրաբույժ Սթիվեն Մերֆիի մասին, որը ծանոթանում է 16-ամյա Մարտինի՝ մի քանի տարի առաջ վիրահատության ժամանակ մահացած հիվանդի որդու հետ։ Սթիվենը դեռահասին նվերներ է տալիս և ծանոթացնում իր ընտանիքի հետ, սակայն շուտով սկսում է խուսափել չափազանց պնդերես ծանոթից։ Մի օր բժիշկ Բոբի կրտսեր որդին դադարում է ոտքերը զգալ։ Հետազոտությունները ոչինչ չեն տալիս. ըստ բոլոր վերլուծությունների՝ նրա վիճակը պետք է նորմալ լինի։ Տեղի ունեցածի առեղծվածը բացահայտում է Մարտինը. Սթիվենը, որին պատանին մեղավոր է համարում հոր մահվան համար, պետք է բարդ ընտրություն կատարի և զոհաբերի իր ընտանիքի անդամներից որևէ մեկին, այլապես նրա բոլոր մերձավորները կմահանան մեկը մյուսի հետևից...

Դերերում

  • Քոլին Ֆարել՝ բժիշկ Սթիվեն Մըրֆի, Աննայի ամուսինը, Բոբի և Քիմի հայրը
  • Նիկոլ Քիդման՝ Աննա Մըրֆի, Սթիվենի կինը, Բոբի և Քիմի մայրը
  • Բարրի Քեոգան՝ Մարտին, Քիմի մտերիմ ընկերը
  • Ռեֆի Քեսիդի՝ Քիմ Մըրֆի, Սթիվենի և Աննայի կինը, Բոբի քույրը
  • Սանի Սուլջիկ՝ Բոբ Մըրֆի, Սթիվենի և Աննայի որդին, Քիմի եղբայրը
  • Ալիսիա Սիլվերսթոուն՝ Մարտինի մայրը
  • Բիլ Քեմփ՝ Մեթյու Ուիլյամս

Արտադրություն

2016 թվականի մայիսի 11-ին հայտարարվել է, որ Քոլին Ֆարելը միացել է դերասանական կազմին, իսկ Յորղոս Լանտիմոսը և Էֆթիմիս Ֆիլիպուն կգրեն ֆիլմի սցենարը։ 2016 թվականի հունիսին Նիկոլ Քիդմանն ընտրվել է Ֆարելի կերպարի կնոջ դերի համար։ Օգոստոսին դերասանական կազմին միացել են Ալիսիա Սիլվերսթոունը, Ռեֆի Քեսիդին, Բիլ Քեմփը, Բարրի Քեոգանը և Սանի Սուլջիչը։

Նկարահանումներ

Հիմնական նկարահանումներն անցկացվել են Ցինցինատի քաղաքում՝ Քրիստոսի հիվանդանոցում։

Քննադատություն

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» ֆիլմն ունի 79 % վարկանիշ՝ հիմնված 196 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմում է 7,7։ «Metacritic» կայքում ֆիլմը 100 միավորից ունի 73 միավոր՝ հիմնված քննադատների 45 գրախոսության վրա, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին։

Մրցանակներ և անվանակարգեր

  • 2017՝ Կաննի կինոփառատոնում մրցանակ լավագույն սցենարի համար (Էֆթիմիս Ֆիլիպու, Յորղոս Լանտիմոս)։
  • 2017՝ Սիջեսի կատալոնական կինոփառատոնում քննադատների մրցանակ (Յորղոս Լանտիմոս)։
  • 2017՝ մասնակցություն Գենտի կինոփառատոնի մրցութային ծրագրին։
  • 2017՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի երեք անվանակարգ՝ եվրոպացի լավագույն ռեժիսոր (Յորղոս Լանտիմոս), եվրոպացի լավագույն սցենարիստ (Էֆթիմիս Ֆիլիպու, Յորղոս Լանտիմոս), եվրոպացի լավագույն դերասան (Քոլին Ֆարել)։
  • 2018՝ «AACTA Awards» մրցանակի առաջադրում՝ երկրորդական պլանի կնոջ լավագույն դերի համար (Նիկոլ Քիդման)։
  • 2018՝ «Անկախ ոգի» մրցանակի երկու անվանակարգ՝ երկրորդական պլանի տղամարդու լավագույն դեր (Բարրի Քեոգան), լավագույն օպերատորական աշխատանք (Թիմիոս Բակատակիս)։
  • 2018՝ կինոքննադատների լոնդոնյան խմբակի մրցանակի առաջադրում՝ տարվա լավագույն բրիտանական կամ իռլանդական դերասանի համար (Քոլին Ֆարել)։

Ծանոթագրություններ

Սուրբ Եղնիկի Սպանությունը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ եղնիկի սպանությունը» հոդվածին։

Tags:

Սուրբ Եղնիկի Սպանությունը ՍյուժեՍուրբ Եղնիկի Սպանությունը ԴերերումՍուրբ Եղնիկի Սպանությունը ԱրտադրությունՍուրբ Եղնիկի Սպանությունը ՔննադատությունՍուրբ Եղնիկի Սպանությունը Մրցանակներ և անվանակարգերՍուրբ Եղնիկի Սպանությունը ԾանոթագրություններՍուրբ Եղնիկի ՍպանությունըԱՄՆԱնգլերենԴրամաԿաննի կինոփառատոնՄեծ ԲրիտանիաՅորղոս ԼանտիմոսՌեժիսոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ազատի ջրամբարԱսկարիդոզՄարքեթինգԲրոնխիալ ասթմաՓողՀոգնակի թիվՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՇնչառությունԲաժանարարների աղյուսակԵրկաթՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԱրշակունիներՎի (երգիչ)ԿոմիտասԱվստրիաՀայկական ֆիլմերի ցանկՏիգրան ՊետրոսյանԱսիաՓարվանա (բալլադ)Հայաստանի զինանշանՆավթԳլխուղեղՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԿիպրոսՕրալ սեքսԱվագ շաբաթԿենսաբանական դասակարգումՀայ գրերի գյուտՍտորոգյալՀիսուսԱտամհատիկԱկսել ԲակունցԿանադաԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՔրիստոնեությունՍրտի բնածին արատներՍակուրյաԱշոտ ՆավասարդյանՈրոշիչԱռաքյալներԱմբոխները խելագարվածՊապ թեստԱբիսինյան կատուՆիկոլա ՏեսլաՈրոնողական ռոբոտԱղանդավորությունՓիղԾաղիկԹատրոնԳերճնշումԻբուպրոֆենԵրկրորդ համաշխարհային պատերազմԿատուներՓայծաղՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԹոքաբորբՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԵնթակաՌևմատոիդ արթրիտԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԱռյուծՄակդիրՆիկոլ ՓաշինյանԴավիթ ԲեկՀնդկաստանՀայաստանի ամերիկյան համալսարանՋրծաղիկPills n PotionsՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՀամախառն ներքին արդյունքՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հարավային ԱմերիկաՔարահունջՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայկական ազգային հագուստ (տարազ)ԱռիթմիաԱՄՆ-ի նախագահների ցանկԲուդդայականությունՇագանակագեղձի բարորակ գերաճ🡆 More