Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի: եկեղեցի Վաղարշապարում

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի: Պատմություն, Ճարտարապետություն, Պատկերասրահ
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրություն[[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ և Արարատյան Հայրապետական թեմ
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Մասն էԷջմիածնի տաճարներ ու եկեղեցիներ և Զվարթնոցի հնագիտական վայր
Կազմված էԽաչքար, Պարիսպ, Դարպաս, Գերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Փիլիպոս Հաղբակեցու, Զանգակատուն, Եկեղեցի, Բնակելի տուն, Բնակելի տուն. Վանահոր տունը, Աղբյուր, Շինություն և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ԱնվանվածՀռիփսիմե
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ618 թ.
Կառուցման ավարտ1894 թ.
Հիմնադրված7-րդ դար
Գմբեթ1
Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի: Պատմություն, Ճարտարապետություն, Պատկերասրահ St. Hripsime church, Vagharshapat Վիքիպահեստում
Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի: Պատմություն, Ճարտարապետություն, Պատկերասրահ
Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները և Զվարթնոցի ավերակները
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Էջմիածնի Մայր Տաճարը
Երկիր {{{2}}} Հայաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24-րդ նստաշրջան)
Համար 1011
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի: Պատմություն, Ճարտարապետություն, Պատկերասրահ ժառանգություն

Պատմություն

Հիմնադրում

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։

Հետագայում

1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։

Ճարտարապետություն

Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դարում)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով։ Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ։

Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի հիմնական միջոցն է։ Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարածական լուծում, ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն։ Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10, 1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը։ Ճակատների սեղանաձև կտրվածքով խորշերն ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը։ Հռիփսիմեի տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի: Պատմություն, Ճարտարապետություն, Պատկերասրահ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 596 Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի: Պատմություն, Ճարտարապետություն, Պատկերասրահ 

Tags:

Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի ՊատմությունՎաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի ՃարտարապետությունՎաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի ՊատկերասրահՎաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի Տես նաևՎաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի ԾանոթագրություններՎաղարշապատ Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի Արտաքին հղումներՎաղարշապատ Սուրբ Հռիփսիմե ԵկեղեցիԵկեղեցիՀայՀայաստանՅՈՒՆԵՍԿՕՎաղարշապատ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի տնտեսությունՇաքիի ջրվեժԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՎիտամինՓողՎահագնԲռնցքամարտԹաթուլ ԿրպեյանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵրևանի վարչական բաժանումՀռոմՀավասարասրուն եռանկյունՓայծաղՀեպատիտ BՆապոլեոն ԲոնապարտՀին աշխարհի յոթ հրաշալիքներՏավուշի մարզՄատենադարանԱրտաշատՀայերՀնդկաստանՀագուստի չափսերԿոկորդիլոսներՀայկական գամփռԿանոնավոր եռանկյունՄարգարիտՌևմատոիդ արթրիտՀայկոՎայոց ձորի մարզՄակբայԱրգիշտի ԱՄատաղԳառնի (գյուղ)Երևանի թանգարանների ցանկՆոր ԿտակարանԳեղարդՌուսաստանի քաղաքների ցանկՀունաստանՀիպոթիրեոզՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԺամՄեր մանկության տանգոնՍարդարապատի հերոսամարտՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՕշական (գյուղ)Հասարակ հերպեսՊարզ նախադասությունՄուշեղ ԳալշոյանԱծխաջրածիններԱզատի ջրամբարՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)ՄիքելանջելոԲագրատունիներՄայիսԹուրքիաԱրամ ԵրկանյանՊարագաներԿատուներԵրերույքի տաճարՀայաստանի թռչունների ցանկՄակդիրԼեհաստանՉինական մեծ պարիսպԱնդրանիկ ՕզանյանՄկաններԵղիշե ՉարենցԻլյա ՌեզնիկԹոքի քաղցկեղՍուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի (Ամրակից)Զարնի-ՊարնիՇագանակագեղձի բարորակ գերաճՀաղարծնի վանքԱրագիլներԳառնու հեթանոսական տաճար🡆 More