Արբանյակ Սետեբոս

Սետեբոս (Uranus XIX), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից մեկն է։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի ղեկավարած թիմի կողմից 1999 թվականին։

Արբանյակ Սետեբոս

Սետեբոս
(Ուրան XIX)
Setebos
Արբանյակ Սետեբոս
Արբանյակի հայտնաբերման լուսանկար
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է18 հուլիս 1999 թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից)
Հեռավորությունը Ուրանից17 418 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին7 451 800 կմ
Ապոհելին27 386 730 կմ
Մեծ կիսաառանցք17 418 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,5914
Սիդերիկ պարբերություն2225,21 օր
Թեքվածություն140,11° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
158° (Խավարածրի հարթության նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~24 կմ
Մակերևույթի մակերես~7200 կմ²
Ծավալ~58 000 կմ³
Զանգված~7,5 × 1016 կգ
Միջին խտություն~1,5 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0063 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,0204 կմ/վ
Ալբեդո0,04
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Հայտնաբերում

Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից 1999 թվականի հուլիսի 18-ին։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/1999 U 1 անվանումը։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XIX անվանումը։

2000 թվականի օգոստոսի 21-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Սետեբոս անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոսներ Կալիբանի և Սիկորաքսի դավանած աստծո անունով։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։

Ուրանի Ումբրիել արբանյակի վրա գտնվող խառնարանը նույնպես անվանվել է Սետեբոսի անունով, սակայն այն գրառվում է Սետիբոս։

Ուղեծիր

Արբանյակ Սետեբոս 
Ուրանի անկանոն արբանյակների ուղեծրերը

Սետեբոսը պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին հակադարձ ուղղությամբ 17 418 000 կմ մեծ կիսաառանցքով, համեմատաբար ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 7 451 800 - 27 386 730 կմ։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 17 393 700 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,5914, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 158°։ Սետեբոսը պտտվում է մոտ 30 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։

Սետեբոսը պատկանում է Սիկորաքսի դինամիկ խմբին, որում նույնպես գտնվում են Պրոսպերոն ու Ֆերդինանդը, և հավանաբար ունեն նույն ծագումը։ Խմբի արբանյակները ունեն մեծ էքսցենտրիսիտետ և մեծ ուղեծրի թեքում՝ 140-ից 170°։

Սետեբոսը պտտվում է Ուրանի շուրջ 2196 օր 8 ժամ 24 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 6,013 երկրային տարի։ Սետեբոսի մեկ պտույտը Ուրանի շուրջ մի փոքր ավելին է քան Յուպիտերի պտույտից ժամանակահատվածի կեսից Արեգակի շուրջ։

Ֆիզիկական տվյալներ

Սետեբոսի տրամագիծը գնահատվում է մոտ 47 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Սետեբոսի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0063 մ/վ²։

Արբանյակը երևում է բնական (գորշ) գույնով տեսանելի սպեկտրում, նույնը ինչպես և Պրոսպերոն, սակայն այլ քան Սիկորաքսը (որը բաց կարմիր է)։

Ծագում

Ենթադրվում է, որ Սետեբոսը որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Արբանյակ Սետեբոս ՀայտնաբերումԱրբանյակ Սետեբոս ՈւղեծիրԱրբանյակ Սետեբոս Ֆիզիկական տվյալներԱրբանյակ Սետեբոս ԾագումԱրբանյակ Սետեբոս Տես նաևԱրբանյակ Սետեբոս ԾանոթագրություններԱրբանյակ Սետեբոս Արտաքին հղումներԱրբանյակ Սետեբոս1999Անկանոն արբանյակՄեթյու ՀոլմանՈւրան (մոլորակ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻսպանիաՇիրակի մարզՍանահինի վանական համալիրԻրաքՀովհաննավանքՍոֆի ԴևոյանԿենդանիների հատկանիշների ցանկԳորշ գայլԱշնան արև (ֆիլմ, 1977)Հայաստանի դրոշԱրշակ ԲԸնտանիքԱրգանդի վզիկի քաղցկեղԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԿաթնասուններՀռոմՎերածնունդՎիկտոր ՀամբարձումյանՀռոմեա-սելևկյան պատերազմԱրենիի քարանձավՏյառնընդառաջՀայաստանի ազգային հերոսՄաշկաբորբԱվշային հանգույցների բորբոքումԱռողջ ապրելակերպԵհովայի վկաներՏավուշի մարզՀեռուստատեսային կենտրոնՖուտբոլԶատիկը ՀայաստանումՌումինիաԱճի հորմոնԵզդիներՏրիպոֆոբիաԱծական անունՂազարոս ԱղայանՇեղանկյունԹորոս ՌոսլինԼիտրՏնտեսական աճԾաղիկՆեմեսիս գործողությունԳևորգ Մարզպետունի (վեպ)Գենդերային ինքնությունԱստվածԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱռիթմիաՍևրի պայմանագիրԼիոնել ՄեսսիԱդոլֆ ՀիտլերՄարիխուանաԱրյան շրջանառությունԿասկադ համալիրՀուլիոս ԿեսարԿենդանակերպի նշաններՀիմնական գույներԼյարդի ցիռոզSinopharm GroupԲելգիաԲարորակ ուռուցքներԱլեքսանդր ՊուշկինՀայաստանի բուսական աշխարհՎերաբերական (խոսքի մաս)Արտավազդ ԲԱխթալայի վանքԷկոլոգիաՀամաստեղություններԽաչքարՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՀոլանդերեն ՎիքիպեդիաՍպիտակուցներՀղիություն (մարդ)Սայաթ-Նովա🡆 More