Սեբաստիան Կել: գերմանացի ֆուտբոլիստ

Սեբաստիան Կել (գեր.՝ Sebastian Kehl, փետրվարի 13, 1980(1980-02-13), Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, որպես կիսապաշտպան։ 2008-2014 թվականներին եղել է Դորտմունդի Բորուսիայի ավագը։ 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 1,000,000€ է։

Սեբաստիան Կել: Կենսագրություն, Կարիերան հավաքականում, Ձեռքբերումներ
Սեբաստիան Կել
գերմ.՝ Sebastian Kehl
Սեբաստիան Կել: Կենսագրություն, Կարիերան հավաքականում, Ձեռքբերումներ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սեբաստիան Կել
Քաղաքացիությունը Սեբաստիան Կել: Կենսագրություն, Կարիերան հավաքականում, Ձեռքբերումներ Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1980 (44 տարեկան)
Ծննդավայր Հեսսեն, Գերմանիա
Հասակ 188 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Համար -
Պատանեկան կարիերա
1985 - 1994 Գերմանիա Լարբախ (Տան)
1994 - 1998 ԳերմանիաԲորուսիա (Ֆուլդա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998 - 2000 Գերմանիա Հաննովեր 96 32 (2)
2000 - 2001 Գերմանիա Ֆրայբուրգ 40 (4)
2001 - 2015 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 274 (20)
Ազգային հավաքական
2001 - 2010 Գերմանիա Գերմանիայի հավաքական 31 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Կելը «Դորտմունդի Բորուսիա» է եկել 2001-2002 թթ.՝ «Ֆրայբուրգ» ակումբից, մերժելով «Մյունխենի Բավարիայի» առաջարկը։ 2006 թ.-ի վիրահատությունից հետո բաց է թողել 2006-2007 մրցաշրջանի առաջին կեսը, խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 4-ին, որից հետո ստիպված է եղել բաց թողնել ևս 4 շաբաթ։ 2012 թ. նրա՝ Նյուրնբերգի դեմ ընկերական խաղում խփած գոլը ճանաչվեց Գերմանիայի ամսվա լավագույն գոլ։ 2013 թ.-ի ապրիլին Դորտմունդի Բորուսիան Կելի հետ պայմանագիրը երկարաձգեց մեկ տարով։ Հաջորդ տարի Բորուսիան կրկին 1 տարով երկարաձգեց պայմանագիրը գերմանացի կիսապաշտպանի հետ, ով էլ հայտարարեց, որ այդ տարի կավարտի իր ֆուտբոլային կարիերան։ 2014-15 մրցաշրջանում առաջին գոլը խփել է Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղի 107-րդ րոպեին, և հենց Կելի հրաշալի գոլի շնորհիվ Բորուսիան հաղթեց Հոֆֆենհայմին։

Կարիերան հավաքականում

2001 թ.-ի մայիսի 29-ին նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականում՝ Սլովակիայի դեմ խաղում, որը անցկացվել է Բրեմենում։ Այդ խաղում առաջին խաղակեսից հետո նա փոխարինման դուրս եկավ Մարկո Ռախմերի փոխարեն և օգնեց թիմին հաղթել 2-0 հաշվով։ Ազգային ընտրանու հետ Սեբաստիանը մասնակցել է 2 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների. 2002 թ.-ին վաստակել է արծաթե մեդալ, իսկ 2006 թ.-ին՝ բրոնզ։ 2004 թ.-ին Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Կելը և հավաքականի մյուս անդամները չկարողացան մասնակցել խմբային փուլից դուրս չգալու պատճառով։

Ձեռքբերումներ

Թմային

Սեբաստիան Կել: Կենսագրություն, Կարիերան հավաքականում, Ձեռքբերումներ  «Բորուսիա Դորտմունդ»

Անձնական կյանք

Կելը ապրում է կնոջ՝ Թինայի հետ։ 2006 թ.-ի սեպտեմբերի 26-ին ծնվեց Կելի երեխան՝ Լուիսը։ Սեբաստիանը ցանկանում է միշտ իր ընտանիքի հետ ապրել Դորտմունդում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սեբաստիան Կել: Կենսագրություն, Կարիերան հավաքականում, Ձեռքբերումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Կել» հոդվածին։

Tags:

Սեբաստիան Կել ԿենսագրությունՍեբաստիան Կել Կարիերան հավաքականումՍեբաստիան Կել ՁեռքբերումներՍեբաստիան Կել Անձնական կյանքՍեբաստիան Կել ԾանոթագրություններՍեբաստիան Կել Արտաքին հղումներՍեբաստիան Կել1980d:Q7928Բորուսիա ԴորտմունդԳերմաներենԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունԿիսապաշտպանՀեսսենՓետրվարի 13Ֆուլդա (քաղաք)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀունգարիաԿրոնի հիվանդությունԶատիկը ՀայաստանումԵղանակի քերականական կարգՎարդանանք (պատմավեպ)ԽալազիոնՇեշտԱֆրիկաԷկոհամակարգՄարմնի զանգվածի ինդեքսՁկներՆերգործական սեռՀիսուսԱնիՀայոց ցեղասպանությունԳրիգոր ՆարեկացիՀամբարձում (տոն)Արցախի ՀանրապետությունԿուսությունԱրտավազդ ԲԵռանկյան մակերեսՍեռական հերպեսՀեպատիտ CՐաֆֆիԻրանԴեքսամետազոնՆյարդային համակարգԵրիկամաքարային հիվանդությունՀրեաներԱստղաշուշանՈւսուցման մեթոդներՂազախստանԼյուդվիգ վան ԲեթհովենԴոն Կիխոտ (վեպ)ԻրավունքԼյարդի ցիռոզԾառԻոսիֆ ՍտալինԹորոս ՌոսլինՉեխիաՖրանսիաԱրտաշեսյաններՀատկացուցիչԴեն ՍյաոպինՈրդանման ելունի բորբոքումԸնտանիքՌապոնեԱուտիզմԲաժանարարների աղյուսակԻսպանիաԱճի հորմոնՕգյուստ ՇառլուաԳոյական անունԿորպորատիվ ֆինանսներԴոնալդ ՖեյսոնՀամանուններԳերճնշումԿունիլինգուսՄիզուղիների ինֆեկցիաներՊետությունՅուԹյուբԿոնվենցիաՕլիմպիական սպորտաձևերՍիսիանՓորկապությունԱմբոխները խելագարվածԿատուներԹաիլանդԹռչուններԺամԳարեգին ՆժդեհԿասկադ համալիրԵղնջացանԳործակալ 044Արհեստական բանականությունՀայաստան🡆 More