Սալոմե Արեշյան: հայ գրականագետ, խմբագիր

Սալոմե Գրիգորի Արեշյան (հունվարի 5, 1913(1913-01-05), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1966(1966-12-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Արեշյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սալոմե Արեշյան
Սալոմե Արեշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Պարգևներ
Ծնվել էհունվարի 5, 1913(1913-01-05)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1966(1966-12-29) (53 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և գրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՍալոմե Արեշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Պարգևներ Ռուսական կայսրություն և Սալոմե Արեշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Պարգևներ ԽՍՀՄ
ԿրթությունԼենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտ (1934) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1937)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1958)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Կոմունիստ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Սալոմե Արեշյան Վիքիդարանում

Կենսագրություն

Ծնվել է Թիֆլիսում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը, 1937 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1938-1940 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1940-1941 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, ապա՝ գրականագիտության և փիլիսոփայության բաժանմունքի գիտական քարտուղար։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան։ 1941-1944 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1942-1944 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1943-1946 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1944-1946 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիր, 1949-1950 թվականներին՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1950-1953 թվականներին՜ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1954 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ 1958 թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Եղել է Խաղաղության կողմնակիցների համամիութենական կոնֆերանսի, ինչպես նաև 1945 թվականին Փարիզում կայացած Կանանց 1-ին միջազգային կոնգրեսի պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957) գիրքը։

Մահացել է Երևանում։

Երկերի մատենագիտություն

  • Ռուս գրողները Հայաստանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1946, 28 էջ։
  • Լև Տոլստոյ, Երևան, 1960, 267 էջ։

Պարգևներ

  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծպատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ

Սալոմե Արեշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Պարգևներ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմե Արեշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 23 Սալոմե Արեշյան: Կենսագրություն, Երկերի մատենագիտություն, Պարգևներ 

Tags:

Սալոմե Արեշյան ԿենսագրությունՍալոմե Արեշյան Երկերի մատենագիտությունՍալոմե Արեշյան ՊարգևներՍալոմե Արեշյան ԾանոթագրություններՍալոմե Արեշյան19131966Դեկտեմբերի 29ԵրևանԹբիլիսիԽՍՀՄ գրողների միությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀԽՍՀՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀունվարի 5Ռուսական կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲացահայտիչԵրվանդունիների թագավորությունՀռոմՌամադան (ամիս)Խոսրովի անտառ պետական արգելոցԿելվինՇաղկապենաբորբԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Արշակունիների թագավորությունԱրջերՀունգարիաՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԵղիշե ՉարենցԿրոնի հիվանդությունԱրտարգանդային հղիությունԷդուարդ ՍպերցյանՕրգազմՏասնաբանյաԱնաստասիա ՏատարևաՍեռական հարաբերությունԷրեբունի ամրոցՄեր հայրենիքԳրիգոր ԶոհրապԵրվանդ ԱզատյանԲջիջԵվրոպական միությունԿատուներԿարեն ԴեմիրճյանԵրուսաղեմԳլխուղեղԼիտրՀին ԿտակարանԱրենիի քարանձավԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)Գործակալ 044ԹուրքիաՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԳարունԱրհեստական բանականությունՆաիրի ԶարյանԹատրոնՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտԱսիաԹորոս ՌոսլինԱնգլերենՉեխիաՍոսիՊանամաԹոքի քաղցկեղԱՄՆ-ի նախագահների ցանկՈւսուցման մեթոդներ և հնարներՏողադարձԹբիլիսիԷկոլոգիաԱդոլֆ ԻվոնՄարտի 27ՄարքեթինգՄոսկվաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՆար-ԴոսԱղիների բորբոքային հիվանդությունԱլպիական մանուշակ (պատմվածք)Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերՄարդ բանականՍակուրաՀարավային ԱմերիկաՈսկորԱլեքսանդր ԹամազովՄարդու անատոմիաԱռանց ընտանիքի (վիպակ)Եռանկյան մակերեսՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Առաքյալներ🡆 More