Ջոս

Ջոս (անգլ.՝ Jos), 19-րդ խոշորագույն քաղաքը Նիգերիայի հանրապետությունում։ Գտնվում է Ջոս հարթավայրի բարձրադիր մասում՝ այսպես կոչված Կենտրոնական Նիգերիայում՝ երկրի գրեթե սրտում։ Նաև Նիգերիայի Պլատո նահանգի վարչական կենտրոնն է հանդիսանում։

Քաղաք
Ջոս
Ջոս
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
ԲԾՄ1217 մետր
Բնակչություն622 802 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1
Ջոս (Նիգերիա)##
Ջոս (Նիգերիա)
Ջոս

Պատմություն

Դեռ բրիտանական գաղութային կառավարման տարիներին Ջոսը դարձավ գունավոր մետաղների արդյունահանման կարևոր կենտրոն (անագ և այլն)։ Չինաստանում և այլ զարգացող երկրներում մետաղների աճող պահանջարկը հանգեցրել է վերջին երկու տասնամյակների ընթացքում տարածաշրջանում հանքարդյունաբերության վերածնմանը, ինչը հանգեցրել է երկրի շատ այլ տարածաշրջաններից միգրանտների ներհոսքին։ Տարածաշրջանի բնիկ ժողովուրդները՝ տիվ, ֆուլբե և ջունկուն ցեղերը, այժմ լրացնում են հաուսա, յորուբա, իգբո և ուրիշ ցեղերին։ Բնակչության աճի բարձր տեմպերի (տարեկան 3-4 տոկոս) և բնակություն հաստատած քրիստոնյաների և կիսաքոչվոր մուսուլմանների միջև կրոնական հակասությունների պատճառով քաղաքում շատ լարված է ազգամիջյան իրադրությունը։ Վերջին տարիներին (2001, 2008 և 2010) տեղի են ունեցել արյունալի կրոնական բախումներ քրիստոնյաների և մուսուլմանների միջև։

Ահաբեկչություն

Ջոսը գտնվում է երկրի քրիստոնեական և իսլամական մասերի միջև, այդ իսկ պատճառով այնտեղ հաճախ ահաբեկչություններ են տեղի ունենում։

  • 2010 թվականի դեկտեմբերի 26-ին Ջոսում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է 38 մարդ, ևս 74-ը վիրավորվել են։ Պայթյունները տեղի են ունեցել երկու քրիստոնեական եկեղեցիներում, հարձակման օբյեկտ են դարձել ուխտավոր քրիստոնյաները։
  • 2014 թվականի մայիսի 20-ին Ջոսում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 160 մարդ Է զոհվել, վիրավորվել է ավելի քան 50 մարդ։

Ժողովրդագրություն

Քաղաքի բնակչությունը ըստ տարիների։

1991 2010
510 300 622 802

Կլիմա

Ջոսի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարի
Միջին առավելագույն, °C 28 30 32 31 29 27 25 24 27 29 29 28 28,3
Միջին ջերմաստիճան, °C 20,7 22,5 24,4 24,2 23,1 21,8 20,4 20,1 21,1 22 21,8 20,7 22,6
Միջին նվազագույն, °C 14 16 18 19 18 18 17 17 17 17 16 14 16,9
Տեղումների քանակ, մմ 0 4 16 91 158 197 303 287 201 58 1 1 1327
Աղբյուր Ջոսի կլիման Արխիվացված 2020-11-30 Wayback Machine Նիգերիա-Ջոս։ Կլիման, եղանակը, ջերմաստիճանը

Պատկերասրահ

Տես նաև

Կրոնական հակամարտություն Նիգերիայում

Իգբո լեզու

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Ջոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոս» հոդվածին։

Tags:

Ջոս ՊատմությունՋոս ԺողովրդագրությունՋոս ԿլիմաՋոս ՊատկերասրահՋոս Տես նաևՋոս ԾանոթագրությունՋոս Արտաքին հղումներՋոսԱնգլերենՆիգերիաՊլատո (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզՔանդակագործությունԱլգորիթմՊարբերական աղյուսակԿապանԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՇեշտՀամախառն ներքին արդյունքԴժոխք (Աստվածային կատակերգություն)ԹաիլանդԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱճի հորմոնՄիզոպրոստոլՆիկոլ ՓաշինյանԵրիկամՆատրիումի քլորիդՎիտամին AՄարտի 28Օրալ սեքսԲագրատունիներՇառլ ԱզնավուրԷնդոմետրիոզԹատրոնԱնուղղակի խնդիրՇունԼեոնարդո դա ՎինչիՏրիպոֆոբիաԱնդրանիկ ՕզանյանԱրյունԳարունԱղիների բորբոքային հիվանդությունՀայաստանի կենդանական աշխարհԱլեքսանդր ՇիրվանզադեԳլաուկոմաSinopharm GroupՏավուշի մարզՍեռական հարաբերությունՇնչառությունԿոտայքի մարզԿոնվենցիաԵրևանի վարչական բաժանումԻրավական նորմՀայերենի այբուբենԽոր ՎիրապՓարվանա (բալլադ)Ուսուցման մեթոդներ և հնարներՀրանտ ՄաթևոսյանԼիբանանՀովհաննես ԹումանյանԿուսաթաղանթՖարինգիտԼոռու մարզԳլխուղեղի ուռուցքԾաղկեվանքԱրևածաղիկՈրդանման ելունի բորբոքումԱնգլերենՉինաստանԷկոլոգիաՍիսիանԿանոնավոր եռանկյունԱրտաշեսյաններՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԷրեբունի ամրոցՀին աշխարհի յոթ հրաշալիքներSWOT վերլուծությունՎազգեն ՍարգսյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀատկացուցիչԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՈրոշիչԹիթեռներՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀովհաննես Այվազովսկի🡆 More