Չետումալ

Չետումալ (իսպ.

Բնակավայր
Չետումալ
իսպ.՝ Chetumal
Դրոշ Զինանշան
Չետումալ Չետումալ

Չետումալ
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էմայիսի 5, 1898 թ.
ԲԾՄ2 մետր
Բնակչություն169 028 մարդ (2020)
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ983
Փոստային դասիչ77000
Ավտոմոբիլային կոդ23
Պաշտոնական կայքopb.gob.mx
Չետումալ (Մեքսիկա)##
Չետումալ (Մեքսիկա)
Չետումալ

Անվանումն առաջացել է մայաների լեզվով Ch’aak Temal բառից, որը թարգմանաբար նշանակում է վայր, որտեղ աճում են կարմիր ծառեր։

Չետումալ
Չետումալի նավահանգիստը

Տեղանքը, որտեղ գտնվում է ներկայիս քաղաքը, բնակեցված է եղել մայա ցեղի հնդկացիներով։ Այստեղ գտնվում էր Chactemal ցեղախումբը, որը վերահսկում էր շրջակա տարածքը։ Իսպանացիների ժամանումից առաջ վերջին ցեղապետը եղել է Նաչան Կանը (Nachán Can), ով որպես ստրուկ վերցրեց նավաբեկությունից փրկված երկու իսպանացիների` Գ. Գերերոյին և Հ. դե Ագիլարային։ Ի տարբերություն Ագիլարի, Գերերոն ամբողջովին ձուլվեց մայաների հասարակությանը, որեղ էլ նա ապրոց։ Նա սովորեց մայաների լեզուն, Նաչան Կանային սովորեցրեց զինվորական մարտարվեստ։ Ի պատասխան ՝ առաջնորդը Գերերոյին դարձրեց իր բանակի հրամանատար, և դստերը` Զազիլ Հային ամուսնացրեց նրա հետ։ Նրանք ունեցան մի քանի երեխա` Մեքսիկայի առաջին մետիսներին։ Մեքսիկա նահանգը հենց այդպես էլ կոչվում է` «Մետիսների օրրան»։ Սրան են նվիրված նահանգի հիմնի մի քանի տողեր։ Տարածաշրջանի հեռավորության պատճառով այն չի դարձել իսպանացիների գաղութը։ Այստեղ ապրում էին միայն մայաները։ Պ. Դիասի կառավարությունը որոշեց վերջ դնել այս իրավիծակին, և որոշեց պայքարել ապստամբների և հնդկացիների դեմ, որպեսզի վերջապես բրիտանական Հոնդուրասի սահմանին հաստատի անցակետ։ Քաղաքը հիմննադրվել է 1898 թվականի մայիսի 5-ին Մեքսիկայի ռազմական ծովային ուժերի փոխգնդապետ Օտոն Պոմպեյո Բլանկո Նունես դե Կասերեսի կողմից, ինչպես Պայո-Օնդոն էր, բայց 1937 թվականին վերանվանվեց որպես Չետումալ։ 1955 թվականի սեպտեմբերի 19-ին ուժեղ Ժանեթ փոթորիկից հետո քաղաքը բնականորեն եղել է ավերված:Քաղաքը վերակառուցվեց ափից մի փոքր հեռու:1974 թվականի հոկտեմբերի 8-ին Չետումալ քաղաքը դարձավ Կինտանա-Ռոո նահանգի մայրաքաղաքը։

Չետումալը տեղակայված է Յուկատան թերակղզու արևելքում՝ Կարիբյան ծովի ափին, Ռիո Օնդոյի և Չետումալ ծոցի միախառնման վայրում։

Չետումալ
Նահանգապետի բնակավայրը

Տնտեսություն

Քաղաքի տնտեսությունը հիմնականում կենտրոնացված է ծառայությունների մատուցման ոլորտի վրա՝ առևտուր, զբոսաշրջություն, կապի, պետական և հանրային ծառայություններ։ Գործում են նաև տեքստիլ արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաև հումքի շահագործմամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններ։ Ձկնորսության և շինարարության ոլորտը լավ զարգացած է։

Քաղաքը սպասարկում է Չետումալ միջազգային օդանավակայանը։ Կա նաև նավահանգիստ, որը սպասարկում է տուրիստական և առևտրային նավեր։

Ծանոթագրություններ

Չետումալ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չետումալ» հոդվածին։

Tags:

2005 թվականԻսպաներենԿինտանա ՌոոՄեքսիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲուլղարիաՍերժ ԱվետիքյանԱլերգիաԱրշակունիների թագավորությունԱղբյուր Սերոբ44-օրյա պատերազմԽոյ (կենդանակերպի նշան)Ռևմատոիդ արթրիտԲուլինգԼուսինՀայկական անմոռուկԾաղկեվանք (Արա լեռ)Ես և նաՄարտիրոս ՍարյանԱնուղղակի խնդիրՄակդիրՏիեզերքՀին ՀունաստանՌիշար ԲերիՉինաստանՀայկական բանակ (1918-1920)Հայկ և ԲելԱղիների բորբոքային հիվանդությունՀաշվապահական հաշվառումՎարդանանք (պատմավեպ)Սիմոն ԱբգարյանՏիգրան ՀամասյանՀայաստանի անկախության հռչակագիրԷպոսԻոսիֆ ՍտալինԹթենու մետաքսագործՎայոց ձորի մարզԹլպատումԳորշ գայլՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄաշկային հիվանդություններԴաշտանային ցիկլԱնդրեյ ԲիտովԵվրասիաԱռասպելՋրծաղիկԷվերեստՄիջատներՀայկական ճարտարապետությունՂարաքիլիսայի ճակատամարտՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրարատԴավիթ ԲեկՀեշտոցի սնկային վարակՊարզ նախադասությունԿոստանդնուպոլիսԵղջերուներՄեծ ՄհերՌուբեն Վարդանյան (գործարար)ԳորիսԱրագածոտնի մարզՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սամվել (վեպ)ԻզմիրԿանադաԻրավունքԱրթուր ՉիլինգարովԵվրոպաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՔարահունջԳայլերԱրշակ ԿարապետյանՀայաստանԱլբերտ ԱյնշտայնՀայկական մշակույթԱղերՄոմիկԴեռահասի հոգեբանությունՄեր հայրենիքԱվրորայի լուսաբացըԳլխավոր էջՀամեմատությունՀայաստանի գետերի ցանկ🡆 More