Չեզարե Բեկարիա: իրավաբան, փիլիսոփա, քաղաքական գործիչ

Չեզարե Բոնեսանա-Բեկարիա (իտալ.՝ Cesare Beccaria, մարտի 15, 1738(1738-03-15), Միլան, Միլանի դքսություն - նոյեմբերի 20, 1794(1794-11-20), Միլան, Միլանի դքսություն), Գուալդրասկոյի և Վիլլարեգգիոյի մարկիզ, իրավաբան, փիլիսոփա, քաղաքական գործիչ, ով համարվում է ամենատաղանդավոր իրավաբանը և լուսավորության ժամանակաշրջանի լավագույն մտածողներից մեկը։ Համարվում է դասական քրեական իրավունքի տեսության և ժամանակակից պատժագիտության հիմնադիրներից մեկը, առավել հայտնի է «Հանցագործությունների և պատիժների մասին» 1764 թվականի իր աշխատությամբ։ Ջոն Բլեսսերի կարծիքով՝ Բեկարիայի գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ԱՄՆ հիմնադիր հայրերի վրա։

Չեզարե Բեկարիա
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1738(1738-03-15)[…]
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն
Մահացել էնոյեմբերի 20, 1794(1794-11-20) (56 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն
ԳերեզմանMojazza Cemetery
ՔաղաքացիությունՉեզարե Բեկարիա: Կյանքը և կրթությունը, «Հանցագործության և պատժի մասին» աշխատությունը, Հետագա կյանքը Միլանի դքսություն
Ազգությունիտալացի
ԿրթությունՊավիայի համալսարան
Ազդվել էՇառլ Լուի Մոնտեսքիո, Հելվեցիուս, Դեյվիդ Հյում, Դենի Դիդրո, Alessandro Verri? և Pietro Verri?
ԵրկերՀանցագործության և պատժի մասին
ՄասնագիտությունԻրավաբան
քրեագետ
փիլիսոփա
ԱշխատավայրՄիլանի համալսարան
ԱմուսինԱննա Բարբո
ԱնդամությունAccademia dei Pugni?
ԵրեխաներGiulia Beccaria?
Չեզարե Բեկարիա: Կյանքը և կրթությունը, «Հանցագործության և պատժի մասին» աշխատությունը, Հետագա կյանքը Cesare Beccaria Վիքիպահեստում

Կյանքը և կրթությունը

Բեկարիան ծնվել է 1738 թվականի մարտի 15-ին Միլանում։ Բեկարիան իր նախնական կրթությունը ստացել է Պարմայի Հիսուսի միաբանության քոլեջում։ Այնուհետև 1758 թվականին ավարտել է Փավիայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Սկզբում նա մեծ հետաքրքրություն էր տածում մաթեմատիկայի նկատմամբ, սակայն ավելի ուշ սկսեց հետաքրքրվել տնտեսագիտությամբ։ 1762 թվականի նրա առաջին հրատարակված աշխատանքը վերաբերում էր Միլանի դրամական միավորին։

Երիտասարդական տարիներին մտերմանում է Պիետրո Վերրիի ու Ալեսսանդրո Վերրիի՝ երկու եղբայրների ու Միլանի արիստոկրատիայի այլ ներկայացուցիչների հետ, հիմնադրում "L'Accademia dei pugni" (Բռունցքների ակադեմիա) անունով գրական խմբակ։ Խմբակի քննարկման հիմնական հարցն էր քրեական արդարադատության համակարգի վերակառուցումը։ Այս խմբի շնորհիվ Բեկարիան ծանոթացավ ֆրանսիացի ու բրիտանացի այնպիսի փիլիսոփաների հետ, ինչպիսիք են Թոմաս Հոբսը, Դենի Դիդրոն, Կլոդ Ադրիեն Հելվեցիուսը, Շառլ Լուի Մոնտեսքյոն, Դեյվիդ Հյումը։ Նա իր վրա է կրել հատկապես Հելվեցիուսի ազդեցությունը։

«Հանցագործության և պատժի մասին» աշխատությունը

Չեզարե Բեկարիա: Կյանքը և կրթությունը, «Հանցագործության և պատժի մասին» աշխատությունը, Հետագա կյանքը 
Իտալական օրիգինալ հրատարակության՝ Dei delitti e delle pene-ի տիտղոսաթերթը

1764 թվականին Պիետրո Վերրիի աջակցությամբ Բեկարիան հրատարակեց աշխատության սեղմագիրը։ Աշխատության հիմնական որոշ գաղափարներ առաջարկել էր Պիետրոն, ով տեքստը հեղինակել էր պատմական տեսանկյունից, իսկ Ալեսսանդրո Վերրին Միլանի բանտում պաշտոնյա էր և մեծ փորձ ուներ այդ բնագավառում։ Այստեղ Բեկարիան առաջարկում է մահապատժին դեմ չորս հակափաստարկները։ Սա նաև պատժագիտության առաջին աշխատությունն էր ու քրեական իրավունքի համակարգում պաշտպանական նոր բարեփոխում էր։ Սա ավելի քիչ տեսական աշխատություն է, քան Հուգո Գրոցիոսինը, Սամուել վոն Պուֆենդորֆինն ու այլ մտածողներինը, և ավելի շատ փաստաբանական աշխատանք։ Բեկարիան դեմ է արտահայտվում գաղտնի բանտարկություններին, դատավորների խտրական վերաբերմունքին, պատժի անհամապատասխանությանը, թեթև պատիժ ստանալու համար անձնական կապերն օգտագործելուն, ծանր և նույնիսկ թեթև հանցագործությունների համար մահապատիժ նշանակելուն։

Աշխատությունն անմիջապես թարգմանվեց ֆրանսերեն ու անգլերեն, մի քանի անգամ փոփոխվեց։ Բեկարիայի աշխատությունում 2 տարբեր ուղղություններ են առանձնանում՝ Բեկարիայի հեղինակածը և ֆրանսիացի թարգմանիչ Անդրե Մորելետի՝ 1765 թվականի հեղինակածը, ով ավելի համակարգված տեսք տվեց Բեկարիայի տեքստին։ Բեկարիան իր աշխատությունում առաջարկում է բարեփոխում կատարել քրեական արդարադատության ոլորտում և դրա համար մի քանի տարբերակ առաջարկում։ Իր աշխատանքում նա 2 փիլիսոփայական տեսություն է առաջադրում՝ հասարակական պայմանագրի և սպասարկող ծրագրի։ Հասարակական պայմանագրի առումով նա նշում է, որ պատժի միակ նպատակը հասարակական կարգը պաշտպանելն է ու համոզվելը, որ բոլորը կենթարկվեն դրան։ Հելվեցիուսից ազդվելով՝ սպասարկող ծրագրի մեթոդով նա նշում է, որ ընտրված պատիժը պետք է հասարակությանն առավելագույն օգուտ բերի։ Նրա ժամանակակից քաղաքական փիլիսոփաները պատժի երկու տեսություն էին առաջ քաշում։ Առաջինը՝ հատուցող մոտեցումը, նշում էր, որ պատիժը պետք է համարժեք լինի հանցանքին, նշանավոր Թալիոնի սկզբունքին համապատասխան՝ «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման», կամ դրսևորվի փոխհատուցման ձևով։ Երկրորդը սպասարկող ծրագրի տեսությունն է, համաձայն որի՝ ավելի խիստ պատիժը աշխարհն ավելի երջանիկ կդարձնի։ Սա ներառում է այն տեսակետը, որ պատիժն օգնում է հանցագործի ուղղմանը, նրա կողմից հետագա հանցագործությունները կանխելուն, ուրիշներին կանխելուն։ Բեկարիան հակված է երկրորդ տեսությանը։ Բեկարիայի կարծիքով՝ պատժի նպատակն ավելի լավ հասարակություն ստեղծելն է, և ոչ թե վրեժը։ Պատժի նպատակն է ուրիշների կողմից հանցանքի կատարումը կանխելը, իսկ հանցագործների կողմից՝ կրկին հանցանք կատարելը կանխելը։

Բեկարիան նշում է, որ պատիժը ժամանակային առումով պետք է հնարավորինս մոտ լինի հանցագորությանը՝ ուղղիչ ազդեցությունը մեծացնելու համար։ Այսպես, հանցագործությունից շատ հետո նշանակվող պատիժներից խուսափելով մենք կուժեղացնենք հանցագործ վարքի ու դրա արդյունքի միջև կապը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հանցագործ արարքների նվազմանը։ Բեկարիայի կարծիքով՝ երբ պատիժն արագորեն հաջորդում է հանցագործությանը, հանցագործություն և պատիժ հասկացությունները մարդու մտքում ավելի ուժեղ են ասոցացվում։ Ինչպես նաև նրանց միջև կապն է ուժեղանում։ Այն տեսակետի մասին, որ դաժան պատիժները կանխում են հանցավորությունը, Բեկարիան նշում է, որ սա չի տարածվում ծանր հանցագործությունների վրա։

Չեզարե Բեկարիա: Կյանքը և կրթությունը, «Հանցագործության և պատժի մասին» աշխատությունը, Հետագա կյանքը 
Cesare Beccaria, Dei delitti e delle pene

Բեկարիան նշում է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցանքի ծանրությանը։ Հայրենիքի դավաճանությունն ամենածանր հանցագործություն է։ Հաջորդը անձի կամ նրա ունեցվածքի նկատմամբ բռնությունն է, երրորդը՝ հասարակական անդորրը խախտելը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները պետք է պատժվեն տուգանքով։ Հանցագործությունը կանխելու լավագույն եղանակը պարզ և կոնկրետ օրենքներ գրելն է ու կրթությունը բարելավելը։ Այս դրույթները Բեկարիայի քրեական արդարադատության տեսության հիմքն են՝ ազատ կամք, ռացիոնալ մտածողություն ու ենթարկվողություն։ Ազատ կամքն օգնում է մարդկանց ընտրություն կատարել։ Բեկարիան հավատում էր, որ մարդիկ ռացիոնալ կամք ունեն և այն օգտագործում են որոշում կայացնելիս ու անձնական հաջողության հասնելիս։

Օրենքն, ըստ Բեկարիայի, ստեղծվում է հասարակական հաղորդակցությանը և անվտանգությանը նպաստելու համար։ Բայց քանի որ մարդկանց շահերը հաճախ բախվում են հասարակական շահերին ու օրենքներին, նրանք հանցանքներ են գործում։ Բեկարիան դեմ էր արտահայտվում պետությունը որպես պայմանագիր ընկալելուն։ Նա Պիետրո Վերրիի հետ ստեղծեց ուտիլիտարիզմի գաղափարախոսությունը։

Նա դեմ էր մահապատժին երկու պատճառով․

  1. առաջին, պետությունը կյանքեր խլելու իրավունք չունի,
  2. երկրորդ, մահապատիժը ոչ օգտակար, ոչ էլ անհրաժեշտ պատիժ է։
Չեզարե Բեկարիա: Կյանքը և կրթությունը, «Հանցագործության և պատժի մասին» աշխատությունը, Հետագա կյանքը 
Բեկարիայի արձանը Միլանի Բրերայի Պինակոտեկայում

Իր աշխատության հիմքում Բեկարիան դնում է մի քանի սկզբունքներ․

  • պատիժը պետք է ունենա կանխող նշանակություն,
  • պատիժը պետք է համապատասխանի հանցագործությանը,
  • հանցագործությունը կանխում է պատժի անխուսափելիությունը, կոչ թե խստությունը,
  • քրեական արդարադատությունը պետք է իրականացվի հրապարակայնորեն,
  • արդյունավետ լինելու համար պատիժը պետք է արագ արձագանքի հանցագործությանը։

Նա նաև դեմ է արտահայտվում զենքի մասին օրենքներին և առաջինն էր, ով խոսեց հանցագործության կանխման վրա կրթության ազդեցության մասին։ Զենք կրելն արգելող օրենքների մասին նա նշում է, որ սրանք այն օրենքներն են, որոնք արգելում են զենք կրելը ու դրանով զրկելով անձանց զենքից, կանխում են նաև հանցագործությունը։ Ավելի ուշ նշում է, որ սրանք ավելի շատ նպաստում են հանցագործությանը, քանի որ ավելի հեշտ է սպանել չզինված մարդուն, քան զինվածին։

Չնայած Բեկարիայի տեսակետները քննադատական էին, նաև որոշակի հակասություն էին պարունակում, կառավարության հետապնդումից պուսափելու համար նա աշխատությունն անանուն տպագրեց։ Աշխատությունը լավ ընդունվեց։ Քեթրին Մեծը հրապարակայնորեն հաստատեց այն, մինչդեռ հազարավոր կիլոմետրեր հեռու ԱՄՆ-ում Թոմաս Ջեֆերսոնն ու Ջոն Ադամսը մեջբերում էին այն։ Երբ պարզ դարձավ, որ կառավարությունն ընդունում է իր աշխատությունը, Բեկարիան վերահրատարակեց այն՝ նշելով իր անունը։

Հետագա կյանքը

Երկար տատանվելուց հետո Բեկարիան ընդունեց Փարիզ հրավերը՝ ժամանակի լավագույն մտածողներին հանդիպելու համար։ Նա ճամփորդեց Վերրի եղբայրների՝ փիլիսոփաների շրջանում մեծ հեղինակություն ունեցողների հետ։ Սակայն ամաչկոտ Բեկարիան մեծ տպավորություն չգործեց, երեք շաբաթ անց վերադարձավ Միլան, և իր կին Թերեզայի հետ այլևս երբեք չճամփորդեց արտասահման։ Իտալիայում Բեկարիան շարունակեց ճանաչված մնալ և նշանակվեց մի շարք քաղաքական պաշտոններում։ Իր ընկերներից բաժանվելով՝ նա որոշեց նույն կարևորության այլ աշխատություն գրել։ Իտալիայից դուրս ձևավորվել էր մի լեգենդ, ըստ որի Բեկարիայի ժամանակավոր լռությունն արդյունք էր Ավստրիայի կողմից Իտալիայում ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումների։ Բայց փաստորեն նա ինքն էր որոշել լռել։ Նրա տեսակետներն իրենց արտահայտությունը գտան եվրոպական երկրների օրենսդրության մեջ, բայց ոչ մի երկիր չընդունեց մահաժատժի վերաբերյալ նրա հայեցակարգը։ Նույնիսկ երբ Տոսկանան արգելեց մահապատիժը և սրանով դարձավ առաջինն աշխարհում, սա ևս հետևում էր Բեկարիայի տեսակետներին։

Անվանակոչումներ Բեկարիայի պատվին

  • ԱՄՆ-ում, կենտրոնական Փենսիլվանիայում, Բեկարիայի անունով է կոչվել համայնքներից մեկը։
  • Ֆլորենցիայում նրա անունով է կոչվել այգիներից մեկը։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Չեզարե Բեկարիա: Կյանքը և կրթությունը, «Հանցագործության և պատժի մասին» աշխատությունը, Հետագա կյանքը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեզարե Բեկարիա» հոդվածին։

Tags:

Չեզարե Բեկարիա Կյանքը և կրթությունըՉեզարե Բեկարիա «Հանցագործության և պատժի մասին» աշխատությունըՉեզարե Բեկարիա Հետագա կյանքըՉեզարե Բեկարիա Անվանակոչումներ Բեկարիայի պատվինՉեզարե Բեկարիա ԾանոթագրություններՉեզարե Բեկարիա ԱղբյուրներՉեզարե Բեկարիա Արտաքին հղումներՉեզարե Բեկարիա173817641794d:Q223723ԱՄՆԻտալերենԻրավաբանԼուսավորության դարաշրջանՄարտի 15ՄիլանՄիլանի դքսությունՆոյեմբերի 20

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հղիություն (մարդ)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԳևորգ ՉաուշԳուրգեն ՄելքոնյանԲաժանարարների աղյուսակՍպիտակուցներԱղտոտումՍուրճՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրAlexa InternetԱՄՆ-ի նախագահների ցանկԱրագիլանմաններՆյարդային համակարգԳաստրիտԱռաջին համաշխարհային պատերազմՍերմնահեղուկՐաֆֆիԿաթնասուններԱրգանդՇաղկապՀամախառն ներքին արդյունքԱստղաշուշանՀեքիաթՖուտբոլՀելիկոբակտեր պիլորի վարակԱռաջավորասիական ընձառյուծՀերպեսՍինագոգԻնքնաթիռՄԻԱՎ/ՁԻԱՀԱսպիրինԱլեքսանդր ՇիրվանզադեԼուիզա ՆերսիսյանՈւղիղ խնդիրՔութեշՍեղան (երկրաչափություն)ԿատուներՀունաստանԱրամ ԽաչատրյանԱննետ ՄեսաջեՆապոլեոն ԲոնապարտԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՕլիմպոսի աստվածներԵղիշե ՉարենցԿիրխհոֆի կանոններՏաթևի վանքՄարդու անատոմիաԱտոպիկ մաշկաբորբՀայկական դրամՆորավանքԱրտաշես ԱՆԱՏՕԱրցախյան ազատամարտՀամասեռականությունՀայկական մուֆլոնՔրիստոնեությունԿոսովոյի հուշարձաններՕսմանյան կայսրությունՍերԴանթեական առասպելՔեոփսի բուրգԱրևմտյան ՀայաստանՄատենադարանՑորենՔարերի սիմֆոնիաՀաշվապահական հաշվեկշիռՍևանա լիճԱնկախ պետությունների դրոշներՀարվարդի համալսարանՉեխիաԱնուշեհ ԱնսարիՈւնո ՈւլբերգՁեռնաշարժությունՀոգեկան հիվանդություններՇախմատՅուԹյուբՌամադան (ամիս)Միավորված ազգերի կազմակերպություն🡆 More